Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, նախատեսված ՔՊ վարչության նիստի օրակարգում, թեև ի սկզբանե Սյունիքի մարզի՝ Կապան, Մեղրի և Գորիս համայնքների ՏԻՄ ընտրություններում իշխանական թեկնածուների հարցն էր, բայց իրավիճակ է փոխվել։«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ օրվա երկրորդ կեսին պարզ է դարձել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնակցել ՔՊ վարչության նիստին։ Արդյունքում որոշվել է նիստը անցկացնել ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ։

Քանի որ Սյունիքի երեք խոշոր համայնքների թեկնածուների հարցը, ըստ մեր տեղեկությունների, ենթադրում էր Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցություն և վերջնական քննարկում, այդ հարցերը նիստի օրակարգից դուրս են մնացել։Փոխարենը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՔՊ վարչությունում քննարկման հիմնական թեմաներից մեկը դարձել է ՔՊ-ական Հայկ Սարգսյանի վարքագիծը և նրա վերջին հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչությունում քննարկվել են Սարգսյանի կողմից նախկին թիմակիցների, այդ թվում՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած քննադատություններն ու մեղադրանքները, ինչպես նաև ՔՊ-ական այլ պատգամավորների, պաշտոնյաների վերաբերյալ նրա հայտարարությունները։Սա ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔՊ վարչությունն արդեն մեկ անգամ կարգապահական պատասխանատվություն է կիրառել։

2025 թվականին Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա Սարգսյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել, որի արդյունքում նրան հայտարարվել էր խիստ նկատողություն։Ավելին՝ 2026 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ Սարգսյանին ՔՊ վարչությունում ամիսներ առաջ խիստ նկատողություն էր հայտարարվել, և դրան հաջորդել էին իրավական գործընթացներ։Հիմա, մեր տեղեկություններով, ՔՊ վարչությունում քննարկվել է՝ արդյոք Սարգսյանի վերջին հրապարակային հայտարարությունները հիմք են նոր կարգապահական վարույթ սկսելու և նրան կրկին նկատողություն հայտարարելու համար։Վարչության անդամների շրջանում այս հարցում միասնական մոտեցում չկա։ Մի մասը կարծում է, որ պետք է Սարգսյանի նկատմամբ նոր կարգապահական նոր վարույթ հարուցել և հերթական նկատողությունը կիրառել։

Մյուսները, հաշվի առնելով նախկինում արդեն կիրառված խիստ նկատողությունը, հարցը շատ ավելի կոշտ են դնում՝ նշելով, որ հերթական նկատողությունը կարող է այլևս բավարար միջոց չլինել, և պետք է քննարկել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը։Սակայն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների, այս պահին Հայկ Սարգսյանի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել։Չի բացառվում, որ հարցը կրկին կքննարկվի արդեն Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ վարչության նիստում, և հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ Հայկ Սարգսյանին սպասվում է հերթական կարգապահական պատիժ, թե ՔՊ-ն ավելի կոշտ քայլ կանի՝ նրան կուսակցությունից հեռացնելու ճանապարհով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Լրահոս

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին
Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել
Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ Դմիտրիև
Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»
Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ
Ֆրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-ի
Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է
ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան
Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները
Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ
Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով
Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս
Ոչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. Զախարովա
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից
Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը
Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին
Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան
️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին

Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել

Գագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել է

ՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ Աբրահամյան

Փողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասները

Իրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծով

Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը

Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար. «Հրապարակ»

Կմասնակցի Երեւանի ընտրություններին․ «Հրապարակ»

«Ժողովուրդ». Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում

«Հրապարակ»․ ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»

Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին». «Ժողովուրդ»

Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»

Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»

NDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրա

Ինչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբան

Թրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ում

Թրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանին