Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վստահաբար կարող ենք փաստել, որ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է. Գնել Սանոսյան


1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր:

Օրվա առթիվ ուղերձ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Այսօր մենք տոնում ենք ՏԻՄ համակարգի կազմավորման 28-ամյակը:Տեղական ինքնակառավարման համակարգն այս 28 տարիների ընթացքում անցնել է բազմաթիվ դժվարությունների միջով, հաղթահարել տարբեր մարտահրավերներ, սակայն այսօր վստահաբար կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է։

Գնահատելով տեղական ինքնակառավարման ոլորտում ձեռք բերված արդյունքները մենք նաև արձանագրում ենք այն անելիքները, որ դեռ կան ժողովրդավարությունն ապահովող հանրային կառավարման այս կարևոր համակարգում։

Մենք շարունակելու ենք աշխատել համայնքային ունակությունները բարելավելու, կարողությունները հզորացնելու ուղղությամբ: Ներդրվում են նորարարական ծրագրեր, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաներ, մշտական աշխատանք է տարվոււմ կառավարման էլեկտրոնային համակարգերի կիրառության ընդլայնման ուղղությամբ, ինչը կապահովի ՏԻՄ-երի կողմից մատուցող հանրային ծառայությունների որակի բարելավում և հասանելիության ընդլայնում:Հայաստանի Հանրապետությունում իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում արձանագրված տեսանելի ձեռքբերումների շարքը կարելի է շատ երկար թվարկել:Վարչատարածքային բարեփոխումների արդյունքում հնարավոր է դարձել ապահովել ֆինանսական ռեսուրսների էական ավելացում, տարեկան կտրվածքով սեփական եկամուտների կայուն աճ, սեփական եկամուտների հավաքագրման հիմնականում բարձր ու կայուն ցուցանիշներ:

Արդյունքում՝ համայնքներն իրականացնում են լայնածավալ ներդրումային ծրագրեր համայնքային ենթակառուցվածքներում, բարելավում են մատուցվող ծառայությունների որակը: Աճում է տնտեսական ակտիվությունն ու լավարկվում բիզնես միջավայրը, բարձրանում է համայնքների՝ տարբեր մարտահրավերներին դիմադրողականության մակարդակը:

Իրականացված բարեփոխումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել խորացնելու լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականությունը` արդեն ձևավորված բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով ավելի մեծ ծավալի լիազորություններ, մեծացնելով դրանց դերը հանրային կառավարման համակարգում:

Հատկանշական է, որ «Լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգ»-ը Վարչապետը ստորագրեց անցած տարի հենց այս օրերին:Այժմ մեր գործընկեր գերատեսչությունների հետ ու միջազգային կազմակերպությունների տեխնիկական օժանդակությամբ իրականացվում են ուսումնասիրություններ կոնկրետ լիազորությունների փոխանցման հիմնավորումների մշակման ուղղությամբ:

Հայաստանում լիազորությունների ապակենտրոնացումը կարևոր քայլ կհանդիսանա կառավարման արդյունավետության և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման համար։

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում»:

Լրահոս

Կառավարությունը 1 մլրդ կտրամադրի դպրոցներ տանող ճանապարհների նորոգմանը
Նյու Դելին ուժեղացրել է անվտանգության միջոցառումները BRICS գագաթնաժողովից առաջ
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը խոստովանել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը ձգձգվել է
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ խնդրելով հարվածել Եմենի հութիների դիրքերին
«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում
«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին
«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»
Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին
«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում
Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
Կարևոր
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ
Երկար ժամանակ ջուր չի լինի
Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի
«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել
14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում
Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդ
Կարևոր
Շատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե Սարգսյան

Լրացուցիչ նորություններ

...

Երկար ժամանակ ջուր չի լինի

«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել

Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան

Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին

ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)