Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել



«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունը 49 տոկոս ձայներով պահպանած ՔՊ-ի ղեկավարն օրերս նման հայտարարություն է արել. «Ունեմ լեգիտիմություն, ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ։ Բառիս դե յուրե իմաստով... ... Ժողովրդից տարած ամեն ինչն, այո, մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք՝ կոպեկ-կոպեկ, հատիկ-հատիկ»:

Նկատենք. Փաշինյանը նման հայտարարություններ արեց իր գլխավորած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի ներկայացման համատեքստում: Ի՞նչ տպավորվեց այդ ելույթներից: Այն, որ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկա 5 տարիներին «կզցնելու է», քանդելու է, խլելու է:

Բայց նախ՝ մի փոքր լեգիտիմության մասին: Նիկոլ Փաշինյանը բավականին չափազանցված պատկերացում ունի իր այս կառավարության լեգիտիմության մասին: Չի լինում 49 տոկոսանոց լեգիտիմություն: Այն էլ, այդպիսի ընտրությունների արդյունքում: Առհասարակ, հունիսի 7-ից հետո Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության հետ կապված ինչ-որ մի բան էլ թե ունի, ապա դա լեգիտիմության մեծ դեֆիցիտն է:

Բայց շատ ավելի էական է մյուս հայտարարությունը: Այստեղ բանալի բառը «քանդելն» է: Ու դա ամենևին զարմանալի չէ. անցած 8 տարվա կառավարումը բացահայտ ցույց է տալիս, որ քանդելը, իսկապես էլ, բնորոշ գործելաոճ է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար:

Հիմա Փաշինյանը ձեռնամուխ է եղել, ինչպեսև հայտարարել է ու հայտարարում է, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին ու նրանց հետ փոխկապակցված անձանց, հարազատներին «ունեզրկելուն»: Նույնը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի, հատկապես գործարարությամբ զբաղվող նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ: Փաշինյանական իշխանության գործելակերպը արդեն ստանդարտ է՝ «մասկի շոու», ժամեր տևող խուզարկություններ, չդիմադրող տարիքով մարդու վրա մի դասակ «ռեմբոաածականների» հարձակում, կապարակնքված, «ժապավենավորված» դռներով ընկերություններ, հիմնարկություններ, տարբեր տնտեսվարող օբյեկտներ:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով ու «դե ֆակտո» քմահաճույքով կապարակնքում են, կաթվածահար են անում բազմաթիվ ընկերությունների, հաստատությունների գործունեությունը: Նույնիսկ կարող են ամբողջ մի ոլորտ կաթվածահար անել, ինչպես ցեմենտի գործարանի դեպքում էր: Եթե մի քանի օր էլ շարունակվեր «կապարակնքումը», ապա ոչ միայն մի քանի հազար մարդ անգործ ու անաշխատավարձ կմնային, այլև շինարարության ոլորտը ամենաեռուն աշխատանքային շրջանում «կլռվեր» կամ, վարչապետերեն ասած, «կկզացվեր»:

Ի դեպ, այդ կապարակնքումներն էլ այնքան ինքնամոռաց են անում, այնպիսի նվիրումով ու էներգիայով, որ նախօրեին հիմնարկներից մեկում սովորական մի աշխատակցի շենքի ներսում էին «կապարակնքել»...

Կան մարդիկ, որ նույն Կարապետյանների, Ծառուկյանի, Քոչարյանների դեմ փաշինյանական հարձակումները փորձում են բացատրել ՔՊ-ի ղեկավարի, այսպես ասենք, «աբիժնիկությամբ»: Հարկավ, նման տեսակետը իր գոյության իրավունքն ունի:

Սակայն տեղի ունեցողը, կարծում ենք, ունի նաև այլ պատճառներ: Դրանցից մեկը, իհարկե, լ յումպեն կամ մարգինալ հատվածի ցածր հույզերը բավարարելն է: Թե՝ տեսե՜ք, խլում են, հեսա մեզ էլ մի փայ կամ փայիկ կհասնի՜...

Չի հասնելու: Թող սին հույսեր չունենան: Ու «վերադարձնելու» բան էլ չկա: Ասենք, Կարապետյանների պարագայում, այդ ի՞նչն են վերադարձնում, եթե մարդիկ իրենց բիզնես ունակություններով հասել են որոշակի կարողության: Կամ Ծառուկյանի դեպքում, կամ նախագահ Քոչարյանի որդու կամ որդիների դեպքում:

Փաշինյանը, ի դեպ, այս պայքարում ի սկզբանե պարտված է: Պարտված է թե՛ Կարապետյանին, թե՛ Ծառուկյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին: Խորքային առումով: Փաշինյանն ինչ էլ անի, միևնույնն է, պատմության մեջ հիշվելու է որպես Արցախը կործանման, հայաթափման տարած ղեկավար:

Իսկ Կարապետյանը, Ծառուկյանը, ինչ էլ որ ասվի, բիզնեսում և մեկենասությամբ հիշվելու են իրենց գործերով, հիշվելու են որպես հրաշալի եկեղեցու շինարարություն կամ Մայր Տաճարի վերանորոգում ֆինանսավորող: Ռոբերտ Քոչարյանն էլ հիշվելու է Արցախի ազատամարտում ունեցած անուրանալի դերակատարմամբ, որպես ճակատագրական պահին պատասխանատվությունն ստանձնած և իր ժողովրդին դեպի հաղթանակ առաջնորդած գործիչ: Հաղթած ղեկավար:

Իսկ Փաշինյանինը պարտությունն է և... պարտությամբ հպարտանալը, պարտությունն ու աղետը որպես մեծ ձեռքբերում հանրության ականջներին լապշայակերպ կախելը:

Սակայն ապագայի պատմական արձանագրումներից սրընթաց վերադառնանք ընթացիկ իրողություններին:

Տեսեք, մեկ անձնավորության հրահանգով (կարգադրությամբ, քմահաճույքով) վայրկենապես դադարեցվում են տասնյակ ու տասնյակ ընկերությունների աշխատանքները: Այդ ընկերությունները հայտարարվում են օրենքից դուրս, իրավունքից ու իրավական պաշտպանությունից զրկված: Բացի այն, որ զանգվածաբար ոտնահարվում է սեփականության իրավունքը, դա նաև հարյուրավոր ու հազարավոր սովորական աշխատողների սոցիալական իրավունքների կոպիտ խախտում է:

Վերադարձնելու մասին: Հարց, ո՞ւմ են վերադարձնելու: Ի՞նչն են վերադարձնելու: Տեսնում ենք, որ տեղի է ունենում սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում, ըստ էության՝ սեփականության խլում: Նաև՝ քանդելու գնով: Այ, քանդելու պահով Փաշինյանի ասածները լիովին ընկալելի են ու հավել յալ հիմնավորման կարիք չի զգացվում: Արդեն 8 տարի տեսնում ենք այդ քանդումները: Քանդված Արցախը որպես ցցուն օրինակ ու ապացույց: Արցախում քանդված ու քանդվող հայկական շեներն ու քաղաքները, եկեղեցիներն ու գերեզմանատներն էլ՝ վրադիր:

Ու այս հարցում էլ սկզբունքային, անգամ՝ տեսակային տարբերություն կա Փաշինյանի ու նրա կողմից հետապնդվող գործիչների միջև: Մարդիկ տարիներ շարունակ ստեղծել են, մի նոր կառույց, մի նոր բիզնես, մի նոր մոտեցում, մեկի վրա երկուս են ավելացրել, հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր աշխատատեղեր են ձևավորել, հազարավոր ընտանիքների ապահովել են կայուն աշխատանքով ու եկամտով ապրելու հնարավորություն են ստեղծել:

Ի՞նչ է արել Փաշինյանի իշխանությունը: Խլել է, մարդկանց գործազրկել է, կանգնեցրել առօրյա կենսական, սոցիալական խնդիրների և անորոշության առաջ: Քանդել է, ավիրել է: Ի՞նչ է ստեղծել Փաշինյանը... եռապատկված «Եռաբլուր», Կիրանցի սահմանապատ, նոր անվտանգային սպառնալիքներ...

Ու դեռ էլի քանդելուց է խոսում:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Լրահոս

Հռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին
Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը
Ֆրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոց
Պեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար
Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին
Ռուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և Հնդկաստան
Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը
«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքում
Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ
WSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը
Բագան. հազարավոր տաճարների հովիտը
Թրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ
Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»
Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»
«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները
«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ
ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել
Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Լրացուցիչ նորություններ

...

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»

«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ

Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»

«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»

Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»

«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ