Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երկակի արժեհամակարգերի ու ստանդարտների ստվերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրություններից հետո պարզ դարձավ, որ Վրաստանը շարունակելու է այն արտաքին քաղաքականությունը, որը տանում էր նախկինում։ Իսկ այս ֆոնին Արևմուտքից անընդհատ դժգոհություններ են հնչում։

Այդ դժգոհության դրսևորումներից մեկն էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի համատեղ հայտարարությունն է Վրաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Այդ հայտարարության մեջ առաջին հերթին նշվում էր Վրաստանի կողմից վարվող կուրսը փոխելու պահանջի մասին։ Իսկ ի՞նչ կուրսի մասին է խոսքը։ Թերևս փակագծերը բացելու դեպքում կստացվի՝ Արևմուտքից դժգոհ են, որ Վրաստանը իրենց դուդուկի տակ չի պարում։

Այսինքն՝ Արևմուտքից ակնկալում էին, որ Վրաստանը պետք է դառնար իրենց խամաճիկը և այնպիսի քայլեր ձեռնարկեր, որ միայն իրենց է ձեռնտու, թեկուզ եթե այն չի բխում վրացական շահերից։ 

Օրինակ՝ վրացական կողմից մեկ անգամ չէ, որ պնդել են, թե Արևմուտքից իրենց դրդում են, որ Ռուսաստանի դեմ առճակատման մեջ մտնեն ու երկրորդ ճակատ բացեն։ Խնդիրն այն է, որ արևմտյան երկրներին ավելի շատ հետաքրքրում է Ռուսաստանին ինչ-որ կերպ վնաս տալը, քան թե այն, թե, ի վերջո, ինչ տեղի կունենա Վրաստանի հետ։

Արևմտյան շահերին ստորադասվում է հազարավոր մարդկանց զոհվելու կամ երկիրն ավերակների վերածվելու հանգամանքը։

Այլ կերպ ասած՝ Արևմուտքը ցանկանում է, որ Վրաստանն իրեն կրակը գցի, իսկ արևմտյան գործընկերներն էլ ձեռքները տաքացնեն այդ խարույկի վրա։ Չնայած, այստեղ արտառոց ոչինչ չկա. ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելն Արևմուտքի գործելակերպն է։ Դա այն է, ինչ հիմա անում են Ուկրաինայում։

Մի ժամանակ էլ Արևմուտքից պահանջներ էին հնչում, թե Վրաստանը պետք է ռազմական օգնություն տրամադրի Ուկրաինային։ Իսկ Թբիլիսիից էլ արձագանքում էին, թե ինչո՞ւ պետք է իրենք շտապեն Կիևին օգնել, երբ ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ուկրաինան լուռ հետևում էր, թե ինչ է տեղի ունենում Վրաստանի հետ։ 

Բայց ամենազարմանալին այն է, որ արևմտյան պաշտոնյաները Վրաստանի իշխանություններին կոնկրետ մեղադրում են ռուսամետ կամ ռուսական կողմնորոշում ունենալու մեջ, ինչն առնվազն անհեթեթություն է։ Վրաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե իրենց երկրի ապագան տեսնում են եվրոպական համայնքում, բայց ոչ թե խամաճիկի, այլ ինքնուրույն դերակատարի կարգավիճակում։

Նրանք վրացական հանրությանը ևս ցույց են տալիս, որ գնում են իրենց երկրի անկախության, ինքնիշխանության, ինքնուրույնության և հավասարակշռված քաղաքականության հետևից։ Միևնույն ժամանակ, «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարած թիմը ձգտում է պահպանել հարաբերությունների դրական դինամիկան Ռուսաստանի հետ։

 Խնդիրը ոչ միայն այն է, որ Վրաստանը և Ռուսաստանը սահմանակից երկրներ են, այլև տնտեսական առումով Վրաստանի համար Ռուսաստանը շատ կարևոր է։ Պատահական չէ, որ Ռուսաստանը Վրաստանի գլխավոր առևտրային գործընկերներից է։

Անցյալ տարվա տվյալներով՝ Վրաստանի առևտրաշրջանառության 20,9 %-ը տեղի է ունեցել ԵՄ-ի, 13,8%-ը՝ Թուրքիայի, իսկ 11,1%-ը Ռուսաստանի հետ։ Հատկապես ուշագրավ է, որ Վրաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ ավելանալու միտումներ է ցուցաբերում։ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին այն արդեն կազմել է 1 մլրդ 313 մլն դոլար: Միայն գինու արտահանումը Վրաստանից դեպի Ռուսաստան աճել է 14 տոկոսով:

Արդյունքում Ռուսաստանին բաժին է ընկնում վրացական գինու արտահանման 68,5 տոկոսը: Այս պայմաններում Վրաստանը չի կարող չունենալ հավասարակշռված քաղաքականություն, ինչին էլ հետամուտ են լինում վրացական իշխանությունները՝ ամբողջովին կախվածության մեջ չհայտնվելով որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից։

Մակրոնի, Շոլցի և Տուսկի հայտարարության մեջ նշվում էր նաև Վրաստանում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության և եվրոպական արժեքների ու սկզբունքներին հակասությունների մասին։ Իսկ որո՞նք են այդ եվրոպական արժեքները՝ երկակի ստանդարտնե՞րը։

Երբ որ պետություններն ամբողջովին Արևմուտքի խամաճիկ են և հակառուսաստանյան քաղաքականություն են վարում, ապա այդ դեպքում համապատասխանո՞ւմ են եվրոպական արժեքներին։

Իսկ եթե հանկարծ հավասարակշռված քաղաքականություն են վարում, ապա չեն համապատասխանո՞ւմ եվրոպական արժեքներին։ Ահա, այսպիսի երկակի տրամաբանությամբ են եվրոպական արժեքները մեկնաբանվում։

Ու այս շրջանակում կարող են նույնիսկ որոշակի սահմանափակումներ կիրառվել Վրաստանի նկատմամբ։ Իսկ, օրինակ՝ խանական կառավարման համակարգ ունեցող Ադրբեջանը, որը ցույց է տվել, որ մարդու իրավունքների վրա էլ, եվրոպական արժեքների վրա էլ թքած ունի, իրեն դիրքավորում է որպես ԵՄ-ի էներգետիկ գործընկեր։

Եվրոպական երկրներից շատերն ուղղակի գուրգուրում են Ալիևի ռեժիմին։ Չեղավ մի դեպք, որ եվրոպական երկրների ղեկավարները նույն ջանասիրությամբ դատապարտեին Ադրբեջանի գործողությունները, երբ որ ցեղասպանական հանցագործություններ էին տեղի ունենում Արցախի բնակչության նկատմամբ։

Այս դեպքում նրանց կուրացրել է արդեն ադրբեջանական գազը։ Ահա, թե ինչի մասին են վկայում եվրոպական արժեքներն ու սկզբունքները։ 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Լրահոս

Անթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդին
Թուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավոր
Ջրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճում
Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են
ՀՀ կառավարության անդամները երդվեցին
«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին
Զենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր Եվրոպայից
Կարևոր
Կարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ
ՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի
ՌԴ ԱԳՆ-ն կրկին նախազգուշացրել է օտարերկրացիներին՝ Ուկրաինա չայցելելու մասին
Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները
Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության
Ֆրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ Politico
Ի՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունը
Իսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգը
Guardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանը
Telegraph. Մեծ Բրիտանիայում մի քանի գնացքների երթևեկությունը չեղարկվել է բզեզների պատճառով
Հյուսիսային Կորեան միջին հեռահարության ռազմավարական հրթիռներ արձակելու վարժանքներ է անցկացրել
Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը վիրահատում են
Կադիրովին շնորհվել է բանակի գեներալի կոչում, նրան նվիրել են կարմիր բերետ և ոսկե ուսադիրներ

Լրացուցիչ նորություններ

...

Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում

Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»

«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի

«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել

«Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին

«Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում

«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը

«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը

Աննա Հակոբյանի աղմկահարույց փաթեթը կանգ առավ. Հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». 4 գերատեսչության անարդյունք աշխատանքը․ Ծավի առեղծվածը

«Հրապարակ»․ Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը

«Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ

«Ժողովուրդ». ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել

«Իրավունք». ԲՀԿ-ից «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն

«Ժողովուրդ». Երևանում կանցկացվի աղոթքի երկրորդ նախաճաշը․ ովքեր են ժամանելու և ինչ է քննարկվելու

«Հրապարակ»․ «Աշխարհաքաղաքական Գիքոր» Փաշինյանը դեգերումների մեջ է․ հակառուսական ալիքը նահանջում է

«Ժողովուրդ». Ինչո՞ւ հեռացավ Սարգիս Հայոցյանը․ ընդհարում Տիգրան Խաչատրյանի, Ժաննա Անդրեասյանի և Սարգիս Հայոցյանի միջև

«Իրավունք». «Ձեզ կարգի հրավիրեք». Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվը

Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակել

«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել