ԿԺԴՀ-ն վարժանքներ է անցկացրել Ճապոնական ծովի ուղղությամբ միջին հեռահարության ռազմավարական հրթիռներ արձակելու համար, հաղորդում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
«Այսօր լուսաբացին անցկացվել են Կորեայի Արևելյան ծով (Ճապոնական ծով) ռազմավարական զենք արձակելու վարժանքներ:
Զորավարժությունների ընթացքում արձակվել են միջին հեռահարության ռազմավարական հրթիռներ», - շաբաթ օրը գործակալությունը մեջբերել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քրոջ՝ Կորեայի աշխատավորական կուսակցության (WPK) կենտրոնական կոմիտեի բաժնի տնօրեն Կիմ Յո Չժոնի խոսքերը:








