Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Էլեկտրամոբիլներ ձեռք բերելու պատրվակով խարդախությամբ գումարներ են հափշտակվել. ՔԿ-ն զգուշացնում է


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու հերթական մեխանիզմի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2024թ․ մայիս-հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող, ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության աշխատակիցները, այլ երկրից իրենց համար ավտոմեքենա ձեռք բերելու պատրվակով, տարբեր չափերի գումարներ են վերցրել իրենցից, սակայն ավտոմեքենաները նախատեսված ժամկետներում չեն հանձնվել իրենց և գումարները չեն վերադարձվել։

Հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

Ութ անձ ճանաչվել է տուժող:Ըստ տուժողներից ստացված հաղորդումների և նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների՝ սոցիալական ցանցերում ընկերության անունով հրապարակվել են գովազդային բնույթի հայտարարություններ՝ պատվերով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից տարբեր մակնիշի էլեկտրամոբիլների ձեռք բերման վերաբերյալ։ 

Այդ հայտարարություններում նշված կոնտակտային տվյալներով անձինք կապ են հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ և, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ընկերության՝ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող գրասենյակում քաղաքացիների և ընկերության տնօրենի միջև կնքվել են պայմանագրեր։Համաձայն դրանց՝ ընկերությունը պարտավորվել է, որպես կանոն, 2,5 ամսվա ընթացքում Չինաստանից այդ անձանց համար ներկրել և նրանց հանձնել վերջիններիս կողմից պատվիրված մակնիշի էլեկտրամոբիլներ, իսկ պատվիրատու անձինք մինչ այդ պետք է վճարեն սահմանված արժեքի շուրջ 70 տոկոսի չափով կանխավճար։Պայմանագրերը կնքելուց հետո, օրերի ընթացքում, տուժողները ընկերության հաշվեհամարին կամ ընկերության ներկայացուցիչ հանդես եկած անձանց առձեռն, որպես կանխավճար, փոխանցել են տարբեր չափերի՝ շուրջ 4մլն.-ից մինչև 10մլն. ՀՀ դրամ գումարներ։
Սակայն ժամկետները լրանալուց հետո, չստանալով էլեկտրամոբիլները կամ դրանց գնման համար իրենց փոխանցած գումարները, այլևս չեն կարողացել կապ հաստատել ընկերության ներկայացուցիչների հետ։

Նախաքննությամբ պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվության ընկերության գործունեության արդյունքում դեռևս նախաքննությանը հայտնի 8 տուժողներին, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 46․182․787 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ՍՊ ընկերության տնօրենին և աշխատակցին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաև՝ տուժածների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է ընկերությունների կամ առանձին անհատների հետ նման գործարքներ կնքելուց առաջ հավաստիանալ նրանց վստահելիության մեջ, իսկ այն անձանց, որոնք կարող են տուժած լինել «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի գործունեության հետևանքով, դիմել իրավապահ մարմիններին։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը դաշինք են ձևավորելու. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը աջակցության նոր ծրագիր կմշակի գյուղմթերքի մթերման համար․Նիկոլ Փաշինյան
Ոսուցիչներ կան՝ տգիտություն են սովորեցնում դպրոցում. Նիկոլ Փաշինյան
Վենսը անձամբ է հրամանատարների հետ քննարկել Իրանի հետ հակամարտությունը
Կառավարությունը 1 մլրդ կտրամադրի դպրոցներ տանող ճանապարհների նորոգմանը
Նյու Դելին ուժեղացրել է անվտանգության միջոցառումները BRICS գագաթնաժողովից առաջ
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը խոստովանել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը ձգձգվել է
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ խնդրելով հարվածել Եմենի հութիների դիրքերին
«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում
«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին
«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»
Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին
«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում
Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
Կարևոր
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ
Երկար ժամանակ ջուր չի լինի
Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի

Լրացուցիչ նորություններ

...

Երկար ժամանակ ջուր չի լինի

«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել

Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան

Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին

ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)