Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եթե նման գործելակերպը շարունակվի ՌԴ-ն իր զբոսաշրջիկներին խորհուրդ կտա չայցելել Հայաստան. Մատվիենկո


ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Ըստ Դաշնության խորհրդի՝ զրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ


«Զրույցի ընթացքում Մատվիենկոն ընդգծել է Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական երկխոսության պահպանման կարևորությունը։ Նրա խոսքով՝ ռուս-հայկական հարաբերություններն այսօր հիշեցնում են «միակողմանի երթևեկությամբ փողոց». Երևանի կողմից հնչում են Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կարևորության մասին հայտարարություններ, սակայն, ըստ նրա, այդ խոսքերը հաճախ չեն համապատասխանում գործնական քայլերին։


Դաշնության խորհրդի նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի ղեկավարության՝ Եվրոպական միությանը միանալու մտադրությանը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը կնշանակի խախտել այն սկզբունքները, որոնց վրա հիմնված է համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմն աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը՝ Հայաստանում այդ հարցով համազգային հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։


Կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները։ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը ակնկալում է, որ Հայաստանի Ազգային ժողովը և անձամբ Ռուբեն Ռուբինյանը կշարունակեն մասնակցել դրա գործունեությանը։ Նշվել է նաև երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքի վերականգնման կարևորությունը, որի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս։


Զրույցի ընթացքում քննարկվել են նաև հումանիտար և մշակութային համագործակցության հարցեր։ Վալենտինա Մատվիենկոն կարևորել է Հայաստանի միացումը Ռուսաց լեզվի միջազգային կազմակերպությանը (ՄՈՌՅԱ), ինչպես նաև մշակութային և հումանիտար նախաձեռնությունների իրականացումը, այդ թվում՝ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը և Հայաստանի քաղաքներում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնների մասնաճյուղերի բացումը։


Դաշնության խորհրդի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների պարբերական ձերբակալությունների վրա։ Նրա խոսքով՝ եթե նման գործելակերպը շարունակվի, Ռուսաստանը ստիպված կլինի իր զբոսաշրջիկներին խորհուրդ տալ չայցելել Հայաստան։


Վալենտինա Մատվիենկոն, կարևորելով միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ակտիվացումը, հույս է հայտնել, որ երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցության վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերը հնարավորինս շուտ կստորագրվեն։


Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ», - նշված է հրապարակման մեջ։

Լրահոս

ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Շնաձկներ, փոթորիկներ ու ուժեղ հոսանքներ․ մարզուհին 111 օրում լողացել է 1448 կմ
Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում
Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով
Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի
ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը․ WSJ
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից
Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ
Գերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերի
Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան
5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Կիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվել
Փեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակից
Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ

ՏԻՄ ընտրություններ Հայաստանի 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվել են

Ջրի անվտանգությունը՝ COP17-ի օրակարգում

Բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել․ ԿԸՀ նախագահ

Ամենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա Աղեկյան

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում

Անդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվում

Ձերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ Զելենսկի

Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ Ալիևին

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն

ՊԵԿ-ում քննարկվել են ԱՄՆ-ի հետ մաքսային և սահմանային անվտանգության ծրագրերը

Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին

«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. Համբարյան

ԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին

Դատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը

Կիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է Թրամփին

Հնդկաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերություններում արձանագրված առաջընթացը