Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ֆլայ Արնայի» համահիմնադիր Air Arabia-ն դժգոհ է եղել Փաշինյանի կառավարությունից. «Հետք»


«Հետքի» աղբյուրի տեղեկացմամբ՝ 2023-ի ապրիլի 27-ին Air Arabia ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի փաստաթուղթ է հանձնել նրան:

Դրանում ամփոփ շարադրված են ՀՀ կառավարության և Air Arabia-ի պայմանավորվածությունները «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն (առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով) ստեղծելիս ու դրանց կատարման ընթացքը:Աղբյուրը գրում է.«Վարչապետի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ փաստաթղթի մասին որևէ նշում չկա:

Փոխարենն ասվում է, թե Ալին, գոհունակություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության կապակցությամբ, նշել է, որ այն զարգանալու մեծ ներուժ ունի. «Նա Air Arabia ընկերության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու և ընդլայնելու համատեղ ծրագրերը:

Կողմերը քննարկել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող «Ֆլայ Արնա» ավիաընկերության զարգացման հեռանկարները»:Սակայն մեր ձեռքի տակ հայտնված այս փաստաթղթում նշված կետերը թույլ են տալիս ասել, որ հանդիպումը չի եղել միմյանց գոհունակություն հայտնելու մասին, հակառակը՝ եթե կարճ նկարագրենք, ապա փաստաթուղթը յուրօրինակ հիշեցում է Կառավարությանը հայկական կողմի խոստացած, բայց չարած քայլերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության/ԱՆԻՖ-ի ու Air Arabia-ի միջև առկա ու խորացող հակասություններն ի վերջո հիմք դարձան, որ համատեղ նախագիծը ձախողվի.
«Ֆլայ Արնան» թռիչքային գործունեությունը դադարեցրեց 2024-ի հունվարին, իսկ մայիսին լուծվեցին աշխատողների հետ կնքված պայմանագրերը:Ընդ որում՝ այս փաստաթուղթը պարունակում է նաև տեղեկություններ այլ հայկական ավիափոխադրողների մասին, ու չի բացառվում, որ վերջիններս տեղյակ էլ չեն եղել իրենց վերաբերյալ ծրագրված քայլերից, որոնք, ըստ հայ-արաբական պայմանավորվածությունների, պետք է կատարեր ՀՀ կառավարությունը:Փաստաթուղթը կազմվել է հենց 2023-ի ապրիլին, այսինքն՝ նկարագրում է իրավիճակն այդ պահի դրությամբ:

Մեր տեղեկություններով՝ այն կազմել է Air Arabia-ն, որը, հիշեցնենք, «Ֆլայ Արնայի» կառավարիչ կազմակերպությունն էր, ինչպես նաև իրեն փոխկապակցված International Business Company (FZE) արաբական ընկերության միջոցով մինչ օրս 49 % բաժնեմաս ունի «Ֆլայ Արնայում»:

Եվս 49 % պատկանում է հայկական ԱՆԻՖ-ին, որը պետական ընկերություն է, մնացած 2 %-ի տերն էլ արաբական աշխարհում հայտնի հայազգի գործարար Վարուժան Ներգիզյանն է:«Ֆլայ Արնա. համատեղ ձեռնարկության ստեղծման ռազմավարական տեսլական-առկա իրավիճակ համեմատական». այսպես է կոչվում Փաշինյանին Ադել Ալիի ներկայացրած փաստաթուղթը»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

ՔՊ-ն և Առուշ Առուշանյանը դաշինք են ձևավորելու. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը աջակցության նոր ծրագիր կմշակի գյուղմթերքի մթերման համար․Նիկոլ Փաշինյան
Ոսուցիչներ կան՝ տգիտություն են սովորեցնում դպրոցում. Նիկոլ Փաշինյան
Վենսը անձամբ է հրամանատարների հետ քննարկել Իրանի հետ հակամարտությունը
Կառավարությունը 1 մլրդ կտրամադրի դպրոցներ տանող ճանապարհների նորոգմանը
Նյու Դելին ուժեղացրել է անվտանգության միջոցառումները BRICS գագաթնաժողովից առաջ
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը խոստովանել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը ձգձգվել է
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը երկու անգամ զանգահարել է Թրամփին՝ խնդրելով հարվածել Եմենի հութիների դիրքերին
«Հրապարակ»․ Ինչո՞ւ են Նորապատի դպրոցում ոտքի վրա դաս անում
«Հրապարակ»․ Սպիտակի համայնքապետի էքսկլյուզիվ որոշումները
«Հրապարակ»․ Ծաղիկ արտահանող ընկերությունը նամակ է գրել վարչապետին
«Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին»
Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը սիրաշահում է պետծառայողներին
«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում
Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
Կարևոր
Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ
Երկար ժամանակ ջուր չի լինի
Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի

Լրացուցիչ նորություններ

...

Երկար ժամանակ ջուր չի լինի

«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել

Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան

Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններին

ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)