Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից

Սիրելի՛ բարեկամներ, արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մեր երկրում իշխանությանը տիրացած թրքահաճո վարչախումբն ինձ ապօրինաբար զրկել է ազատությունից։ 


Այս մեկ ամսվա ընթացքում նման կերպով ազատությունից զրկվել են Գագիկ Ծառուկյանը և Արեգնազ Մանուկյանը, քրեական գործ է հարուցվել Նարեկ Կարապետյանի դեմ, շարունակում են անազատության մեջ գտնվել Բագրատ Սրբազանը և նրա ընկերները, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Աշոտյանը և բազմաթիվ այլ հայորդիներ, որոնք համարձակություն են ունեցել պայքարելու այս վարչախմբի և նրա կողմից Հայաստանում իրականացվող թրքամետ օրակարգի դեմ։


Հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններում այս վարչախումբը պարտվել է, սակայն նրա տրամադրության տակ եղած վիթխարի վարչական ռեսուրսը, օտարների աջակցությունը, լկտի մանդատագողությունը և արհեստականորեն բարձր ընտրական շեմը թույլ են տվել նրան կառչած մնալու իշխանությունից։ Դրանով հանդերձ՝ մեր ակտիվ քաղաքացիների մեծ մասը՝ մոտ 750 հազար մարդ, այս կամ այն կերպով դեմ է քվեարկել այս վարչախմբին՝ ցույց տալով, որ այլևս չի ցանկանում հանդուրժել նրա իշխանությունը։ Վարչախումբը դրան պատասխանել է անթաքույց բռնությամբ՝ տառացիորեն իր բոլոր մրցակիցների նկատմամբ։


Ժողովրդավարական պետությունում բռնաճնշումների այսպիսի ալիք հնարավոր չէ պատկերացնել, նույնիսկ մեր երկրի պատմության մեջ սա աննախադեպ երևույթ է՝ երբևիցե «հաղթող» կողմը վրեժխնդրության այսպիսի ալիք չի բարձրացրել «պարտվողների» դեմ՝ թերևս իրականում ցույց տալով իր վախերը և մոտալուտ անկման անխուսափելիությունը։ Այսօր մենք զրկված ենք մեր ազատությունից, բայց իրականում բանտում է հայտնվել մեր ողջ երկիրը։ Ողջ երկրին փորձում են զրկել մտքի և գործի առաջնորդներից, ապագայի հեռանկարից, այդ ապագան սեփական կամքով ընտրելու ազատությունից։ Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը, նրա անցյալը, ներկան, և փորձ է արվում ազատազրկելու նաև նրա ապագան։ Նման պայմաններում էր, որ Հեմինգուեյը մի անգամ ասել է՝ «Մի հարցրու, թե ում համար են ղողանջում զանգերը։


Նրանք ղողանջում են քեզ համար»։ Թող ձեզ չմոլորեցնեն վարչախմբի ստահոդ պատումները, քննչական կոմիտեի կեղծ հաղորդագրությունները՝ անհնար է, որ այսքան տարբեր մարդիկ, որոնք մինչև քաղաքականություն մուտք գործելն ապրում էին պարկեշտ կյանքով, միանգամից հետո հանցագործ դառնային։ Նրանք «հանցանք» են կատարել՝ հակադրվելով երկրում իշխող թրքահաճո վարչախմբին, «հանցանք» են կատարել՝ ձեզ ընտրության հնարավորություն տալով, ներկայացնելով ձեր ազատ կամքը։ Ուստի այսօր զանգերը ղողանջում են ձեզնից յուրաքանչյուրի համար, և պետք չէ սպասել այն օրվան, երբ քննչական կոմիտեն կգա անձամբ ձեր հետևից՝ ինչ-որ իմաստով այն արդեն եկել է։


Ուստի ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում, երբ ղողանջում էին Սուրբ Էջմիածնի զանգերը։ Քանզի թշնամին, պարտվելով Սարդարապատում, այսօր մեր երկիրը փորձում է գրավել ներսից՝ իր կամակատարների միջոցով։ Սակայն եթե այսօր ազատությունից զրկված յուրաքանչյուր հայորդու փոխարեն պայքարի դուրս գան հարյուրները և հազարները, նույն թշնամին նորից կընկրկի։ Ուստի այսօր այդ կռիվը ձեզնից յուրաքանչյուրինն է, և ձեզնից յուրաքանչյուրի ազատ կամքով է կերտվելու մեր հաղթանակը։


Աստված զորավիգ պայքարող և չհանձնվող հայ մարդուն։ Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյան, 26․07․2026, «Արմավիր» ՔԿՀ

Լրահոս

Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է
Ուշակով․ Պուտինը միլիոն անգամ ասել է, որ Զելենսկին կարող է գալ Մոսկվա
«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ
Տիեզերքում պայթյուն է գրանցվել, որի ակտիվությունը տևել է 27 օր
Երեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվել
ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն
Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)
Արարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը
Ամերիկացիները վճարում են Թրամփի արկածախնդրության համար. Իրանի նավթի նախարարն արձագանքել է Բեսենթին
Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)
Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

Լրացուցիչ նորություններ

...

ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքները

Փողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ)

Հայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ)

Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան

ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը

TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ

Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին

«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան

«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան

«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին

ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ

Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին

Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը

Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը

Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի

TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան

Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին

«Շուռնուխում ու Կիրանցում էլ հասարակությունն աջակցել է Քաղաքացիական պայմանագրին»․ Հակոբյան

Աչքով տենաք, չհավատա’ք, մենք գործարքի գնանք ՔՊ-ի հետ. Ղազինյան

Նոր իշխանություն է պետք, ոչ թե ընդդիմություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին