Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$866.72

BTC

$121719

ADA

$0.993453

ETH

$4761.58

SOL

$205.25

29 °

Yerevan

17 °

Moscow

38 °

Dubai

21 °

London

28 °

Beijing

27 °

Brussels

23 °

Rome

28 °

Madrid

BNB

$866.72

BTC

$121719

ADA

$0.993453

ETH

$4761.58

SOL

$205.25

29 °

Yerevan

17 °

Moscow

38 °

Dubai

21 °

London

28 °

Beijing

27 °

Brussels

23 °

Rome

28 °

Madrid

Հայկական ֆուտբոլի ռեգրեսն իր գագաթնակետում․ ֆուտբոլային հասարակությունը պահանջում է Մելիքբեկյանի հրաժարականը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականի շուրջ կրքերը շարունակվում են բորբոքվել, ընդհուպ կիսվել ու ճամբարների են վերածվել նույնիսկ ֆուտբոլային ակումբներն ու այս գույները խտացել են հատկապես քաղաքական ենթատեքստում։

Ամեն բան սկսվեց 2024թ․ հոկտեմբերի 13-ին ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի չորրոդ տուրում Երևանում կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի 0։2 հաշվով կրած պարտությունից հետո։

Հանդիպումից անմիջապես հետո «Հայաստանի առաջին ճակատ» (ՖԱՖ) ֆուտբոլային երկրպագուների շարժումը հարյուրավոր այլ ֆուտբոլասերների հետ ուղևորվեց դեպի ՀՖՖ գրասենյակ՝ պահանջելու հանդիպում ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ։

ՀՖՖ նախագահը չընդունեց նրանց, ու այստեղից սկսվեց Մելիքբեկյանի հրաժարականի արշավը․ սկիզբը դրեցին  ՖԱՖ անդամները՝ իրենց խոսքով պայքարելու «ֆուտբոլում տիրող անմխիթար վիճակի դեմ»։ ՖԱՖ շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը, մասնավորապես, նշել է․ «Մենք աջակցել ենք Արմեն Մելիքբեկյանի ժամանակին, բայց այժմ հասել ենք այն կետին, որ ՀՖՖ նախագահը պետք է հրաժարական տա»։

Արշավին առավել մեծ թափ հաղորդեցին սպորտային մեկնաբաններն ու լրագրողները՝ ՀՖՖ ղեկավարության գործունեության դեմ սոցցանցերում կարծիքների տարափ, հրաժարականի պահանջներ ու կոշտ քննադատական ելույթներ հնչեցնելով, իսկ ահա վերջին ակորդը տվեցին առաջատար ֆուտբոլային ակումբները։

Այսօր մեկ տարի առաջ վերընտրված Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով ակտիվորեն հանդես է գալիս ոչ միայն ֆուտբոլասեր համայնքը, այլև հայկական խոշոր՝ «Շիրակ», «Փյունիկ» և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբները՝ ղեկավար անձանց դեմքերով, սա հայկական ֆուտբոլում աննախադեպ երևույթ է։

«Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանը հայկական ֆուտբոլի շարունակական ձախողումները կապել է համակարգի խորքային խնդիրների, ֆեդերացիայի և թիմերի միջև համագործակցության բացակայության, երիտասարդ ֆուտբոլիստների դեմոտիվացիայի, հայկական ֆուտբոլում հայ ֆուտբոլիստների աննկարագրելի սղության (նշում է, որ Հայաստանում ֆուտբոլով զբաղվում է ընդհամենը 7-8 հազար երիտասարդ, իսկ առհասարակ ազգային հավաքականի մեծամասնությունը չունի հայկական ֆուտբոլային կրթություն) և այլ առանքային գործոնների հետ։

Ըստ Սահակյանի՝ հայկական ֆուտբոլում «մեխանիզմը չի աշխատում», քանի որ պատանեկան թիմերի խայտառակ հաշիվներով կրած պարտություններն արդեն իսկ դեմոտիվացնում են երիտասարդներին՝ ֆուտբոլային կարիերան շարունակելու հարցում, ինչն էլ հանգեցնում է որակյալ կադրերի սղության, երբեմն էլ նույնիսկ բացակայության։Ամենաազդեցիկներից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որն առաջիններից մեկն է, որ դեռևս 2022թ․-ից հնչեցրել է ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջը, շատ ավելի տպավորիչ բացահայտումներ է արել, ընդհուպ հանցագործության մասին հայտարարություն անելով հանրայնացրել ներքին ճնշումներից որոշ դրվագներ։

Փյունիկ ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը փակագծեր է բացել՝ իր սկանդալային հարցազրույցում, որի շարժառիթը հենց ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանի   կողմնակալ վեաբերմունք է եղել «Փյունիկի»  հանդեպ, ինչից հետո էլ Արթուր Սողոմոնյանը հայտարարել է, որ այդ ներքին խարդավանքների համար ստիպված վաճառքի է հանում իր մրցունակ ակումբը։

Ընդգծենք, Մելիքբեկյանն այս աղմկահարույց ելույթին անգամ հարկ  չհամարեց արձագանքել, գուցե հակափաստարկ չուներ․ փոխարենը ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, ով երկար տարիներ եղել է Փաշինյանին ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի  լրագրողը, «FastSport»-ի եթերում վիրավորանքներ էր հնչեցրել «Փյունիկ»-ի հասցեին։

«Սա հերթական անգամ ապացուցում է, որ Արմեն Նիկողոսյանն այն աստիճան է ցածրացել ու հուսալքվել, որ դիմում է էժանագին մանիպուլյացիաների ու կեղծիքի՝ ՀՖՖ ղեկավարության վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար: Անթույլատրելի ենք համարում ՀՖՖ ներկայացուցչի նման պահվածքը, որը, նախ և առաջ արատավորում է ամբողջ հայկական ֆուտբոլի իմիջը։ Կոչ ենք անում ՀՖՖ փոխնախագահին կենտրոնանալ իր անմիջական պարտականությունների վրա, որոնց անբարեխիղճ կատարումն արդեն իսկ հանգեցրել է հայկական ֆուտբոլում չտեսնված աղետալի վիճակի:

Մենք վերահաստատում ենք համերաշխություն հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուական շարժումներին և պահանջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարության անհապաղ հրաժարականը»,- արձագանքելով հայտարարել էր «Փյունիկ» ՖԱ նախագահը:

Ֆուտբոլի աղետալի վիճակը առաջին անգամ ստիպել է անկեղծանալ նաև ֆուտբոլային մեկկնաբաններին։  Լրագրող Ռոբերտ Գասպարյանիօն օրինակ չի բավարարել գլխավոր մարզչին հեռացնելը, ասել է, որ Ալեքսանդր Պետրակովը դեռևս անցած տարի պետք է հեռացվեր՝ իր տված անբավարար արդյունքների համար, բայց ֆուտբոլային միջավայրն է դարձեծ ծայրահեղ անառողջ ու անպտուղ․

«18 հանդիպում, ընդամենը 4 հաղթանակ, որոնցից մեկն՝ ընկերական, և 0 չոր հանդիպում։ Դա ուղղակի խոսուն թվեր են, և ինձ թվում է՝ Ալեքսանդր Պետրակովը սպառել էր իրեն շատ վաղուց Հայաստանի հավաքականում։ Պետք է խնդիրը նայել խորքային, այսինքն՝ նայել՝ ինչ արդյունքներ են ցույց տալիս մանկապատանեկան հավաքականները մեր՝ մինչև 16, 17, 19 և 21 տարեկանները, դա ուղղակի սահմռկեցուցիչ է․ պարտություններ պարտությունների հետևից՝ 0։6, 0։8, 0։9՝ սա Հայաստանի ազգային հավաքականի նոր սերունդն է։ Բողոքելով Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ նոր ուժերը պետք է գային և լիովին փոխեին հայկական ֆուտբոլը, բայց դա տեղի չունեցավ ընդհանրապես։ Արդյունքները ոնց վատ կային, տենց վատ էլ մնացին»։

Իսկ Էդուարդ Քալանթարյանը, ով արդեն իսկ հասցրել է խոսել Արմեն Մելիքբեկյանի՝ թուրքական շահը սպասարկելու և մեկնաբանից ՀՖՖ նախագահ դառնալու կարճ և հեշտ ուղու մասին, թեմային անդրադառնալով, նշել է, որ Հայաստանը չունի երիտասարդ տաղանդների պակաս, սակայն կա համապատասխան քանակի ու որակի մարզիչների խնդիր, իսկ այս և նման բոլոր այս համակարգային խնդիրները պետք է լուծվեն վերևից։

Իր դեմ ընդվզումների ալիքը մեղմելու համար ՀՖՖ նախագահ Մելիքբեկլյանը իբր հնարամիտ գտնվեց ու հայկական ֆուտբոլի պարտությունների շարանի մեղավոր դարձրեց բացառապես   Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովին ու հեռացրեց նրան գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ իր հրաժարականի կոչերին ի պատասխան՝ հասկացրեց, որ այդ մասին քննարկում անգամ օրակարգում չկա․

«Այս պահին որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ։ ՀՖՖ ղեկավարությունը, իր հերթին, պատրաստ է ցանկացած քննարկումների՝ խնդիրների վերհանման և դրանց լուծումները գտնելու նպատակով»,-ասել էր Արմեն Մելիքբեկյանը։

Այս հայտարարությանը նորից սկսեցին հետևել սուր քննադատություններ․ այնուամենայնիվ ինչո՞վ է պայմանավորված իրականում հայկական ֆուտբոլում տիրող այս ամենաթողությունը։

Այսպես՝ գրեթե մեկ տարի առաջ՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին նախորդող օրերին Մելիքբեկյանն իր «նախընտրական քարոզարշավի» շրջանակներում հրապարակեց մոտ 20 րոպե տևողությամբ մի տեսանյութ, որտեղ ինքն իր գործունեությունը ՀՖՖ-ում իր նշանակման պահից ի վեր բոլորովին այլ կերպ է մատուցել՝ կեղծ ու մանիպուլյատիվ տվյալներով ողողված։

Օրինակ՝ հոլովակում խոսում է ենթակառուցվածքների «աննախադեպ» զարգացման մասին առանց հստակեցնելու, թե 2019-2023թթ. ստացած առավել քան 30 մլրդ դրամ եկամուտներից որքա՞նն է ՀՖՖ-ն ուղղել հայկական ֆուտբոլի համար իրապես կարևոր ենթակառուցվածքների զարգացմանը։

 Արդյո՞ք մոնիտորինգ արվել է, թե տեխնիկական ինչ վիճակում են այդ ընթացքում ՀՖՖ միջոցներով Երևանում և մարզերում կառուցված փոքր դաշտերը, իրականում ինչ հաճախականությամբ են դրանք շահագործվում ու որքանով են ծառայում նպատակին։

Հաշվետվության հեղինակը սահուն կերպով կարողանում է շրջանցել և հուսադրող արտահայտություններով կոծկել նաև տարբեր տարիքային խմբերի հավաքականների խայտառակ մրցելույթներն ու գրանցած ցուցանիշները։

Մելիքբեկյանն իր նախընտրական հոլովակում չի տվել բացատրություն՝ ինչու է  Հայաստանի երիտասարդական հավաքականը վերջին 24 խաղերում կրել 22 պարտություն, հաղթել միայն մեկում հաղթել և մեկ խաղ էլ ավարտել ոչ-ոքի արդյունքով։

Չի տվել բացատրություն՝ ինչպես է ստացվում, որ Մ17–ը պարտվել է բոլոր խաղերում, Մ19 հավաքականն էլ պարտվել է վերջին ընտրական խմբի բոլոր խաղերում, այդ թվում՝ Ֆարերյան կղզիների հավաքականին։Այս տվյալների առկայության և շարունակականության դեպքում ռիսկի տակ է դրվում ոչ միայն հայկական ֆուտբոլի որակական բնութագրիչը, այլև ազգային հավաքականի համար հավաքագրվող ֆուտբոլիստների կոմպետենտ լինելը։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում հիմնական մրցակցությունն ընթանում էր Մելիքբեկյանի և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայրենադարձ Արաս Օզբիլիսի միջև։

Սպասելիորեն, նախկին սպորտային լրագրող՝ Փաշինյանի կառավարման օրոք որպես իջևանցի ու երբեմնի ընդդիմադիր լրագրող Արմեն Մելիքբեկյանը , ով իր պրոադրբեջանական դիրքորոշումները (օր․՝ «Բանակը ազգի սարսափն է. ոչ «1000 դրամների» օրենքին», «Ինչպես էին հորինում «Սումգայիթն» ու «Խոջալուն»» և այլ հոդվածներ) իր իսկ ստեղծած Epress.am կայքում շարունակաբար արտահայտելու և հակահայ քարոզչություն իրականացնելու համար արժանացել է ՀՀ վարչապետի լիակատար աջակցությանն ու հովանավորությանը, պաշտոնանկ չարվեց և արդյունքում ստեղծվեց պառակտված ֆուտբոլային համայնք, քայքայված հարաբերություններ և  անպտուղ ֆուտբոլային քաղաքակնություն և անորոշ շարունակություն , սա է այսօր հայկական ֆուտբոլի վիճակը։

Հիշեցնենք նաև, որ Արցախի հրապարակում հնչած «Արցախը Հայաստան է ու վերջ» ճակատագրական դարձած ելույթի տեքստում հենց կոդավորեց նաև հայկական ֆուտբոլի ապագան՝ ասելով, որ ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050 թ  դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնութնա մրցանակակիր։Եվ ահա Փաշինյանի հետ Իջևանում մեծացած Արմեն Մելիքբեկյանը մեծ լոնքերով հարթում է հայկական ֆուտբոլի «փառահեղ –խայտառակ»  ուղին՝ ջախջախիչ ու ամոթալի պարտություններով։

Ըստ էության, ֆուտբոլային հասարակության մեծամասնությունն ու խոշոր ֆուտբոլային ակումբները միաձայն և շարունակաբար մինչ օրս հնչեցնում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջը, ինչը նոր հնարավորություններ ու հեռանկարներ կարող է ապահովել հայկական ֆուտբոլի համակարգային ակտիվ փոփոխությունների, կառույցների միջև համագործակցության, կադրերի պատրաստման և իրական հայկական ֆուտբոլային կրթության ու մշակույթի ապահովման հարցում։

Լրահոս

Մեղադրանքի հետ համաձայն չեմ․ Հովիկ Աբրահամյան
Ռուսաստանից Բելառուս է ժամանել Су-30СМ2 ինքնաթիռների ևս մեկ խմբաքանակ
Սիյարտոն կոչ է արել Եվրոպային վերականգնել գործընկերությունը Ռուսաստանի հետ՝ սեփական անվտանգության համար
Apple-ը մշակում է արհեստական բանականությամբ սեղանադիր ռոբոտ
FT. Զելենսկին վարկաբեկել է իրեն Արևմուտքի աչքերում NABU-ի և SAP-ի պատմության միջոցով
Թուրքիան կօգնի Սիրիային վարժեցնել կառավարական ուժերին և զենք մատակարարել
Տիգրան Ուլուբաբյանը հացադուլ է հայտարարել
Ուկրաինան դուրս կգա ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրից
Fox. Մելանյա Թրամփը սպառնում է Բայդենի որդուն 1 միլիարդ դոլարի դատական հայց ներկայացնել զրպարտության համար
Սենսացիա․ Ռեփեր Lil Pump-ը լուրջ ավտովթարի է ենթարկվել
Տեխասում դպրոցական ավտոբուս է շրջվել
Ալյասկայում Պուտինին ԱՄՆ գաղտնի գործակալներ կկցվեն
Հարավային Կորեան կրկին պնդում է, որ ԿԺԴՀ-ն հեռացրել է որոշ բարձրախոսներ
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել
Փաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրից. ինչ «կշահի» Հայաստանը
Անքորիջում Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովը կհամընկնի զորավարժությունների հետ
Ինդոնեզիան 800 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Պաղեստին
Ալյասկայից Ռուսաստան է արձակվել անհայտ բեռով օդապարիկ
Երեք ֆուտբոլիստ կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից
Մոտ 125 հազար դոլար․ Արփինե Սարգսյանի համար նոր մեքենա կգնվի

Լրացուցիչ նորություններ

...

Տիգրան Ուլուբաբյանը հացադուլ է հայտարարել

Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել․ կա վիրավոր

Նոյեմբերյան համայնքի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն

Երևանում կրկին երթևեկության փոփոխություն կլինի

Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը

Արտակարգ դեպք․ քաղաքացուց 5 տոննա ձմերուկ են գողացել

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Ո՞ր դեպքում կարող եք արտաքսվել ԱՄՆ-ից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է

Գազանջատումներ Երևանում, Առինջում, Գեղարքունիքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում

Քննարկվել են ներառական հասարակություն ունենալու գործընթացին վերաբերող մի շարք հարցեր

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ Վանաձորում կփակվեն փողոցներ

Թրամփը բախվել է լուրջ խնդիրների․ FT.Ալյասկայում Պուտինին ԱՄՆ գաղտնի գործակալներ կկցվեն (տեսանյութ)

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 3-9-ը

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Անքորիջի ամերիկյան ռազմաբազայում.Մոդին պատրաստվում է հանդիպել Թրամփի հետ (տեսանյութ)

Կասեցվել է «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկի արտադրական գործունեությունը

ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով Շիրակի մարզում է

Հանրակրթական բոլոր դպրոցները փուլային եղանակով կանցնեն ԿԳՄՍՆ ենթակայության ներքո

Վերականգնվել է պետությանը պատճառված 390,000 ԱՄՆ դոլարին համարժեք վնասը

Արտաշատում հայտնաբերվել է Հայաստանում կառուցված ամենահին եկեղեցին