Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թրամփն արտահայտվել է Կատարի նվիրած նախագահական նոր ինքնաթիռի մասին. Մենք չէինք կարողանա նման ինքնաթիռ կառուցել



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է նախագահական նոր՝ Air Force One ինքնաթիռի առաջին թռիչքին, որը Միացյալ Նահանգներին է փոխանցել Կատարի կառավարությունը, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Ըստ նրա՝ ինքնաթիռը դարձել է եզակի նախագիծ, որի նմանօրինակն ԱՄՆ-ն չէր կարողանա ստեղծել առանց հսկայական ծախսերի։

Լրագրողների հետ զրույցում, նախքան ԱՄՆ 250-ամյակի տոնակատարություններին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Հյուսիսային Դակոտա նահանգ մեկնելը, Թրամփը հայտնել է, որ ինքնաթիռի պատրաստումն արդեն ավարտված է։

«Ես անհամբերությամբ սպասում եմ առաջին թռիչքին։ Նրանք հենց նոր ավարտեցին բոլոր աշխատանքները։ Ինքնաթիռը հարմարեցրել են նախագահի համար. դա նշանակում է անվտանգության համակարգերի և բոլոր անհրաժեշտ հատուկ գործառույթների տեղադրում։ Ամեն ինչ շատ բարդ է դասավորված, բայց դա հիրավի առանձնահատուկ բան է»,- ասել է նա։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ ինքն այս ինքնաթիռն օգտագործելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել ամերիկյան նախագահական նոր օդանավի կառուցումը, ինչը սպասվում է մոտ երկու տարի անց։

Թրամփը միաժամանակ բարձր է գնահատել ինքնաթիռի հագեցվածության մակարդակը՝ հայտարարելով, որ նմանատիպ օդանավեր նախկինում դեռ չեն եղել։

«Անկեղծ ասած, մենք չէինք կարողանա նման ինքնաթիռ կառուցել, որովհետև պատրաստ չէինք լինի այդքան գումար ծախսել։ Նրանք ծախսերի հարցում չեն տնտեսել», — ասել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով Կատարի իշխանություններին։

Ավելի վաղ՝ այս ամսվա ընթացքում, Թրամփը նոր ինքնաթիռը ներկայացրել էր Էնդրյուս ավիաբազայում՝ այն անվանելով «աշխարհի ամենաշքեղ ինքնաթիռը»։

Սպիտակ տանը ևս հաղորդագրություններ են հրապարակել՝ նվիրված մոդիֆիկացված Boeing 747-200-ի շահագործումից դուրսբերմանը, որը կատարում էր Air Force One-ի գործառույթները 1990 թվականից։

Ներկայում իրականացվում է երեք Boeing 747-800 ինքնաթիռների վերասարքավորումը նախագահական VC-25B մոդիֆիկացիայի։ Դրանց թվում է Կատարի փոխանցած ինքնաթիռը, որը պետք է ապահովի անցումային շրջանը մինչև նախագահական ևս երկու նոր օդանավերի շահագործման հանձնումը, որոնց արդիականացմամբ զբաղվում է Boeing ընկերությունը։ Այդ աշխատանքների ավարտը սպասվում է մոտ երկու տարի անց։


Լրահոս

Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասին
Անապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն
Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ Փաշինյան
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ
Թալան՝ տեսախցիկների առաջ, լաստանավ՝ կրակի մեջ, Հորմուզում՝ պայթյուն․ ուշագրավ կադրեր
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել
Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև
«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար
«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար
ԱԱԾ-ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Հոկտեմբերի 25-ի թեժ կետերը. իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է
«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»
«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»
Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար. «Ժողովուրդ»
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Ուիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին սկսել է խոսել

Տիրանայում վերսկսվել են բախումները ցուցարարների և ոստիկանության միջև

Իրանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու և կեղծավորության մեջ

Թուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակի

Էբոլա տենդը հասել է Նիգերիայի մայրաքաղաք․ հայտնաբերվել է վարակման առաջին դեպքը

Բաքուն Անկարայից պահանջում է չմիջամտել երկրի ներքին գործերին

WSJ. Մասկը որոշել է սահմանափակել Ուկրաինայի մուտքը Starshield-ին

Shafaq News. Իրաքը փակել է Իրանի հետ սահմանային անցակետերը

Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT

Թուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանը

Գերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումների

Կատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասին

Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել

Axios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին

Թրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը

Reuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում

Reuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային