Եթե մեկնելու եք ՌԴ, ապա իմացեք, որ 2026 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանը պարտադիր է դարձրել RuID (Госуслуги RuID) համակարգով նախնական գրանցումը այն օտարերկրացիների համար, որոնք Ռուսաստան են մեկնում առանց վիզայի։ Սա վերաբերում է նաև Հայաստանի քաղաքացիներին։
Մինչև Ռուսաստան մեկնելը պետք է ներբեռնել պաշտոնական RuID հավելվածը և գրանցվել։ Մուտքի հայտը պետք է ներկայացնել ոչ շուտ, քան 90 օր և ոչ ուշ, քան 72 ժամ մինչև սահմանը հատելը։ Արտակարգ դեպքերում (օրինակ՝ մերձավոր ազգականի մահ կամ ծանր հիվանդություն) դա կարելի է անել մինչև 4 ժամ առաջ։
Գրանցման ընթացքում պահանջվում է. անձնագրի տվյալներ, լուսանկար, այցի նպատակը, մուտքի և ելքի նախատեսվող ամսաթվերը, որոշ դեպքերում նաև ձայնային նմուշ՝ նախնական կենսաչափական նույնականացման համար։ Սահմանին նախկինի պես կարող են իրականացվել նաև կենսաչափական ստուգումներ՝ լուսանկարահանում և մատնահետքերի վերցնում։
Ո՞ւմ չի վերաբերում. Բացառություններ կան, մասնավորապես՝ Բելառուս քաղաքացիների, մինչև 6 տարեկան երեխաների, Ռուսաստան վիզայով մուտք գործողների, ինչպես նաև որոշ դիվանագիտական և պաշտոնական կարգավիճակ ունեցող անձանց համար։ Այս փոփոխության նպատակը Ռուսաստանի միգրացիոն վերահսկողության թվայնացումն է․
RuID-ի միջոցով ձևավորվում է օտարերկրացու թվային պրոֆիլ, որը հետագայում կարող է օգտագործվել պետական ծառայություններից օգտվելիս և միգրացիոն գործընթացներում։








