Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»

Փաստ օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ ապացուցում են, որ սեփական րոպեական քաղաքական շահերը պատրաստ են վեր դասել պետության տնտեսական կայունությունից՝ ուղղակի տնտեսական պատերազմ հայտարարելով երկրի խոշորագույն ներդրողներից ու գործարարներից մեկի դեմ։ Այս ամենի վառ արտահայտությունն են դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան շտապողականությամբ ներկայացված հայցադիմումները, որոնցով պահանջվում է բռնագանձել «Արարատցեմենտ» ընկերությանը պատկանող «Ոսկե բանալի» առողջարանի անշարժ գույքը և չեղարկել Գագիկ Ծառուկյանին ու «Մուլտի գրուպ կոնցեռնին» առնչվող սեփականաշնորհման ու վարձակալության պայմանագրերը։

Իշխանության վերին օղակներում արդեն չեն էլ թաքցնում, որ այս գործընթացները զուտ քաղաքական հետապնդումների տնտեսական բաղադրիչն են, քանի որ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անձամբ բացահայտ հայտարարեց, որ Ծառուկյանի բիզնես ողնաշարը հանդիսացող Արարատի ցեմենտի գործարանը շուտով պետականացվելու է։Նման բացահայտ հարձակումները խոշոր կապիտալի վրա ոչ միայն քանդում են ներդրումային միջավայրը, այլև ցույց են տալիս պետական մտածողության լիակատար բացակայությունը, երբ պետության ղեկավարը պատրաստակամությամբ խոստանում է կոտրել երկրի կարևորագույն արդյունաբերական հենասյուներից մեկը՝ անտեսելով դրա հսկայական դերակատարությունը երկրի տնտեսության մեջ։

Առավել զավեշտալի ու միաժամանակ ամոթալի է էկոնոմիկայի նախարարության կողմից դրսևորվող վարքագիծը, երբ տնտեսական զարգացման ու կայունության համար պատասխանատու նախարար Գևորգ Պապոյանը հաղթական տոնով շտապում է հանրությանը ծանուցել «Շանգրի Լա» խաղատան լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու մասին։ Փոխանակ մտահոգվելու երկրում ստեղծված ծանր սոցիալական վիճակով, իշխանական պաշտոնյաները բացահայտ հրճվում են բիզնեսին անհարմարություններ պատճառելու և նրա տնտեսական ակտիվներին հարվածելու առիթով։ Սակայն այս քաղաքական հրճվանքի տակ թաքնված է պետական բյուջեի և հասարակ քաղաքացիների դեմ իրականացված քայլ, քանի որ, ըստ մամուլի հրապարակումների, այդ որոշման հետևանքով ավելի քան 500 մարդ ուղղակիորեն զրկվում է աշխատանքից ու կանգնում գործազրկության առաջ, իսկ պետական բյուջեն տարեկան կորցնելու է շուրջ 6 միլիարդ դրամի հարկային մուտքեր։

Ստացվում է, որ նախարարն ու ողջ կառավարությունը բացահայտ հրապարակավ գովազդում ու տոնում են հարյուրավոր ընտանիքների անապահովության մատնելու և պետության ֆինանսական միջոցները կրճատելու փաստը, ինչը պարզապես պետք է խորը ամոթի զգացում առաջացնի ցանկացած պատասխանատու իշխանության մոտ։ Քաղաքական վրեժխնդրության այս կուրացնող քաղաքականությունը, որը վարվում է առանց հեռահար հետևանքները գնահատելու, հարվածում է ոչ թե առանձին անհատների, այլ Հայաստանի Հանրապետության տնտեսական ապագային, որն այսօր զոհաբերվում է հանուն իշխանական վերնախավի նեղ անձնական հաշվեհարդարների։



Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին

Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան

Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ

Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան

Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը

Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները

«Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ

ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել

Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը

Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ