Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հաշվի չի առել, որ շրջակայքում դպրոց է ու բնակելի տներ՝ 7 անգամ կրակել է 59-ամյա տղամարդու վրա. ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչ Ա.Բ.-ի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն՝ 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ամբերդ գյուղից «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչ, ով նույն օրը՝ ժամը 18:25-ին, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում  նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր նույն գյուղի բնակիչներ են:Քննչական խմբի քննիչների կողմից իրականացված ապացուցողական գործողություններով պարզվել է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում համագյուղացիների միջև անձնական հարցի շուրջ ձևավորվել են անբարյացկամ հարաբերություններ:

Քննությամբ փաստվել է, որ տուժողի համագյուղացի, 43-ամյա անձը տեղեկացել է, որ տուժողը և վերջինիս որդիներից մեկը վիճաբանել ու հարվածել են իր որդուն: Նպատակ ունենալով վրեժխնդիր լինել՝ նա որոշել է ապօրինաբար կյանքից զրկելու եղանակով հաշվեհարդար տեսնել Ա.Բ.-ից և նրա որդիներից:Այդ նպատակով, 43-ամյա անձը իր մոտ ապօրինի պահվող հրազենով նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, ընկերոջ հետ նստել է իրեն պատկանող «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին, իսկ ընկերն ավտոմեքենան վարել է գյուղի կենտրոնական փողոցով:

Բանուկ հատվածում նկատելով տուժողի որդիներից մեկի՝ հանդիպակաց գոտով երթևեկող ավտոմեքենան, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, անտեսելով շրջակայքում բնակելի տների առկայության հանգամանքը 43-ամյա անձը ընթացքի ժամանակ, ավտոմեքենայի սրահից հրազենով շուրջ հինգ կրակոց է արձակել տուժողի որդու ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն կրակոցները չեն դիպել նշանակետին, ինչի արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել:

Այնուամենայնիվ, նպատակադրվելով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել՝ նա վերոհիշյալ ընկերոջ հետ շարունակել է երթևեկությունը, ավտոմեքենան կայանել Ամբերդի միջնակարգ դպրոցի դիմաց։
Այնտեղ նկատելով դեպի իր ուղղությամբ երթևեկող Ա.Բ.-ի կողմից վարվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան, վերստին հաշվի չառնելով շրջակայքում ուսումնական հաստատության և բնակելի տների առկայությունը, դպրոցի և տների միջնամասում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, նույն հրազենով շուրջ յոթ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումներ:

Այդ ընթացքում ընկերը, շարունակելով օժանդակել 43-ամյա անձին, ավտոմեքենան վարել ու կայանել է մոտակայքում՝ դպրոցի դիմաց, և սպասել ընկերոջը՝ վերջինիս հանցավոր մտադրությունն իրագործելուց անմիջապես հետո դեպքի վայրից նրա փախուստն անխոչընդոտ իրականացնելու նպատակով:
Դեպքից անմիջապես հետո 43-ամյա անձը, նստելով իրեն պատկանող, սակայն ընկերոջ կողմից վարվող ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ ավտոմեքենան, թաքցնելու նպատակով, տեղափոխել, կայանել են Արմավիրի մարզում գտնվող ոռոգման ջրի ջրատարի հարակից դաշտում և դիմել փախուստի։Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ նրա ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Վերջիններիս մասով նախաքննություն  ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:Ապօրինի զենքի և դրա ձեռքբերման մասով նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
Լույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներ
Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ Google-ը տուգանվել է 890 միլիոն եվրոյով
Շտապ
Էրեբունիի սպանության գործով 2 հետախուզվող է հայտնաբերվել Դիլիջանում (տեսանյութ)
Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է
Ավանեսյանը դուրս է եկել Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ
Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Ա՛յ անգրագետներ, դուք պատմություն չգիտե՞ք․ աթոռակռիվ է գնում. Հայրիկյան (տեսանյութ)
Կենդանակերպի երկու նշանների համար փողի հոսք է սպասվում օգոստոսին
Թե ինչպես և ինչու 2020-ին Աղդամը հանձնվեց Ադրբեջանին, հարցրեք Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան
Մեր տարածքը Իրանի դեմ սպառնալիքի հարթակ չի դառնա. Իրաքի վարչապետ
Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու քահանային բերման են ենթարկել և տարել զորակոչի
ԱՄՆ-Իրան պատերազմի ուղիղ հետևանքները Հարավային Կովկասում․ միջազգայինագետի մեկնաբանությունը (տեսանյութ)
Կարևոր
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Ռուսաստանը տարածաշրջանից գնացողը չէ․ խանդի տեսարաններ կլինեն․ միջազգայնագետ (տեսանյութ)
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը հրաժարվել է այլ պաշտոնից
Կարևոր
Ընտանեկան և կենցաղային բռնnւթյան մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են (տեսանյութ)
Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Էրեբունիի սպանության գործով 2 հետախուզվող է հայտնաբերվել Դիլիջանում (տեսանյութ)

Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է

Չարենցավանում այսօր տեղի ունեցավ Ճամբարակի զորամասում սպանված զինծառայող Նարեկ Թորոսյանի հոգեհանգստի արարողությունը

Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս հիվանդանոցում մահացել է

Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե

Չարենցավանից տուն էր գալիս․ Ալափարսում վթարի հետևանքով մահացածներից մեկը Արզական գյուղից էր

ՔԿ-ն` Լոռու մարզում ջրահեղձ եղած տղամարդու մասին

Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը

Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ

Կրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավոր

Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկում 6-ամյա տղան մարմնական վնաuվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց

Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Դավթաշենում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջկա մարմին

Վաղարշյան փողոցում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա

Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել

Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է

Երեւանում փտած ծառն արմատից պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է

Թբիլիսիում 15-ամյա տղային դանակահարել են ադրբեջաներեն խոսելու պատճառով