Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»

Փաստը գրում է.

Պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական խնդիրը սեփական պաշտոններից կառչած լինելն է: Խոսելով ներկայիս կառավարման համակարգի և իշխող էլիտայի վարքագծի մասին՝ «Փաստ» թերթի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: 

Նա նշում է, որ իրավիճակի նման զարգացումը պայմանավորվում է նրանով, որ ով ստանձնում է երկրի ղեկը, ժամանակի ընթացքում այնքան է խրվում այդ աթոռի մեջ և այնքան շահեր ձևավորում, որ հետագայում նրան հեռացնելը դառնում է ծայրահեղ բարդ առաքելություն:Շարժման առաջնորդը վստահություն հայտնեց, որ ստեղծված իրավիճակից միակ տրամաբանական ելքը ղեկավարության ամբողջական փոփոխությունն է, քանի որ վերջին ութ տարվա ընթացքում հնարավոր դրական ռեսուրսն արդեն սպառվել է: Ըստ նրա, մի քանի տեղ ասֆալտ փռելով՝ հնարավոր չէ երկար ժամանակով կոծկել խորքային ձախողումները, հատկապես, երբ հասարակությունն առաջիկայում անմիջականորեն զգալու է տնտեսական խորացող խնդիրների հետևանքները:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին տնտեսական վեկտորի փոփոխությանն ու ավանդական շուկաների կորստի խնդրին՝ գեներալ-մայորը հիշեցրեց Ռուսաստանի շուկայի աստիճանական փակման վտանգի մասին, որը շուրջ 300 տարի եղել է հայկական արտադրանքի հիմնական սպառման վայրը:

Նա հստակեցրեց, որ սա սոսկ սահմանային անցակետերի խնդիր չէ, այլ ռազմավարական կորուստ. նույնիսկ եթե վաղը սահմանները բացվեն, հայկական ապրանքն այդ շուկայում այլևս տեղ չի ունենալու:Իրավիճակը համեմատելով կենցաղային օրինակի հետ՝ մեր զրուցակիցը նշեց, որ դա նման է սեփական լոլիկը վերցնելուն ու Կոմիտասի շուկա վաճառելու գնալուն, որտեղ, չնայած օրենքի արգելքի բացակայությանը, ներքին կանոններն ու իրականությունն այնպիսին են, որ պարզապես թույլ չեն տա ազատ առևտուր անել: Նրա պնդմամբ, նույն մեխանիզմն է աշխատում նաև պետությունների մակարդակում, և գործող իշխանությունների անգրագետ քաղաքականության, ինչպես նաև եվրոպական շուկայում ծաղիկներ վաճառելու մակերեսային պատկերացումների պատճառով պետությունը գնում է դեպի տնտեսական կոլապս:Ինչ վերաբերում է հանրության կողմից հնչող կոչերին և իր հետագա անելիքներին, Արշակ Կարապետյանը հայտնեց, որ թեև իրենից անհապաղ ու կտրուկ քայլեր են պահանջում, ցանկացած լուրջ քաղաքական գործընթաց պետք է ունենա ժողովրդական հստակ մանդատ և իրավական հիմքեր: Այդ իսկ պատճառով «Համահայկական ճակատ» շարժման անդամներն այս օրերին Օպերայի հարակից տարածքում ստորագրահավաք են իրականացնում՝ անցած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, ինչը, ըստ նրա, կլինի այն փաստացի հիմքը, որը կվկայի հասարակության կողմից խաբված լինելու փաստի գիտակցումը:Ըստ Արշակ Կարապետյանի, իրադարձությունների նման զարգացման դեպքում երկիրը կանգնած է կործանման եզրին: Նրա պնդմամբ, տարածաշրջանի չորս հարևանները, գերպետությունների անմիջական ղեկավարությամբ ու թողտվությամբ, արդեն իսկ քարտեզի վրա մեր երկիրը տորթի նման կտրտում են, և այդ աշխարհաքաղաքական բաժանման մեջ Հայաստանի շահերը պարզապես գոյություն չունեն:



Լրահոս

Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Մրգավետում հարսանեկան արարողության մասնակիցները, վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանված
Բագրատ Սրբազանը կիրակի կմեկնի Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին
Գերիների ճակատագիրը, ՀԱՊԿ-ի շուրջ անորոշությունն ու Հայաստանի նոր մարտահրավերները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ մեկ շաբաթում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող 70 մարդ
Թրամփը չի կարողացել համոզել Google-ին վերանվանել Ատլանտյան օվկիանոսը
Թուրքիայում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել
Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պայմանները
Bloomberg. Մասկը հանրապետականներին աջակցելու համար ծախսել է ավելի քան 445 միլիոն դոլար
Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում
AP. Գուտերեշը Եգիպտոսի հետ կքննարկի Սուդանի, Լիբիայի և Եմենի հարցերը
Տիբեթում 7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ
Թրամփը չի բացառել Ուկրաինայում հակամարտության մոտալուտ ավարտը
Քուշները հերքել է գաղտնի ֆինանսական գործարքներին մասնակցելու մեղադրանքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցեր
ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերի 11-ին քննարկել Հայաստանի անդամակցության հարցը
Զովաբեր բնակավայրում «BMW»-ն հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել
ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Լրացուցիչ նորություններ

...

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին

Ցնցումների մեջ է հայտնվելու քաղաքական դաշտը․ նոր «աժիոտաժ» է սպասվում

Եվրոպայի փողոցները եռում են․ ցույցեր Հունաստանում, Ալբանիայում ու Ֆրանսիայում

Կիևը հրթիռակոծվում է, Պուտինը պատրաստ է բանակցել․ Եվրոպան փնտրում է իր դերը

Հուսով ենք՝ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Թրամփը Կիևի վրա ռուսական հարձակման ձախողման մեջ մեղադրել է մի «հիմար գեներալի»

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությունը

Կեղծ հայտարարություններ ու խարդախություն. ԵՄ-ն պաշտոնական հետաքննություն է սկսել Booking.com-ի դեմ

ԹՐԻՓՓ, ՀԱՊԿ և 1,2 մլրդ դրամի գույք․ Հայաստանի շուրջ օրվա գլխավոր թեմաները

Քրվարույթ՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի նկատմամբ. Ձերբակալվել է Էրդողանի նախկին խորհրդականը

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը գիտակցում է ԵՄ-ի հետ մերձեցման բոլոր ռիսկերը․ Գրուշկո

Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ». 8 միլիոն՝ աֆրիկացիներին Երեւան բերելու համար