Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թշնամական կեղծ քարոզչաթեզերի աղմուկը՝ հայաստանյան լռության ֆոնին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ինֆորմացիոն հոսքերի կառավարումը և թիրախային քարոզչությունն ավելի մեծ տեղ են զբաղեցնում պետությունների վարած քաղաքականության շրջանակներում։

Եվ այս տեսանկյունից կարևոր է ադրբեջանական քարոզչության ուսումնասիրությունը և դրա հիման վրա հակադարձող տեղեկատվական դաշտի ձևավորումը։

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական պետական քարոզչությունը փորձում է ներկայացնել, թե իրենք շատ հզոր, նույնիսկ «համաշխարհային մակարդակի» պետություն ունեն, որը շատ ճկուն արտաքին քաղաքականութուն է վարում և բոլոր ուղղություններով հաղթանակներ է տանում։

Քարոզչական այսպիսի գիծը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այդ երկրում բռնապետական իշխանություններ են գործում։

Ալիևին պետք են մշտական թշնամիներ, որպեսզի նրանց դեմ պայքարի ֆոնի ներքո հավերժացնի իր իշխանությունը ու սեփական հանրության ուշադրությունը շեղի իրական խնդիրներից։ 

Բնական է, որ Ալիևի ռեժիմի կողմից թշնամի է «նշանակվել» Հայաստանը, իսկ առավել խոշոր արտաքին խաղացողներից՝ Ֆրանսիան։ Դրա համար էլ Ադրբեջանում բոլոր «դժբախտությունների» համար մեղավոր են Հայաստանն ու Ֆրանսիան։

Ու պետական քարոզչամեքենան այս մասին «երգն» անընդհատ կրկնում է։ Ուստի, քանի Ադրբեջանում տիրում է ներկայիս բռնապետական ռեժիմը, պետք չէ ակնկալել, որ այդ երկիրը երբևէ խաղաղության է տրամադրված լինելու։

Ինչքան էլ զիջումներ արվեն, միևնույնն է, Ադրբեջանից ավելին են ցանկանալու և այդպես շարունակ։ Բայց այստեղ կա նաև խնդրի մյուս կողմը. չնայած այն ամենին, որ Ադրբեջանն այս պայմաններում աշխարհին որևէ արժեք չի կարող տալ, բացի նավթից ու գազից, այդ երկիրը փորձում է պատրանքների հիման վրա նոր իրականություն ձևավորել, ցույց տալ, թե իբր իրենք արժեքներ են ձևավորել, ու դա ներկայացնել միջազգային հանրությանը։

Ու մի շարք ուղղություններով Ադրբեջանին անգամ հաջողվում է արդյունքների հասնել։ 

Օրինակ՝ տարիներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ COP 29 կլիմայական ամենախոշոր համաժողովը կարող է տեղի ունենալ մի երկրում, որի տնտեսությունը հիմնված է գերազանցապես աղտոտող ածխաջրածինների վաճառքի վրա։

Այնինչ, արի ու տես, որ դա իրականություն է, և առիթից օգտվելով՝ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել իր միջազգային իմիջը, իսկ դրա համար գործի են դրվում նորագույն տեխնոլոգիաները, այդ թվում՝ գեներատիվ արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, և այդ ուղղությամբ փորձագետներ ներգրավելու համար ահռելի գումարներ են ծախսվում։

Մյուս կողմից էլ՝ Բաքվի քարոզչությունը միտված է նրան, որ ցույց տա, թե իրենք խոշոր հաղթանակ են տարել Հայաստանի նկատմամբ ու հիմա ավելի ուժեղ են, քան երբևէ։

Ու այդպես էլ անտեսվում է այն փաստը, որ Արցախյան պատերազի ժամանակ հենց Թուրքիայի զինված ուժերն են եկել, ադրբեջանական բանակի վերահսկողությունը վերցրել իրենց վրա, օգտագործել թուրքական ԱԹՍ-ներն ու բերել սիրիական ու լիբիական վարձկաններին։ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանի համար վճռական նշանակություն է ունեցել։

Իսկ եթե Ադրբեջանը միայնակ մնար Արցախի պաշտպանության բանակի դիմաց, միգուցե իրադարձություններն այլ ընթացք ունենային։ Դրա համար էլ Թուրքիայից ամեն անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանը պարտական է իրենց։

Բայց ադրբեջանական քարոզչությունը չի ընդունում այն, և այնպիսի թեզեր է գեներացնում, թե ոչ մի օտարերկրյա զինվոր չի մասնակցել պատերազմին, իրենք իրենցով են կռվել։

Անգամ, երբ Էրդողանը հայտարարեց, որ կներխուժեն Իսրայել, ինչպես մուտք են գործել Լիբիա ու Ղարաբաղ, Ադրբեջանից պատասխանեցին, թե միայն իրենք են կռվել Ղարաբաղում։ Այդպիսով, Բաքուն փորձում է բարձրացնել իրենց հասարակության ոգին, ցույց տալ, որ իրենց պետության առաջ ուղղակի խաղ չկա, ինչն էլ իր հերթին ազդում է նաև հանրային տրամադրվածության վրա։

Ու հիմա էլ Ադրբեջանում այնքան մեծ ինքնավստահության աստիճանի են հասել, որ կոնկրետ անցել են Հայաստանին սպառնալուն, ԵՄ-ում ՀՀ դեսպանին են սպառնում, իսկ Ադրբեջանի ԱԽՔ-ն էլ նշում է, թե Հայաստանին կարող են ստիպել, որ խաղաղության պայմանագիր ստորագրի ու իրենց պայմաններով։ 

Իսկ եթե Հայաստանն առաջնորդվի ռևանշիստական ձգտումներով, ապա բռունցքը կրկին գործի կդնեն։ Բայց Հայաստանում իրողություններին հակառակ քարոզչություն է տարվում։

ՀՀ իշխանություններն անընդհատ բթացնում են հանրային զգոնությունը, թուլացնում դիմադրողականությունն ու իբր խաղաղ, հանդարտ ապագա խոստանում։ Բայց ամենավատն այն է, որ իշխանության մաս կազմող ներկայացուցիչները նշում են ուղղակի, որ մենք ընդունակ չենք Ադրբեջանի դեմ կռվելու։

Եվ այդպես թերարժեքության բարդույթ են ձևավորում։ Այսինքն, Ադրբեջանից ինչ պահանջ դնեն, իրենք պետք է կատարեն։ Այս համատեքստում պատահական չէ, որ Փաշինյանն անընդհատ ժողովրդին վախեցնում է պատերազմով. եթե սահմանազատում չանեն ու հողեր չզիջեն, Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի, արդյունքնում նորից կկրկնվեն կատաստրոֆիկ իրադարձությունները։

Ու մեր հանրության մի զգալի հատվածն էլ տրվում է վախին ու ստիպված համակերպվում այն պայմանների հետ, որոնք առաջարկում են ՀՀ իշխանությունները։

Բայց այսպես երկար շարունակվելու դեպքում մեր պետականությունը իրոք կարող է հայտնվել իրադարձությունների զոհասեղանին։ Ի վերջո, մեր հանրությունը թերարժեքության ու վախի սպառնալիքների ներքո կդադարի իր իրավունքները պաշտպանելուց, որը մոտեցնում է Հայաստանի անձնատուր լինելն ու նոր կապիտուլ յացիան։

Իսկ Ադրբեջանը կանգ կառնի միայն այն ժամանակ, երբ դիմադրության հանդիպի։ 

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լրահոս

Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
Լույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներ
Եվրահանձնաժողովի որոշմամբ՝ Google-ը տուգանվել է 890 միլիոն եվրոյով
Շտապ
Էրեբունիի սպանության գործով 2 հետախուզվող է հայտնաբերվել Դիլիջանում (տեսանյութ)
Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է
Ավանեսյանը դուրս է եկել Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ
Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Ա՛յ անգրագետներ, դուք պատմություն չգիտե՞ք․ աթոռակռիվ է գնում. Հայրիկյան (տեսանյութ)
Կենդանակերպի երկու նշանների համար փողի հոսք է սպասվում օգոստոսին
Թե ինչպես և ինչու 2020-ին Աղդամը հանձնվեց Ադրբեջանին, հարցրեք Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան
Մեր տարածքը Իրանի դեմ սպառնալիքի հարթակ չի դառնա. Իրաքի վարչապետ
Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու քահանային բերման են ենթարկել և տարել զորակոչի
ԱՄՆ-Իրան պատերազմի ուղիղ հետևանքները Հարավային Կովկասում․ միջազգայինագետի մեկնաբանությունը (տեսանյութ)
Կարևոր
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Ռուսաստանը տարածաշրջանից գնացողը չէ․ խանդի տեսարաններ կլինեն․ միջազգայնագետ (տեսանյութ)
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը հրաժարվել է այլ պաշտոնից
Կարևոր
Ընտանեկան և կենցաղային բռնnւթյան մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են (տեսանյութ)
Ձեռնաշղթաներով տանելու են ԱԺ-ից․ վերջնաժամկետ պետք է դրվի (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»

ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»

Գուրգեն Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»

5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ում մանդատների բաշխումը՝ անակնկալներով. Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է ԱԺ–ի մանդատից

ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. Նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»

Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»

Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»

Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Մեր ֆուտբոլը հեռանկար չունի. Սուրեն Բաղդասարյանը՝ Փաշինյանի հայտարարության և ԱԱ եզրափակչի մասին

Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»