Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց այնքան կարևոր չէ Թրամփի համար». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղի ունեցող համաշխարհային գործընթացները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վերլուծելիս և դրանց հետագա ընթացքը կանխատեսելիս փորձագիտական հանրույթից հաճախակի լսվում էր հետևյալ ձևակերպումը՝ շատ հարցերի հնարավոր կլինի պատասխանել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից հետո:

Նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունները փաստեցին՝ ԱՄՆ 47- րդ նախագահն է հանրապետական Դոնալդ Թրամփը:

Ինչպիսի՞ն կլինի արդեն Թրամփի նախագահությամբ ԱՄՆ-ի ազդեցությունը միջազգային տարբեր գործընթացների վրա:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այս հարցին անդրադառնալիս հիշեցնում է Թրամփի՝ ավելի վաղ արված հայտարարությունները: «Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ և աշխատելու է Ռուսաստանի հետ: Սա, իհարկե, իր հերթին կբերի ուկրաինական ճակատում որոշակի փոփոխությունների:

Թրամփը հայտարարել է՝ ամեն ինչ անելու է, որ հնարավորինս արագ դադարեցվի Ուկրաինայում պատերազմը: Տեսնենք, թե ինչպես է դա իրականացնելու, ինչպես է դրան միս և արյուն տալու: Բազմիցս հայտարարել է, որ Չինաստանի հետ փորձելու է երկխոսության գնալ, ինչը նույնպես շատ կարևոր է:

Միայն այս երեք ուղղությունները ցույց են տալիս, որ իր՝ հաջորդ չորս տարվա նախագահությունն աշխարհում բերելու է որոշակի փոփոխությունների:

Կարծում եմ՝ սա բոլորի համար ակնհայտ է դարձնում այն, որ Թրամփն, այդուհանդերձ, կարողանալու է իրավիճակը համաշխարհային պրոցեսներում փոխել: Սա՝ եթե նայենք գլոբալ խնդիրներին:

Շատ կարևոր է նաև Իրանի նկատմամբ դիրքավորումը: Կարևոր է նաև այն, որ Թրամփը հայտարարում է, թե ցանկանում է խաղաղություն բերել իր հետ, նույնը հայտարարում է նաև իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասով՝ միաժամանակ ասելով, որ անվերապահորեն աջակցելու է Իսրայելին:

Այստեղ ինձ մոտ խզում է առաջանում այն առումով, որ՝ լավ, եթե և՛ խաղաղություն է բերելու, և՛ աջակցելու է Իսրայելին, ապա դա ինչպե՞ս, ի՞նչ ձևով է տեղի ունենալու:

Կարծում եմ, որ առաջիկայում այս բոլոր հարցերի պատասխաններն իրենից կլսենք՝ հասկանալու համար, թե ինչ արտաքին քաղաքականություն է նա որդեգրելու ամենատարբեր ուղղություններում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: 

Իսկ ինչպիսի՞ն կլինեն զարգացումները մեր տարածաշրջանում և հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում:

 «Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց այնքան կարևոր չէ Թրամփի համար: Առաջին չորս տարին իր պարագայում տեսել ենք այս տարածաշրջանի նկատմամբ պասիվ քաղաքականություն, բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ է:

Միացյալ Նահանգները գոնե վերջին չորս տարին այստեղ ակտիվ աշխատել է, ակտիվ ներգրավվածություն է ունեցել հայադրբեջանական բանակցություններում: Չեմ կարծում, որ Թրամփն ընդհանրապես մեզանով չզբաղվի, ինչպես չէր զբաղվում չորս տարի առաջ՝ իր նախագահության օրոք:

Որոշակի ակտիվություն կարող է լինել այս ուղղությամբ՝ մասնավորապես պայմանավորված նաև այն հանգամանքով, որ իր շրջապատում հիմա կան մարդիկ, որոնք հայկական խնդիրներին քաջատեղյակ են, գիտեն ընդհանրապես, թե որտեղ է, այսպես ասենք, Հայաստանը, ինչ խնդիրներ ունի և այլն:

Սա, իհարկե, իր ազդեցությունը կարող է ունենալ: Չմոռանանք նաև նրա երկու ուղերձները՝ հեռախոսազանգը, որն ունեցավ Արամ Ա կաթողիկոսի հետ և ուղերձ հղեց հայ համայնքին ընտրություններից առաջ:

Իհարկե, դրանք նախընտրական տրամաբանության մեջ պետք է դիտարկել, բայց սրանք նաև լավ հիմք են` դառնալու հաջորդ տարիներին հայ համայնքի, եկեղեցու և լոբբիստների աշխատանքի համար»,-նշում է մեր զրուցակիցը: 

Ընդգծենք, որ վերջին օրերին Թրամփն իր խոսքում կիրառել էր «Արցախ» անունը, նաև «էթնիկ զտումներ» տերմինը:

Ի՞նչ ազդեցություն կունենա Թրամփը՝ որպես նախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթացի և «Խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրման վրա: «Սա իրականում ամենաբարդն է, որովհետև Բայդենը կողմերին անընդհատ կոչ էր անում մինչև տարեվերջ ստորագրել «Խաղաղության համաձայնագիրը»: Հիմա, բնականաբար, Բայդենի ազդեցությունն այլևս չկա, եթե լիներ Հարիսը, էլի չէր լինի, բայց գոնե մի փոքր ավելի կլիներ:

Հիմա Թրամփն է, իհարկե, այդ ազդեցությունն ընդհանրապես Ալիևի վրա չի գործելու: Թրամփը գալու է նոր թիմով, նոր մարդկանցով, տեսնենք, թե ովքեր ինչ պաշտոն են զբաղեցնելու՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ պետք է սպասել նաև այդ ուղղությամբ»,-հավելում է ամերիկագետը: 

Ամեն պարագայում Հայաստանի Հանրապետությունը և նրա իշխանությունները պետք է աշխատեն Միացյալ Նահանգների և նրա նորընտիր վարչակազմի հետ: Այս առումով մեր զրուցակիցը հետաքրքիր դիտարկում է անում:

«Վստահ չեմ, որ մեր երկրի իշխանություններն ուզում են հանրապետականների հետ Միացյալ Նահանգներում աշխատել: Ինձ մոտ տպավորություն է, որ ընդհանրապես խուսափում են հանրապետականներից: Սա հարցի մյուս կողմն է:

Բայց կարծում եմ, որ Թրամփի վարչակազմի հետ կարող են աշխատել և՛ հայ համայնքը, և՛ լոբբիստները, և՛ եկեղեցին, հատկապես որ Թրամփի հետ ուղիղ կապ ունենալու փորձ, կարծես թե, ունենք»,-եզրափակում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան
Կարևոր
Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ)
Կարևոր
Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը
Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան
Արևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին
Ի՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ)
Լուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին
Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով
Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ)
Ռուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունից
Դատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում
Կարևոր
Սյունիքի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին․ ԱԱԾ
Թբիլիսիում հայի են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանման
«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի խուսափել և չի խուսափելու Միացյալ Նահանգների հետ երկխոսությունից
Մեծ Բրիտանիայում բանտերի գերբնակեցման պատճառով հարյուրավոր բանտարկյալներ ազատ են արձակվել
ՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում է

Լրացուցիչ նորություններ

...

Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔԿ․ Հարություն Մանուչարյանի լցակայաններն են փակել

«Հրապարակ»․ Մանուչարյանի լցակայաններն են փակել

«Ժողովուրդ». ԱԺ աշխատակազմում կադրային փոփոխությունները շարունակվում են

«Հրապարակ»․ Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան

«Ժողովուրդ». Ծառուկյանի հետ կապված անձանց գործերով խուզարկությունների ժամանակ առգրավվել են նաև հյուրերի իրերը

«Փաստ». Հայաստանում արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի

«Հրապարակ»․ ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը

«Ժողովուրդ». Վարչապետը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել պայքարից

«Փաստ». Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում

«Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են Քննչական

«Ժողովուրդ». Իրավապահները կուսումնասիրեն ՔՊ-ական Կարեն Համբարձումյանի եղբոր շուրջ բացահայտումները

«Փաստ». Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին

Տիրադավների խրախճանքը․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված

«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են

«Հրապարակ»․ Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված

«Իրավունք». Փաշինյանը «հաթաթա» է տվել «Շեֆ ջան, մենք պրոբլեմ չունենք» ասողներին

«Ժողովուրդ». Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում

«Հրապարակ»․ Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել

«Իրավունք». Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու»

«Ժողովուրդ». Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. իսկ ինչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ