Ժամը 20։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է մեկ միլիոն 476 հազար 697 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58,97 տոկոսը: Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:
Հիշեցնենք, որ քվեարկությունն ավարտվել է: ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:
Հիշեցնենք նաև՝ ԱԺ ընտրությանը մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։








