Չինաստանի նախագահ Սի Ծինփինը թեյախմություններ է անցկացնում նաև այլ առաջնորդների հետ, սակայն դա Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումների պարտադիր մասն է՝ քննարկելու ամենազգայուն հարցերը, ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինը պաշտոնական այցով Չինաստան է ժամանել մայիսի 19-ին։ Չորեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահը և Չինաստանի նախագահը բանակցություններ են վարել Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում։ Չորեքշաբթի երեկոյան տեղի կունենա Սի Ծինփինի կողմից կազմակերպված ընդունելությունը, իսկ օրակարգի վերջին կետը կլինի Պուտինի և Չինաստանի նախագահի միջև թեյախմության զրույցը։
«Սրանում որևէ բացառիկ բան չկա, բայց դա Պուտինի և Սի Ծինփինի հանդիպումների պարտադիր մասն է կազմում։ Նրանք դա օգտագործում են ամենազգայուն հարցերը քննարկելու համար», - լրագրողներին ասել է Պեսկովը։








