Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք։ Ձերբակալված ամբիոնի վարիչը Գայանե Եղիազարյանն էր։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախօրեին Եղիազարյանը համալսարան է գնացել այնպիսի դեմքով, կարծես որևէ բան տեղի չի ունեցել։

Մենք տեղեկացանք, որ համալսարանի ողջ անձնակազմը շատ վաղուց տեղյակ է եղել Եղիազարյանի ենթադրյալ կոռուպցիոն մեխանիզմներից։ Ամիսներ շարունակ Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրել է համալսարանում առկա բողոքներն ու, ի վերջո, ձերբակալել նրան։ Այժմ քննություն է ընթանում։Ըստ համալսարանի ներսից ստացված տեղեկությունների՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել մի շարք դասախոսներ, որոնց նկատմամբ իրականացվել են ստուգողական և քննչական գործողություններ։ Սակայն առավել մեծ դժգոհություն է առաջացնում ոչ միայն ստեղծված իրավիճակը, այլև համալսարանի ղեկավարության պահվածքը։ Մինչ դասախոսական կազմը սպասում է հստակ արձագանքի և ինստիտուցիոնալ պաշտպանության, ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը շարունակում է պահպանել լռություն։ Համալսարանի ներսում արդեն բացահայտ խոսում են այն մասին, որ ղեկավարությունը փաստացի ինքնամեկուսացել է ստեղծված ճգնաժամից։ Դասախոսներից շատերը, մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց լքված են զգում իրավապահ և հանրային ճնշումների դիմաց։Մինչ այդ տեղեկություններ են շրջանառվում, որ ռեկտոր Գյուրջինյանը կրկին արտերկրյա կամ մասնավոր շրջագայության մեջ է և ֆիզիկապես ևս բացակայում է բուհից։ Ի դեպ, բուհի պրոռեկտոր Գևորգ Հակոբյանն էլ զբաղված է ՔՊ քարոզարշավով՝ բուկլետներ է բաժանում և ժամանակ չունի բուհի համար։Բուհի ներսում տիրող լարվածությունը օրեցօր խորանում է։ Դասախոսական կազմի մի մասը խուսափում է հրապարակային խոսել՝ մտավախություն ունենալով, որ կարող է հայտնվել հաջորդ «թիրախային ցուցակում»։ Միևնույն ժամանակ, ուսանողների շրջանում ևս աճում է անվստահությունը համալսարանի կառավարման նկատմամբ։Հանրային դաշտում ավելի ու ավելի բարձր է հնչում մեկ հարց՝ ինչո՞ւ է համալսարանի ղեկավարությունը լռում այն պահին, երբ բուհը հայտնվել է ծանր հեղինակային և կառավարման ճգնաժամի մեջ։Եթե ռեկտորը իսկապես ունի ասելիք, ապա այժմ այն պահն է, երբ նա պարտավոր է խոսել՝ ոչ թե հերթական ուղևորությունից հետո, այլ հենց հիմա»։Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Ford Mustang»-ը․ կա 1 զոհ․ 4 վիրավորներց մեկը հղի կին է
«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները
Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել
Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները
Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ
Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը
«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր
Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է
«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն
Կիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան
Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ
FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով
Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով
«Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին

Լրացուցիչ նորություններ

...

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր

Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունը

Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ

Հանձնարարական է իջեցվել․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

«Հրապարակ»․ Հանձնարարական է իջեցվել

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ ի՞նչ է սպասվում իշխանականներին․ «Ժողովուրդ»

Ե՞րբ կարող է չեղարկվել ուսանողական վիզան․ ԱՄՆ դեսպանատուն

Ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են․ Պուտին