Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանը, համոզվելով Իրանի հզորության մեջ, առաջիկայում չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ 

«Այսպիսով, ԱՄՆ/Իսրայելի և Իրանի միջև կնքվեց զինադադար՝ Պակիստանի (ըստ վերջին տեղեկությունների, նաև Չինաստանի ետնաբեմային) միջնորդությամբ։ Երկու կողմերը միմյանց ներկայացրել են իրենց պահանջների փաթեթները, որոնց շուրջ էլ երկշաբաթյա ընթացքում պետք է ընթանան բանակցություններ։ Կարևոր է հասկանալ, որ այդ բանակցությունների հիմքը կազմելու է ոչ թե ԱՄՆ-ի ներկայացրած 15-կետանոց փաթեթը, որը Իրանը սկզբունքորեն մերժել է, այլ Իրանի 10-կետանոց ծրագիրը, որն էլ, սակայն, հազիվ թե ընդունելի լինի ԱՄՆ-ի և Իսրայելի համար։ 

Նախքան այդ կետերի վերլուծությանը անցնելը, անհրաժեշտ է շատ համառոտ գնահատել տեղի ունեցածը։ Այս պահի դրությամբ ԱՄՆ-ը և Իսրայելը, փաստորեն, չեն հասել իրենց հայտարարած և չհայտարարված գլխավոր նպատակներից և ոչ մեկին.

Իրանի կառավարությունն ու ամբողջ պետական համակարգը չեն տապալվել, այլ, ընդհակառակը, զգալիորեն ամրապնդվել են՝ երկրի դեմ ուղղված արտաքին հարձակման և ժողովրդի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների բերումով առաջացած աննախադեպ հայրենասիրական ալիքի։

• Իրանի ներսում սոցիալական բողոքի որևէ լուրջ ալիք չի բարձրացել, իսկ ազգային փոքրամասնությունները չեն ապստամբել կենտրոնական իշխանության դեմ։

• Իրանի զինված ուժերը չեն քայքայվել կամ կազմալուծվել, այլ ամբողջությամբ պահպանել են իրենց կառավարման համակարգը և ձեռք բերել հույժ կարևոր մարտական փորձ։

• Իրանի միջուկային ծրագիրը չի ոչնչացվել, իսկ հարստացված ուրանի պաշարները պահպանվում են։

• Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության և կիրառման համակարգը չի խափանվել, այլ, հակառակը, շարունակել է կատարելագործվել և աստիճանաբար բարձրացնել իր արդյունավետությունը։

Ճիշտ է, Իրանը կրել է զգալի մարդկային և մեծ նյութական կորուստներ, որոնք, սակայն, տեսականորեն հնարավոր է փոխհատուցել՝ նույնիսկ միայն նավթի վաճառքի և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության ամրապնդման ու նավթատար լցանավերից տուրք գանձելու միջոցով (ինչը կարող է նույնիսկ ավելի մեծ եկամուտ ապահովել, քան նավթի ուղղակի վաճառքը)։Սակայն կա մի կարևոր հանգամանք, որը պետք է հստակ գիտակցել. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ։ ՍԱ ԸՆԴԱՄԵՆԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ Է։ ԱՄՆ-ը և Իսրայելը դժվար թե համակերպվեն հզորացող Իրանի հետ։ Ավելին՝ Իսրայելն արդեն հայտարարել է, որ այս զինադադարը չի տարածվում Հեզբոլահի և Լիբանանի դեմ իր գործողությունների վրա՝ հակասելով Պակիստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը։ Սա, ըստ էության, պայմանավորվածության առաջին խախտումն է։

Ինչ վերաբերում է Հայաստանին և այսրկովկասյան տարածաշրջանին, ապա կարելի է վստահ ասել, որ Ադրբեջանը, համոզվելով Իրանի հզորության մեջ, առաջիկայում չի համարձակվելու հարձակվել Հայաստանի վրա։ Միաժամանակ, ներկա պայմաններում խոսք լինել անգամ չի կարող Թրիփ/Թրամփի ուղի ծրագրի գործարկման մասին։ Իրանը դա չի հանդուրժի։

Կան բազմաթիվ հարցեր, որոնց ավելի մանրամասն կանդրադառնամ այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված հարցազրույցներում։ Իսկ այժմ ներկայացնում եմ Իրանի 10-կետանոց ծրագրի հիմնական դրույթները.

1. ԱՄՆ-ի կողմից ագրեսիայից զերծ մնալու պարտավորությունo Իրանը պահանջում է հստակ և պաշտոնական երաշխիքներ, որ ԱՄՆ-ը չի դիմի ռազմական գործողությունների։

2. Հորմուզի նեղուցի վերահսկողություն և անվտանգ նավարկությունo Իրանը պահպանում է վերահսկողությունը՝ միաժամանակ առաջարկելով «անվտանգ անցման» մեխանիզմ։

3. Ուրանի հարստացման իրավունքի ճանաչումo Իրանը պնդում է իր միջուկային ծրագրի պահպանման վրա (թեև հնարավոր է որոշակի զիջումներ՝ հարստացման մակարդակի սահմանափակման հարցում, եթե բավարարվեն մյուս պահանջները)։

4. Բոլոր պատժամիջոցների վերացումo Խոսքը վերաբերում է թե՛ ամերիկյան, թե՛ միջազգային բոլոր սահմանափակումների լիակատար վերացմանը։

5. ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի սահմանափակումների դադարեցումo Իրանը ձգտում է ազատվել միջուկային ծրագրի նկատմամբ արտաքին վերահսկողության սահմանափակումներից։

6. Պատերազմական վնասների փոխհատուցում Իրանինo Նախատեսվում է ֆինանսական և նյութական փոխհատուցում՝ հավանաբար հատուկ միջազգային կամ ներդրումային մեխանիզմների միջոցով։

7. ԱՄՆ ռազմական ուժերի դուրսբերում տարածաշրջանիցo Ներառում է ամերիկյան ռազմաբազաների փակումը և ռազմական ներկայության էական կրճատումը։

8. Ռազմական գործողությունների լիակատար դադարեցում բոլոր ճակատներումo Ներառում է նաև Իրանի դաշնակիցների, հատկապես Հեզբոլահի դեմ գործողությունների դադարեցումը, ինչպես նաև Գազայում պատերազմական գործողությունների ավարտը։

9. Հրադադար և տարածաշրջանային հակամարտությունների ավարտo Այդ թվում՝ Լիբանան, Իրաք, Եմեն, Գազա և այլ ուղղություններ։

10. Ընդհանուր դեէսկալացիա և հակամարտության վերջնական ավարտ:

ԻՐԱՆԸ ՇԵՇՏՈՒՄ Է, ՈՐ ԽՈՍՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՉ ԹԵ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ, ԱՅԼ ՄՇՏԱԿԱՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։

Մնացածի մասին՝ հաջորդիվ»։ 

Լրահոս

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Լրացուցիչ նորություններ

...

Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան

«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու

Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը

ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան

Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում

Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ

Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է

Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները

Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց

Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք

70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր

Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է

Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին

Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան

TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը

TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը

ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները

Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան