Ապրիլի 7-ին, ժամը 17։19-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն, այնուհետև պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։








