Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայոց բանակը և ՔՊ-ն օրգանապես հակոտնյա կառույց ու երևույթ են․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Պարզվում է՝ երեկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտարարել է, որ իր տղան Հայկական բանակում չի ծառայում, որովհետև «շատ բարձրակարգ մարդ է»։ Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են։ Պարզապես Հայոց բանակը և ՔՊ-ն օրգանապես հակոտնյա կառույց ու երևույթ են։ Եվ հենց երեկ կարդացի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Հոսեյն Սալամիի մասին մի ուշագրավ պատմություն, որը անմիջապես հիշեցրեց հայ հին զինվորականության պատվո վարքականոնն ու նրա արժեհամակարգային հիմնարար դրույթներից մեկը։ Եվ այսպես, ըստ իրանական աղբյուրի՝ «Երբ Հոսեյն Սալամի-ի՝ ԻՀՊԿ-ի հրամանատարի պաշտոնավարման ժամկետը մոտեցավ ավարտին, նա նամակ գրեց Ալի Խամենեիին, որտեղ նշեց․

«Խնդրում եմ, ինձ մի փոքր ժամանակ տվեք․ հնարավոր է՝ [բաղձալի] նահատակության հասնեմ։ Ես քաղցկեղ ունեմ, և եթե հրաժարական տամ, կմեռնեմ անկողնում։ Կցանկանա՞ք արդյոք, որ ես այդպես մահանամ»։ Գերագույն առաջնորդը համաձայնեց նրա համար բացառություն անել և թույլ տվեց շարունակել ղեկավարել Կորպուսը, ինչի արդյունքում նա դարձավ 12-օրյա պատերազմի առաջին «նահատակը»։ Ճիշտ այդպես էին մտածում նաև մեր Մամիկոնյան սպարապետները և առհասարակ հայ հին ռազմիկները։ Հայ զինվորականությունը մահվան իդեալական եղանակ էր համարում կռվի դաշտում զոհվելը։ Այսպես՝ մահվան մահճում Մանվել սպարապետը դառնորեն արտասվում և ասում է. «Մանկությունից ի վեր պատերազմների մեջ եմ մեծացել և մեծ քաջությամբ ամեն տեսակի վերք ստացել մարմնիս. և ինչո՞ւ մահն ինձ պատերազմում չպատահեց, քան թե այսպես անասունի նման մեռնեի։

Որքա՜ն լավ կլիներ, եթե պատերազմի մեջ մեռնեի հայրենիքի համար, որպեսզի եկեղեցիներն ու Աստծու ուխտի պաշտոնյաները ոտնակոխ չլինեին։ Ո՞ւր է թե ինձ վիճակվեր մեռնել մեր երկրի բնիկ Արշակունի տերերի համար, մեր կանանց ու որդիների համար, մեր աստվածապաշտ մարդկանց և եղբայր-ընկերների (այսինքն՝ զինակիցների — Ա. Ա.) և մտերիմ բարեկամների համար։ Թեպետ և շատ հանդուգն էի ինձ պահում, բայց և այնպես ԻՆՁ ՎԻՃԱԿՎԵՑ ՄԵՌՆԵԼ ՎԱՏԹԱՐ ՄԱՀՈՎ՝ ԱՆԿՈՂՆՈՒՄ ՊԱՌԿԱԾ» (Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Ե, Գլ. ԽԴ)։ Նույն ցավն ու չիրականացած ցանկությունն է հայտնում նաև Մուշեղ Մամիկոնյանը. «Բայց երանի թե այս մահը ձիու վրա ինձ հասներ» (Փավստոս Բուզանդ, Ե, Գլ. ԼԵ)։ Ավելի մանրամասն հայ զինվորականության պատվո վարքականոնը քննել եմ իմ համանուն գրքում (2001 թ., 2021 թ. ընդլայնված հրատարակություն)։

Հասկանալի է, որ հանուն հայրենիքի կռվում զոհվելու ցանկությունն ԻՀՊԿ-ի նախկին հրամանատարի մոտ ձևավորվել է հին իրանական զինվորականության դավանած զուգահեռ գաղափարախոսության ազդեցությամբ, որի մասին ևս նշվում է իմ գրքում։ Առհասարակ, հին աշխարհի հայ և իրանցի ռազմիկները գրեթե նույնական արժեհամակարգի կրողներ են եղել։ Ըստ Եղիշեի, 449–451 թթ. հայ ռազմիկների և աշխարհազորայինների շուրթերից չէր իջնում հետևյալ խոսքը. «Միայն թե քաջությամբ մեռնենք, միայն թե անուն և հոգի ժառանգենք...»։ Նմանապես, պարսից զորավար Մուշկան Նիսալավուրտը իր զորահրամանատարներին դիմելով՝ ասում էր. «Ամեն մեկդ... նպատակ դրեք քաջի անուն հանել. մահը գերադասեցեք, քան թե վախկոտ կյանքը»։ Նույն կերպ կյանքի, մահվան և պատվի հարցերին մոտեցել են նաև մեր նորօրյա հերոսամարտի նահատակները՝ անուն առ անուն հիշատակելու հարկը չկա։

Այս համատեքստում ՔՊ-ականի խոսքերին մանրամասն անդրադառնալը պատվից ցածր եմ համարում։ «Քաջութեամբ միայն մեռցուք, զանուն և զոգիս ևեթ ժառանգեսցուք»։ Հ.գ. Աղբյուրները տեղադրում եմ մեկնաբանությունների դաշտում.»։

Լրահոս

Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9
Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է
Մանասյանը՝ ՄԻՊ ծրագրի 605.9 մլն դրամ հատկացումների մասին
Գազայում կոչ են արել մարդասիրական օգնություն ցուցաբերել փախստականներին՝ ճամբարներում հեղեղումների պատճառով
Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ

Լրացուցիչ նորություններ

...

Նոյեմբերի 9-ից հետո մենք չենք կարողացել վերաիմաստավորել ամեն ինչ, նույնն էլ հիմա է

Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան

«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու

Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը

ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան

Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում

Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ

Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է

Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները

Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց

Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք

70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Իմամը մահացել է աղոթքից հետո, Չինաստանում՝ հրե գունդ, օդանավակայանում՝ ալիգատոր

Արծվաշենի հարցում տեսնում եմ անկլավների փոխանակման տրամաբանություն. սա իմ ընկալումն է

Իշխանությունների համար 50+1-ն անհաղթահարելի բարձունք է․ Բադալյանը՝ արտահերթի և նոր համախմբման մասին

Հրավիրում եմ ընդդիմադիրներին քննարկել՝ ի՞նչ զիջման մասին է խոսքը. Ալեն Սիմոնյան

TRIPP, համազգային միավորում․ Թուրքիան դադարեցրել է Իրանի ուղով գազի ներկրումը

TRIPP-ի մեկնարկը, Ալիևի՝ 100 հազար մարդու վերադարձի հայտարարությունն ու անկլավների հարցը

ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները