Միացյալ Նահանգները չի առարկում այլ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Կուբա նավթի պարբերական մատակարարումներին՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք այնտեղ տանկեր ունենք։ Մենք դեմ չենք, որ ինչ-որ մեկը տանկերով նավթի բեռ հասցնի, քանի որ կուբացիները պետք է գոյատևեն», - ասել է նա լրագրողներին իր ինքնաթիռում, որը Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչից թռչում էր Վաշինգտոն՝ մեկնաբանելով Կուբա վառելիք մատակարարող ռուսական նավի մասին հաղորդագրությունները:
«Եթե որևէ երկիր ցանկանում է այս պահին նավթ առաքել Կուբա, ես դրա հետ խնդիր չունեմ։ Կարևոր չէ՝ դա Ռուսաստանն է, թե ոչ», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։








