Իրանը շատ ավելի հզոր հարվածներ կհասցնի ԱՄՆ-ի, Իսրայելի և Մերձավոր Արևելքի նրանց դաշնակիցների նավթագազային օբյեկտներին, եթե հետագա հարձակումներ ձեռնարկվեն իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Ամերիկացի և սիոնիստ ագրեսորներ։ Մենք կրկին զգուշացնում ենք ձեզ, որ դուք լուրջ սխալ եք թույլ տվել՝ հարձակվելով Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա, և արդեն իսկ պատասխան եք ստացել։
Եթե սա կրկնվի, ձեր և ձեր դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքների վրա հետագա հարձակումները չեն դադարի, մինչև դրանք լիովին չոչնչացվեն, և մեր պատասխանը շատ ավելի կոշտ կլինի, քան այսօրվա հարձակումները», - հայտարարության մեջ մեջբերել է Իրանի պետական հեռարձակողը։








