Մարտի 7-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավան հատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները, Ջաջուռի և Քեթիի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Անիի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի , Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։








