Փետրվարի 17-ին՝ ժամը 17։14-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի բնակավայրի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. տեղանքի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է։








