Հունգարիան և Սլովակիան դառնում են Միացյալ Նահանգների նոր հիմնական դաշնակիցները եվրոպական մայրցամաքում, մինչդեռ Գերմանիայի և Ֆրանսիայի հետ հարաբերությունները մնում են սառը։ Այս կարծիքը հայտնել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի դիտորդները նշում են, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջերս Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ, չնայած նա ջերմ խոսքեր ասաց Վաշինգտոնի վաղեմի եվրոպական դաշնակիցների մասին, նրանց հետ հարաբերությունները, այնուամենայնիվ, «մնում են սառը»։
«Ռուբիոյի հետագա գործողությունները համաժողովին իր մասնակցությունն ավարտելուց հետո կարող են մեկնաբանվել որպես հստակ ազդանշան այն մասին, թե ում է Թրամփի վարչակազմը համարում իր իրական դաշնակիցները Եվրոպայում», - կարծում են նրանք։ NBC-ն հիշեցնում է, որ Ռուբիոն անմիջապես Մյունխենից մենել է Բրատիսլավա, որտեղ հանդիպել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ, ապա մեկնել Բուդապեշտ՝ հանդիպելու Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։








