Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ձգտում է արագացնել իր դաշնակիցների նշանակումը կարևոր պաշտոններում՝ իր հաջորդի իշխանությունը սահմանափակելու համար, ով կարող է լինել աջակողմյան քաղաքական գործիչ, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
«Ֆրանսիայի առաջնորդը արագացնում է հիմնական անձնակազմի նշանակումը և իր հավատարիմներին տեղադրում է բարձր պաշտոններում՝ իր ազդեցությունն ամրապնդելու և «Ազգային միավորմանը» (աջակողմյան խորհրդարանական կուսակցություն - խմբ.) իր պոպուլիստական օրակարգը իրականացնելուց խուսափելու համար», - նշվում է հոդվածում։
Նշվում է, որ փորձառու և հեղինակավոր գործիչ համարվող Ֆաբիեն Մանդոնի նշանակումը Ֆրանսիայի գլխավոր շտաբի պետի պաշտոնում մասամբ պայմանավորված էր «Ազգային միավորման» մի շարք նախաձեռնություններին, այդ թվում՝ Փարիզի հնարավոր դուրսբերմանը ՆԱՏՕ-ի համատեղ հրամանատարությունից, հակազդելու ցանկությամբ։








