Քրվարույթ է նախաձեռնվել Երևանում Արցախցի երեխային առևանգման փորձ կատարելու առնչությամբ։
Խոսքը փաստաբան Ռոման Երիցյանի ահազանգի մասին է, երեկ 12 տքրեկան երեխային շենքի շքամուտքի մոտ մոտեցել է ավտոմեքենա, որի վարորդը փորձել է համոզելով նստեցնել երեխային մեքենա՝ ներկայանալով իբր մոր կողմից ուղարկված անձ։ Երեխան, կասկածելով իրավիճակը, դիմել է փախուստի, իսկ վարորդը փորձել է հետապնդել նրան։
Երեխային հաջողվել է փախչել և անմիջապես տեղեկացնել հորը, որն էլ դիմել է իրավապահ մարմիններին։








