Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քաղաքական կարգախոսներից այն կողմ․ Հայաստանի տնտեսական կողմնորոշման հարցը

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը վեց ամիս։ Նման ժամանակահատվածներում երկիրը, ինչպես միշտ, բաժանվում է ճամբարների՝ գործող իշխանության աջակիցների և քննադատների։ Յուրաքանչյուր կողմ ներկայացնում է ապագայի իր տեսլականը, իր «ճիշտ ճանապարհը»։ Սակայն քաղաքական աղմուկի մեջ հաճախ կորչում է ամենահիմնական հարցը․ իսկ ընդհանրապես ո՞ր ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանը։


Վերջին տարիներին հանրային դիսկուրսում հաճախ ենք լսում եվրոպական ինտեգրման, արևմտյան չափանիշների և արժեքների մասին խոստումներ ու ակնկալիքներ։ Այդ ձգտումը ինքնին հասկանալի և արդարացված է․ նորմերի, ինստիտուտների և բարձր ստանդարտների պետք է ձգտել ցանկացած հասարակությունում։ Սակայն պետության զարգացումը չի կարող կառուցվել միայն ցանկությունների վրա։ Տնտեսությունը պահանջում է սթափ հաշվարկ և իրատեսական մոտեցում։


Այս առումով Ռուսաստանը Հայաստանի համար պարզապես հարևան երկիր չէ։ Այն մեր ընդհանուր ապրանքաշրջանառության շուրջ 40 տոկոսն է, ԵԱՏՄ-ի շրջանակում՝ ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող շուկայի հասանելիություն, ներդրումների աղբյուր և հազարավոր աշխատատեղեր։ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները վաղուց արդեն խորը փոխկապակցված են՝ թե՛ պատմական, թե՛ կառուցվածքային իմաստով։ Եվ սա թերություն չէ, այլ հնարավորություն։ Երբ տնտեսությունները փոխկապակցված են, կողմերն էլ շահագրգռված են կայունությամբ, կանխատեսելիությամբ և զարգացման շարունակականությամբ։ Հենց այս տրամաբանության վրա են ձևավորվում իրական գործընկերային հարաբերությունները։


Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին տվել է ոչ միայն շուկա։ Այն դարձել է անվտանգության բարձիկ տարածաշրջանային անկայունության պայմաններում՝ թույլ տալով տնտեսությանը «ջրի վրա մնալ» բարդ տարիներին։ Տնտեսագետների գնահատմամբ՝ 2026 թվականին հնարավոր է ՀՆԱ-ի 5–6 տոկոս աճ՝ պայմանով, որ ինտեգրացիոն քաղաքականությունը պահպանվի հետևողական և կայուն։ Թվերը կարող են չթվալ տպավորիչ, սակայն սա իրական աճ է, որի վրա կարելի է կառուցել երկարաժամկետ զարգացում, ներգրավել ներդրումներ և ստեղծել նոր աշխատատեղեր։


Սա չի նշանակում հրաժարում արևմտյան արժեքներից կամ ինքնամեկուսացում։ Սա նշանակում է տնտեսական տրամաբանության ընտրություն քաղաքական կարգախոսների փոխարեն։ Իրատեսական քաղաքականություն, որը հենվում է առկա ռեսուրսների, կապերի և հնարավորությունների վրա։ Եվ այս ընտրությունն ունի լիարժեք գոյության իրավունք։


Նոր ուղին ռոմանտիկ հակադրություն չէ երազանքի և իրականության միջև։ Դա հասուն որոշում է՝ աշխատել այն ամենի հետ, ինչ ունենք, ամրապնդել մեր դիրքերը ԵԱՏՄ-ի ներսում, բարձրացնել պահանջների նշաձողը գործընկերների նկատմամբ, բայց չշրջվել նրանցից, քանի դեռ այդ համագործակցությունը կարող է ծառայել Հայաստանի շահերին։ 


 Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Euromedia24-ի հետ զրույցում ընդգծում է՝ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրության թեման ինքնին աբսուրդային է, քանի որ այն նախևառաջ անհեռանկարային է։ Պատճառն այն է, որ Եվրոպան երբեք թույլ չի տա այլ խաղացողի լիարժեք մուտք գործել իր շուկա․


«Դրա ամենավառ օրինակներն այսօր Ուկրաինան և Մոլդովան են, որոնք մեր աչքի առաջ են։


Պատկերացրեք՝ Ուկրաինան Եվրոպայից ստանում է զենք, զինամթերք և ֆինանսական աջակցություն՝ պատերազմ վարելու համար, սակայն եվրոպական շուկա մուտք գործելու հարցում իրավիճակը բոլորովին այլ է։ Ուկրաինական ապրանքները դեպի Եվրոպա արտահանվում են՝ պահպանելով սահմանային բոլոր մաքսատուրքերը։ Սա հստակ ցույց է տալիս, որ եվրոպական շուկան փակ է եղել, կա և կմնա այն պետությունների համար, որոնք Եվրոպան չի դիտարկում որպես իր մաս։

Խոսքը այստեղ զուտ հայտարարությունների մասին չէ՝ այն մասին, թե «մենք Եվրոպա ենք գնում» կամ «Եվրոպան մեզ ասում է՝ դուք եվրոպական երկիր եք»։ Խնդիրը հայտարարությունների մեջ չէ։ Խնդիրը գործնական գործընթացների մեջ է՝ թե որքանով են դրանք իրականում ձեռնտու Հայաստանի Հանրապետությանը։


Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա այն Հայաստանին տալիս է կոնկրետ և չափելի հնարավորություններ։ ԵԱՏՄ անդամակցությունը ոչ միայն ապահովում է հայկական ապրանքների արտահանումն ու ներմուծումը, այլև հնարավորություն է տալիս ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքները՝ օրինակ ցորենը կամ նավթամթերքները, ձեռք բերել ԵԱՏՄ շուկայում ձևավորված ներքին գներով՝ Ռուսաստանի, Ղազախստանի և մյուս անդամ երկրների մակարդակով։


Այսպիսի պրեֆերենցիաները Հայաստանի Հանրապետության տնտեսության համար պարզապես կարևոր չեն, այլ հանդիսանում են նրա ուղղակի գոյատևման ամենակարևոր բաղադրիչներից մեկը»։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ նկատում է՝ տնտեսության կառուցվածքն է որոշում, թե որ ինտեգրացիոն մոդելն է պետության համար իրատեսական և կենսունակ։ Եթե երկրի շուկան հիմնականում կողմնորոշված է դեպի եվրասիական շուկան՝ առավելապես Ռուսաստանի ուղղությամբ, ապա այդ պայմաններում Եվրամիության անդամակցությունը որպես գերնպատակ ձևակերպելը կարող է վերածվել արկածախնդրության․


«Դրա մի քանի հիմնարար պատճառներ կան։ Առաջինը արդեն ակնհայտ է՝ Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային առումով կապված է ռուսական շուկայի հետ։ Երկրորդ՝ պետք է իրատես լինել․ Եվրամիությունում Հայաստանին որևէ մեկը չի սպասում։ Եվ երրորդ՝ հայկական ապրանքներն ու ծառայությունները մեծ մասամբ չեն համապատասխանում եվրոպական շուկայի խիստ ստանդարտներին և սերտիֆիկացիոն պահանջներին։


Որպես մասնավոր, բայց խոսուն օրինակ՝ կարելի է հիշել հայկական կոնյակի խնդիրը։ Եվրոպական շուկան չի ընդունում «կոնյակ» անվանումը և պահանջում է բրենդի անվան փոփոխություն, ինչը ինքնին ցույց է տալիս, թե որքան բարդ ու սահմանափակ է հայկական արտադրանքի մուտքը եվրոպական շուկա։


Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ եվրոպական չափանիշներին ձգտելը հնարավոր է և անհրաժեշտ՝ առանց երկրի ռազմավարական կողմնորոշումը փոխելու և առանց Եվրամիությանը անդամակցելու մասին օրենքներ ընդունելու։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է իրականացնել տեխնիկական և ինստիտուցիոնալ համապատասխանեցում եվրոպական չափանիշներին՝ չդնելով վտանգի տակ այն ինտեգրացիոն նախագիծը, որի շրջանակում երկիրն արդեն գտնվում է։


Սա ավելի իրատեսական և անվտանգ ճանապարհ է՝ տնտեսության զարգացման տեսանկյունից»,-նշում է Սուրենյանցը։


Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ այն երկրները, որոնք կարողանում են ճիշտ օգտագործել իրենց աշխարհաքաղաքական դիրքը, ճգնաժամերից դուրս են գալիս ավելի ուժեղ։


Ընտրությունները հնարավորություն են սահմանելու ճիշտ ուղղություն։ Հարցն այն է՝ պատրա՞ստ ենք ընտրել ոչ ամենագեղեցիկ, բայց ամենաաշխատող ճանապարհը։

Լրահոս

ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը
Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)
Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել
Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել
Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով
Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները
Կարևոր
Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում
ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ)
Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ)
Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ)
Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch
Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել

Լրացուցիչ նորություններ

...

Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին

ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ)

Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)

Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch

Անհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտով

ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը

Փաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. Կարապետյան

Փաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է Էրդողանին

7,5 մլն դոլար մեդիային, Փաշինյանի կոշտ ուղերձներն ու սահմանազատման գաղտնի քարտեզները

Իշխանությունները ազգային մտածողության դեմ են պայքարում Ալիևի և Էրդողանի հրամանով. Կարապետյան

ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստ

Հայ դատի հանձնախումբը Ամերիկայում մեծ ազդեցություն ունի․ Կարեն Ճինպաշյան

Խաղաղությունը Հարավային Կովկասում պետք է հիմնված լինի արդարության վրա․ Էլիզաբեթ Չուլջյան

Մեծ մտահգություն է Վեհափառի դեմ տարվող արշավը, լուրջ աշխատանք ենք տանում այս առումով. Խաչատուրյան

Ինչո՞ւ կառավարության բոլոր անդամներին` վարչապետի գլխավորությամբ, մեղադրանք առաջադրված չէ. Մելիքյան

Ես ի՞նչ կապ ունեմ Գագիկ Խաչատրյանի հետ, նրա հետ Մայամիում չեմ եղել․ Արմեն Աշոտյան

Խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը. Սեյրան Օհանյան

Արմեն Գևորգյանը միշտ մեկնել է ու վերադարձել. փաստաբան

ՌԴ ԱԳՆ․ ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի

Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը (ֆոտո)