Euromedia24-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն այս կիրակի իր հերթական բեմականացված պատարագը կազմակերպելու է Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
ՔՊ ողջ կազմը, Փաշինյանի գլխավորությամբ, լինելու է Թալինում:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թալինի համայնքապետարանի աշխատակիցներին, դպրոցների ու մանկապարտեզների անձնակազմին արդեն հրահանգ է իջեցվել՝ անպայման մասնակցել Փաշինյանի համար մատուցվող պատարագին՝ «մասովկան» ապահովելու համար:
Հիշեցնենք՝ հունվարի 6-ին Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները թույլ չտվեցին Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանային՝ տեր Հայկ Քոչարյանին, մուտք գործել եկեղեցի և պատարագ մատուցել՝ պնդելով, որ ծեսը պետք է անի իրենց քահանան (կարգալույծ հռչակված քահանա տեր Թադեին։ Տեղում էին նաև մեծ թվով ոստիկանական ուժեր՝ փոխոստիկանապես Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։








