Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Արդարադատության նախարարությունում քննարկում է եղել․ մանրամասները հայտնի են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է, որ նախորդ տարվա կատարողականը կազմել է 94.7% տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում գործարկվել են վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը, և ներկայում էլեկտրոնային գործերի քանակը կազմում է 72%, Arlis-ի արդիականացված հարթակը, որն ինտեգրվել է նաև e-Draft-ի հետ՝ ապահովելով հարթակների համատեղ աշխատանքը։ Գործարկվել են նաև ամուսնաընտանեկան գործերով պարտադիր հաշտարարությունը և e-mediation.am հարթակը:

Զեկուցվել է, որ իրավունքների պաշտպանության և վեճերի լուծման արդյունավետության բարձրացման համատեքստում առաջարկվում է սահմանել քաղաքացիական և վարչական գործերի քննության հստակ ժամկետներ, որոնց վերաբերյալ նախագծերը ներկայացվել են Ազգային ժողով: Քաղաքացիական գործերի քննության համար նախատեսվում է 6-ամսյա ժամկետ, որը կարող է երկարաձգվել 2 անգամ՝ 3-ական ամսով, բայց գործի քննությունը պետք է տևի ոչ ավելի, քան մեկ տարի: Վարչական գործերի դեպքում 6-ամսյա ժամկետ է սահմանվում, որը կարող է երկարաձգվել 2 անգամ՝ 6-ական ամսով, սակայն, գործի քննությունը պետք է տևի ոչ ավելի, քան 1.5 տարի: ԱԺ է ներկայացվել նաև վարչական մարմինների վերաքննիչ բողոքների սահմանափակման վերաբերյալ օրենսդրական նախագիծը, որը միտված է դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը 30%-ով: Այս նախագծերի փաթեթով նախատեսվում է սահմանափակել վարչական մարմինների՝ մինչև 300000 դրամը չգերազանցող վերաքննիչ բողոքների ներկայացումը Վերաքննիչ դատարան: Օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում ակնկալվում է, որ 2000 գործով կնվազեն Վերաքննիչ դատարան ներկայացվող բողոքները:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ինստիտուցիոնալ բարեփոխման շրջանակում գործարկվել է նոր համակարգ, որը փոխկապակցված է ՊԵԿ, Բնակչության պետական ռեգիստրի և Դեպոզիտարիայի համակարգերի հետ, ներառում է բարելավված իրական շահառուների համակարգը և վարույթ հարուցելու ինքնաշխատ գործիքը: Թեև համակարգը գործարկվել է 2025 թ․ դեկտեմբերին, արդեն իսկ գրանցվել է 1274 Ա/Ձ, 1 հիմնադրամ, 4 ՍՊԸ: Այսինքն՝ նոր համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր կազմակերպաիրավական ձևերի գրանցումը՝ առցանց, արագ և արդյունավետ եղանակով:

Անդրադառնալով այս ուղղությամբ թվայնացման գործընթացին՝ վարչապետը նշել է․ «Թվայնացման ուղղությամբ մեր անելիքը ո՞րը պետք է լինի՝ համակարգը ներդնել, զուգահեռ ինչ-որ ժամանակ աշխատի, մենք համոզվենք, որ այդ համակարգն ապահովում է այն, ինչ պետք է ապահովի, ու կամաց-կամաց թղթային տարբերակի հնարավորությունները բարդացնել և սահմանափակել, որպեսզի, ի վերջո, դա դուրս գա»։

Երկրի ղեկավարը, խոսելով պետական համակարգին ուղղված դիմումների և նամակների մասին, նշել է․ «Պրակտիկան ցույց է տալիս, որ կան մարդիկ, ովքեր նույն նամակը տանում են այս նախարարություն, այն նախարարություն, Ազգային ժողով, Կառավարություն, նախագահի նստավայր, դատախազություն և այլն։ Հիմա թվայնացման սկզբունք ենք դնում և ասում՝ պետությունը քաղաքացուն մի տվյալը մեկ անգամ պետք է հարցնի, նույն կերպ քաղաքացին պետությանը մեկ հարցը մեկ տեղով պետք է ներկայացնի՝ էլեկտրոնային տարբերակով, քանի որ դրա վրա էլ հսկայական ժամանակ և ռեսուրս է ծախսվում»։

Այս առումով, պատասխանատուները զեկուցել են, որ այժմ համակարգը գտնվում է մշակման փուլում։

Բարեվարքության ստուգման գործիքների կատարելագործման համատեքստում սահմանվել են բարեվարքության եզրակացությունների եզրափակիչ մասի հրապարակայնության, ինչպես նաև լիազորությունների լայն շրջանակ ունեցող և ինքնուրույն որոշումների կայացման իրավասություն ունեցող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց (PTEF) բարեվարքության ուսումնասիրության կառուցակարգեր, որոնց վերաբերյալ նախագծերը ներկայացվել են ԱԺ։

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արդյունավետ կառուցակարգերի ներդրման համար հաստատված հայեցակարգով նախատեսվում է ստեղծել անկախ ինքնավար մարմնի կարգավիճակ ունեցող մարմին:

Վարչապետին զեկուցվել է, որ ԱԺ է ներկայացվել նախագծերի փաթեթ, որով լուծվում են հանրության գերակա շահերի նպատակով կատարվող օտարումների ոլորտում տարիներ շարունակ կուտակված խնդիրները:

2025-ի ընթացքում ԱԺ-ի կողմից ընդունվել է փաթեթ, որով ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների իրականացման համակարգ։ Սահմանվում են դեպքերը, երբ էլեկտրոնային ծանուցումները պարտադիր են, և դրանք համարվում են պատշաճ կատարված:

Բարեփոխումներ են իրականացվել նաև սնանկության ոլորտում: Ներկայացվել է Սնանկության օրենսգիրքը, որով նախատեսվում է միայն դատական կարգով հաստատված և հարկադիր կատարման փուլն անցած պարտավորության հիման վրա սնանկացում, սնանկության հիմքով պարտքից ազատվելու դեպքում բացասական հետևանքների նախատեսում պարտապանի համար, գույքը վաճառվելու է էլեկտրոնային աճուրդով՝ առանց մարդկային գործոնի:

Դատաիրավական բարեփոխումների շրջանակում և դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման համատեքստում պարզեցվել են վարչական դատավարության ընթացակարգային մի շարք հարցեր՝ նվազեցնելով ծանրաբեռնվածությունը և ապահովելով գործերի արդյունավետ և արագ քննություն: Վերաքննիչ վարչական և քրեական դատարաններում ներդրվել է գործերի քննության գրավոր ընթացակարգ, և սահմանվել քննության 6-ամսյա ժամկետ, որը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 4 ամսով:

Զեկուցվել է, որ շրջանառվել է փաթեթ, որով կնախատեսվի քրեական պատասխանատվություն վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ իրավունքից զրկելու ձևով վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտը չկատարելու համար: Կխստացվեն նույն արարքների համար նախատեսված քրեական, իսկ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքում՝ նաև վարչական պատասխանատվությունը:

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգին և դրա լավարկմանը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է այդ գործընթացը և նշել․ «Մեզ մոտ իրականում վերջին տասնամյակներում պրակտիկան ո՞րն է եղել․ մենք ժամանակ առ ժամանակ դիմում ենք համաներման ինստիտուտին, որը չի անհատականացնում, այսինքն՝ մարդուն չի գնահատում, այլ հոդվածն է դե յուրե գնահատում։ Այժմ մենք պետք է գնանք այլ տրամաբանությամբ, և անհատական գնահատման համակարգ գործի, որը նաև կարևոր է կառավարելիության և վերասոցիալականացման տեսակետից»։

Բարեփոխումների շրջանակում՝ պարտապանին պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը հունվարի 1-ից սահմանվել է 7 800 000 դրամ՝ նախկին 4 900 000 դրամի փոխարեն:

2025-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն է մուտք եղել 300-ից ավելի արբիտրաժային, 200-ից ավելի հաշտարարության գործ:

Բարելավվել է նաև քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ 2025 թ․ սեպտեմբերին ներդրվել է նախարարության թեժ գծի համակարգը, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն զանգահարել և ստանալ տեղեկատվություն ՔԿԱԳ-ի, ՀԿԱԾ-ի, Վարչական դատավարության, Ռեգիստրի, ինչպես նաև նախարարության իրավասությանը վերաբերող այլ հարցերի վերաբերյալ։ 16110 զանգ է ընդունվել, որից 8289-ին պատասխանվել է արհեստական բանականության համակարգի միջոցով, ըստ այդմ՝ 49% կրճատվել է ֆիզիկական պատասխանը:

Զեկուցվել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2025 թ․ ընթացքում հօգուտ պահանջատերերի բռնագանձել է ավելի քան 64 մլրդ դրամ, ինչը 2024-ի համեմատ ավելի է 6 մլրդ 252 մլն դրամով կամ 11 տոկոսով։ Նշված բռնագանձված միջոցներից հօգուտ պետական բյուջեի բռնագանձվել է 20 մլրդ 819 մլն դրամ, որը 2024-ի համեմատ ավելի է 8 տոկոսով։

Թվայնացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունները։ Արդեն իսկ հնարավոր է երեխայի ծնունդի, ամուսնության, հայրության ճանաչման և մի շարք այլ ծառայություններից օգտվել առցանց եղանակով: Երկու ամիսների ընթացքում 104 ամուսնություն գրանցվել է առցանց եղանակով:

ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում ընդգծվել են նախարարության իրավասությանն առնչվող 26 ուղենիշներ, 3 ոլորտային ուղղություններով: Մշակվել է նախարարության գործողությունների իրականացման ժամանակացույցը:

Ընթացիկ տարում նախատեսվում է ներկայացնել նոր Սահմանադրության տեքստը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, միասնական դատական վարչարարության և դատական գործերի կառավարման էլեկտրոնային հարթակը: Նախատեսվում է ներդնել քրեական դատավարության էլեկտրոնային համակարգը, էլեկտրոնային նոտարիատի համակարգը, սնանկության էլեկտրոնային համակարգը, դատական վիճակագրության ավտոմատացումը: Կսահմանվեն նաև քրեական գործերի քննության ժամկետներ և դատավորի փոփոխության դեպքում գործի քննությունն ընդհատման պահից շարունակելու, ապացույցների հետազոտման գործընթացը պարզեցնելու վերաբերյալ կարգավորումներ:

Լրահոս

Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. Պուտին
Իրանի ԻՀՊԿ-ն կոչ է արել ամերիկացիներին փոխել Միացյալ Նահանգների կառավարությունը
Եկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգում
Ճապոնիան հայտարարել է, որ Տակաիչին տարեվերջին որոշում կկայացնի ոչ միջուկային սկզբունքների վերաբերյալ
Ռուբիոն ասել է, որ Եվրոպան լուրջ մարտահրավերների առջև է կանգնած
ԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել Իրան
Վահագն Արսենյանը կառաջադրվի Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ Գևորգ Փարսյանն՝ իշխանության թիրախում
Սի Ծինփինը կոչ է արել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Չինաստանում
Անտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ
ABC News. Թենեսիում 200 տարվա ընթացքում առաջին անգամ կնոջ են մահապատժի ենթարկել
Կարևոր
ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր
Կարևոր
ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, պատգամավոր Էդվարդ Լինն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին
Axios. Պենտագոնը կպայքարի ԱՄՆ ընտրություններին միջամտության դեմ՝ ԱԲ-ի օգնությամբ
«Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում
«Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում
«Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար»
«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լևոն Վահրադյանը իրականում
«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա
«Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել»

Լրացուցիչ նորություններ

...

Սահմանային զիջումնե՞ր... Ռուսաստանին հնարավոր չէ վախեցնել և հաղթել. Պուտին

Եկեղեցին՝ ճնշման տակ, Տիգրանաշենը՝ հարցականի տակ, «Նաիրիտը»՝ ռուսների օրակարգում

ԻՀՊԿ-ն ամերիկացիներին հրավիրել է այցելել Իրան

ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր

ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, պատգամավոր Էդվարդ Լինն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ)

Ձեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ)

«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ

ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ)

Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ

ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսը

Հայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը

Պատերազմի տարելիցն ու իշխանականների լռությունը․ Իրանը պատրաստ է «դատաստանի օրվա» պատերազմին. Արաղչի

Ձևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվի

Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը

Չի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն Սիմոնյան

Չեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր Պալյան

Կաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ է

Ադրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. Սիմոնյան

Չենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա Մելիքյան