Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Որևէ իշխանություն չի կարող իրեն վերապահել ոտնահարել սրբավայրը, խաթարել եկեղեցական կարգը․ Մկրտիչ Սրբազան

 

Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի հայտարարությունը՝ կալանավայրից․

«2025 թ․ դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը պարզապես միջադեպ կամ թյուրիմացություն չէր․ դա բացահայտ, գիտակցված և համակարգված սրբապղծություն էր՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա նվիրական կարգի, սրբավայրի անձեռնմխելիության և հավատավոր ժողովրդի հոգևոր արժանապատվության դեմ։

Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի և կարգալույծ Արամայիս Թախմազյանի կողմից կազմակերպված, իսկ իրավապահ մարմինների անմիջական հովանավորչությամբ իրականացված այս գործողությունը հանդիսանում է կոպիտ ապօրինություն, իշխանական կամայականության և հակաեկեղեցական մտածողության վտանգավոր դրսևորում, երբ սրբապղծությունն ու բռնությունը փորձում են ներկայացվել որպես «օրինական գործողություն»։

Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին։ Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հազարամյակների ընթացքում եղել և մնում է հայ ժողովրդի ինքնության, գոյատևման և բարոյական դիմադրության միակ սյունը։ Նա կանգնած է եղել ժողովրդի կողքին պետականության կորստի և վերածննդի բոլոր փուլերում, երբեմն՝ ի հեճուկս բռնապետությունների ու հալածանքների։ Այս Եկեղեցին երբեք չի ղեկավարվել քաղաքական քմահաճույքներով, սակայն մշտապես պաշտպանել է ճշմարտությունը, արդարությունը և մարդու արժանապատվությունը։

Այսօր, ցավոք, ականատես ենք լինում փորձերի՝ սրբությունը ստորացնելու, եկեղեցական կարգը ոտնահարելու, և քրեորեն հետապնդելի արարքներն անպատիժ թողնելու։

Աստվածաշունչը հստակ արձանագրում է, որ․ «Արդարությունը բարձրացնում է ազգը, իսկ մեղքը ազգեր է նվաստացնում» (Առակներ ԺԴ․ 34)։

Վճռականորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և հայտարարում, որ որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կամ կարգալույծ անձ չի կարող իրեն վերապահել իրավունք՝ ոտնահարելու սրբավայրը, խաթարելու եկեղեցական կարգը և վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգևոր զգացմունքները։

Միևնույն ժամանակ կոչ եմ անում մեր հավատավոր ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին՝ չտրվել սադրանքներին, բայց նաև երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ՝ սակայն հաստատուն, համբերատար՝ սակայն անզիջում։

Ինչպես ասում է Տերը․ «Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ․ Ժ․ 28)։

Հայ Եկեղեցին չի վախեցել անցյալում և չի վախենա նաև այսօր։ Սրբությունը չի պաշտպանվում աղմուկով, այլ՝ ճշմարտությամբ, հավատքով և միասնականությամբ։ Իսկ սրբապղծությունը, որքան էլ ժամանակավորապես ծածկվի պաշտոնեական շղարշով, դատապարտված է պատմության և Աստծու արդար դատաստանի առաջ։

Թող Ամենակալ Տերը լուսավորի խավարած խղճերը, զորացնի մեր ժողովրդին և անխախտ պահի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

Քրիստոս ծնաւ եւ յատնեցաւ

Ձեզ և Մեզ Մեծ Աւետիս»։

Լրահոս

Շտապ
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի հետ
Վաղը Բաքվից Հայաստան կուղարկվի նավթամթերքի ևս մեկ խմբաքանակ
ԱՄՆ-ն հաստատել է ռուսական «Մարիներա» լցանավի կալանավորումը
Դաշնակիցներն այդպես չեն վարվում միմյանց հետ․ Նիդեռլանդների վարչապետը՝ ԱՄՆ-ին
Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը կարող է շարունակվել մինչև 2026 թվականը․ ԶԼՄ
Շտապբուժօգնությունը համալրվել է ժամանակակից և գերհագեցած 7 նոր ավտոմեքենաներով (տեսանյութ)
Աշխարհիկ պետության վախճանը. Փաշինյանի «պետական» աղանդը․ Սուրենյանց
Իրանի փոխարտգործնախարարը Երևանում կմասնակցի քաղաքական խորհրդակցությունների նիստին
Ավտովթար՝ Տավուշի մարզում. կան վիրավորներ
Զմեռային զորակոչը մեկնարկել է․ պարտադիր ծառայությունը կրճատվել է մինչև 1․5 տարի (տեսանյութ)
Ստեփան Ասատրյանը հրաժարվում է ազատել Մայր Աթոռի տրամադրած բնակարանը (տեսանյութ)
«Mercedes»-ը Հաղարծին բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Աղստև գետում
Սյունիքի պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարող վարորդի
Մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
13.4 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքը վերադարձվել է Արտաշատին
Մեր ամենակարեւոր անելիքը «Ակադեմիական քաղաքն» է. նախարար
Փաշինյանը փորձում է «հույս վաճառել» հայ ժողովրդին, սակայն իրականում վաճառում է իլյուզիա, օդ․ Աշոտյան
Նախկինում չդասավանդած ավելի քան 4000 ուսուցիչ է մուտք գործել դպրոց. նրանց 80%-ը մինչև 40 տարեկան է
Մահացել է ԱՄՆ 40-րդ նախագահի որդին
Այո, կհասցնենք. Անդրեասյանը` 300 դպրոցի վերանորոգման աշխատանքների վերջնաժամկետի մասին

Լրացուցիչ նորություններ

...

Աշխարհիկ պետության վախճանը. Փաշինյանի «պետական» աղանդը․ Սուրենյանց

«Հանգիստ նստի տեղդ»․ Իշխան Սաղաթելյանը պատասխանել է Խաչատուր Սուքիասյանին

Այս սուտ «եկեղեցին» լինելու է ոչ աղոթքի տուն, ոչ էլ հոգևոր կառույց, այլ իշխանական գործիք՝ հայոց ազգային հիշողությունը ջնջելու համար․ Արմեն Այվազյան

Ինձ համար ավանդույթ է դարձել օրհնված ջրով ավազան մտնելը․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ վարդապետ Գուսան Ալճանյանը այսօր պղծեց իր անունը․ Անժելա Թովմասյան

Բանտախցից՝ աշխարհին… Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Բագրատ Սրբազան

Դժվար է ասել՝ սա պայմանավորվածության արդյունք է, թե պարզապես Մադուրոյի բախտը բերել է. Սուրեն Սարգսյան

Փաշինյանը և 10 տիրադավերը մի պատմական քայլ արեցին, որի նպատակը Հայ եկեղեցում կազմաքանդումն ու քայքայումն է. Զուրաբյան

Տեղին կլիներ՝ ընդդիմադիր ուժերը համատեղ նամակով դիմեն Եվրոպական քաղաքական համայնքի ղեկավարությանը․ Օսկանյան

Իսկականից ուրիշներին ձեռ առնելու «վեհ» վիճակ ա». Ոսկանյան

Արամային Թախմազյանը, հագնելով քահանայական հագուստը, խանգարում է Տեր Հայկ քահանա Սահակյանին ժամերգություններ կատարել․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Մադուրոն վճարում է ոչ միայն իր գործունեության, այլ նաև Չինաստանին տարածաշրջան բերելու համար․ Սուրեն Սարգսյան

Starlink-ը 100-ից ավելի տերմինալներ կնվիրի հեռավոր համայնքների դպրոցներին՝ գերարագ ինտերնետ ապահովելու համար

Վստահ եմ՝ գալիք 2026 թվականը շրջադարձային է լինելու մեր երկրի և մեր ժողովրդի համար․ Վահագն Չախալյան

Սրբազանները Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար. պատգամավոր

Պատմության գիրկը կանցնի փորձություններով լի 2025-ը՝ իր տխուր հետքը թողնելով ազնիվ ու հայրենասեր շատ մարդկանց հոգիներում․ Միքայել Սրբազան

2025-ը պատմական տարի էր մեր երկրի և յուրաքանչյուրիս համար. Վահե Հովհաննիսյան

Սուրբ Ծննդյան առաջնորդությամբ մուտք գործենք հաղթանակների ընթացքի մեջ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Համախմբվենք համազգային գաղափարների շուրջ, կառչած մնանք մեր սուրբ եկեղեցուն․ Գուգարաց թեմի առաջնորդ

Նոր տարի եմ մտնում առանց ավելորդ մարդկանց, զգացմունքների և լարվածության․ Արմեն Աշոտյան