Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 2-ին ժամը 19։20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի Նորապսակների փողոցում։Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:48-ին:
Այրվել են «Jeep» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:








