Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերը սկսել են դուրս բերել իրենց ուժերը Եմենի Հադրամաուտ նահանգի միջազգային օդանավակայանից, հաղորդում է EFE-ն՝ հղում անելով Եմենի միջազգայնորեն ճանաչված իշխանություններին։
Եմենական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՄԷ չորս ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, որոնք տեղափոխում էին հարյուրավոր զինվորականների, արդեն լքել են օդանավակայանը։
Մեկ օր առաջ Եմենի նախագահական կառավարման խորհրդի ղեկավար Ռաշադ Մոհամմեդ ալ-Ալիմին որոշել էր դադարեցնել ԱՄԷ-ի հետ համատեղ պաշտպանական համաձայնագիրը։








