Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

2025 թվականը թերեւս վերջին տարիների լավագույն տարին էր. Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ամանորյա ուղերձը.

Սիրելի՛ հայրենակիցներ, ավարտին մոտեցավ 2025 թվականը: Մենք սովոր ենք, ամեն տարի ի մի բերելով, գնահատական տալ անցած տարվան, եւ շատ բարդ է որեւէ անցած տարվա մեջ չգտնել դժվար կամ բացասական բան, բայց այս անգամ, ուզում եմ՝ կենտրոնանանք այն լավ բաների վրա, որոնք բերեց 2025 թվականը: Եկեք արձանագրենք, որ անցնող տարին մեր երկրի եւ մեր ժողովրդի համար շատ լավ ու դրական էր. Հայաստանի պետականության եւ ինքնիշխանության ամրապնդման առումով անցնող 2025 թվականը թերեւս վերջին տարիների լավագույն տարին էր: Հենց այս տարի մենք մեր երկրի համար գալիք տարիների, տասնամյակների եւ գուցե հարյուրամյակների համար այնպիսի հիմքեր դրեցինք, որոնց վրա սկսել ենք թեկուզ զգուշորեն, բայց կառուցել տեսանելի, հասկանալի ապագա մեր երկրի եւ մեր ժողովրդի համար:

Այս ամենի անկյունաքարերից մեկը, բնական է, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պատմական համաձայնագիրն է, որը խաղաղության առաջին արձանագրումն էր:

Մյուս անկյունաքարը Տավուշի մարզի սահմանազատված սահմանն է: Շուտով կլրանա երկրորդ տարին, որ մեր սահմաններին այլեւս չկա կրակոց եւ չունենք զոհեր. սա է խաղաղության լավագույն արտահայտումը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլեւս ազատ է ու իրավազոր եւ չպետք է փողոց դուրս գա ,Մենք ենք տերը մեր երկրիե կարգախոսով. մեր քաղաքացիներն են այլեւս Հայաստանի Հանրապետության իրական տերը եւ որոշողը:

Եվ, վերջապես, մենք մեր սրտում եւ մտքում ամրագրեցինք Իրական Հայաստանի Հանրապետությունը: Սա է, ահա այս գեղեցիկ հայ կնոջը հիշեցնող Հայաստանի Հանրապետությունն է, նույն ինքը՝ Մայր Հայաստանը, մեր երկիրը իր 29.743 քառակուսի կիլոմետր տարածքով, իր կապուտակ Սեւան ականջօղով, նուրբ եւ պինդ դիմագիծ ունեցող սահմանով, իր սիրուն ու ձիգ սյունյաց պարանոցով, իր մեկը մյուսից գեղեցիկ մարզերով, նոր շունչ առնող քաղաքներով, իր գեղեցկացող եւ նորացող գյուղերով, դպրոցներով, իր միշտ փայլող եւ հյուրընկալ Երեւան մայրաքաղաքով եւ, իհարկե, աշխատասեր ու անկոտրում, միշտ իմաստուն հայ ժողովրդով՝ ձեզանով, սիրելի՛ հայրենակիցներ:

Սա է իրական Հայաստանը, որը մենք տեսնելիս պետք է հայրենիք կոչենք, սա է այն պետությունը, որը մենք պետք է շարունակենք ուժեղացնել, սա է այն պետությունը, որը մենք ժառանգություն ենք ստացել, որը մենք պետք է փոխանցենք մեր սերունդներին: Սա է մեր պետությունը, մեր տունը, մեր ապագան, որը մենք միասին պետք է պահենք, ուժեղացնենք ու հավերժ սիրով սիրենք:

Փառք մեր նահատակներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Գալդ թող բարի լինի 2026 թվական, եւ Աստված պահապան մեր ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանին ու բոլորիս ընտանիքներին:

Լրահոս

Եկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարել
87 տարեկանում մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
Թրամփը հայտարարել է առողջության ապահովագրության համար 100 դոլար վճարելու մասին
Nikkei. Ճապոնիան 2030 թվականին կսկսի նոր, էժան հրթիռների զանգվածային արտադրությունը
Թրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետո
Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում
Տիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքը
Հասկանալի է, թե որ եկեղեցիների և աղանդների հետևորդ ու դաշնակից են Փաշինյանն ու նրա գլխավոր թիմակիցները․ Արմեն Այվազյան
Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»
Կարևոր
«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի
Թրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետո
Կարևոր
«Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել
Թրամփը խոստացել է պայքարել մահապատժի կիրառման համար հանցագործների որոշակի խմբերի պարագայում
Կարևոր
Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում
«Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին
Կարևոր
«Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում
Կարևոր
«Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը
«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը
ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին
ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը

Լրացուցիչ նորություններ

...

Եկեղեցու հարցը հասավ ԱԺ. Ալիևը կարող է անժամկետ ղեկավարել

Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին

Միջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախում

Փաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքը

Վոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրեր

Զինծառայող է մահացել. Եվրոպային կենդանի-կենդանի խժռում են. Թրամփ

Իշխան Սաղաթելյան․ «Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1.174 մլրդ դոլարով»

Արման Եղոյանը կգլխավորի եկեղեցու ճգնաժամը քննող ԱԺ հանձնաժողովը

Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան

Ի՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ)

«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ)

Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ)

Դատախազը Էդգար Ղազարյանի համար պահանջել է 2 տարի 6 ամիս ազատազրկում

Թբիլիսիում հայի են ձերբակալել, Փաշինյանի ԱԽ նիստ․ Մոսկվայից սպասում են պարզաբանման

ՀՀ-ԱՄՆ. անցնում են գործնական քայլերի․ Վրաստանը կանչել է Իրանի դեսպանին. վեճը սրվում է

«Տան գինը 50 հազարից 100 հազար դոլար է դարձել, մարդիկ կրկնակի հարստացել են»․ Փաշինյան

Բալահովիտ-Մասիս ճանապարհին նախատեսվում են երթևեկության թեթևացմանն ուղղված ծրագրեր․ Խուդաթյան

«Մարդկանց հավատը կարևոր է, բայց նրանց սպասումները պետք է մինչև վերջ տանենք»․ Փաշինյան

Ընտրակաշառքով վճռվեց ընտրությունների ելքը, բայց պետությունը ոչինչ չձեռնարկեց․ Փաշինյան

Եթե ամեն ողբերգական օր նշանավորենք, մեր օրացույցը ողբերգություններով լցված կլինի․ Փաշինյան