Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը կինոյի ոլորտին. ԿԳՄՍ նախարար


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի օրվա առթիվ, որում նշված է. 

«Սիրելի՛ կինոգործիչներ, հարգելի՛ արվեստասերներ, 

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կինոյի օրվա կապակցությամբ․ տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու կինոյի բացառիկ դերը մեր մշակութային կյանքում։

 Կինոն արվեստ է, որը միավորում է խոսքը, պատկերը, երաժշտությունն ու ժամանակի շունչը՝ ստեղծելով համամարդկային լեզու։ Այն ներկայացնում է պատմություններ, որոնք արտացոլում են հասարակության ներքին փոփոխությունները, մարդու հոգևոր և գեղագիտական փնտրտուքը, նրա դավանած արժեքներն ու մտահոգությունները։

Հայկական կինոն ևս անցել է ժամանակի փորձությունները, ունեցել է փառավոր ավանդույթներ և արժանավոր վարպետներ, որոնց ստեղծագործությունները դարձել են մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը։

Այսօր՝ փոփոխվող աշխարհի և նոր տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում, կինոն կանգնած է նոր մարտահրավերների ու նոր հեռանկարների առաջ։ Այդ գործընթացում կարևոր է ստեղծագործական ազատության, ուրույն մտածողության և երիտասարդ սերնդի ներգրավվածության խթանումը։ Վստահ ենք, որ այժմ ստեղծագործող հայ կինոգործիչները կշարունակեն համադրել ավանդույթներն ու նորարարությունը՝ ստեղծելով գործեր, որոնք արժանիորեն կգնահատվեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հարթակներում։
 
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը կինոյի ոլորտին՝ կարևորելով վերջինիս նշանակությունը մշակույթի զարգացման, միջազգային համագործակցության և մշակութային երկխոսության խթանման գործում։
 
Եվ այս մոտեցմամբ են պայմանավորված նաև այն օրենսդրական բարեփոխումներն ու աջակցության տարատեսակ ծրագրերը, որոնք միտված են կինեմատոգրաֆիայի ոլորտի բարելավմանը և մրցունակ արվեստի գործերի ստեղծմանը։
 
Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտություն եմ հայտնում կինեմատոգրաֆիայի ոլորտի ներկայացուցիչներին՝ ռեժիսորներին, սցենարիստներին, դերասաններին, օպերատորներին, պրոդյուսերներին և ստեղծագործական, տեխնիկական ողջ համայնքին՝ իրենց նվիրված աշխատանքի և արվեստի հանդեպ ունեցած պատասխանատվության համար։
 
Մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ, թող կինոն շարունակի լինել մեր ժամանակի կենդանի վկայությունը և նպաստի ազգային մշակույթի վերելքին»։

Լրահոս

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Թրամփի՝ իր անդրծովյան տարածքների մասին գրառումները քմահաճություն է անվանել
Թրամփը խոստացել է ընտրություններից առաջ անձամբ քարոզարշավ իրականացնել մոտ երեք տասնյակ նահանգներում
ԱՄՆ-ն ու Ադրբեջանը TRIPP-ը քննարկո՞ւմ են առանց Հայաստանի
Պակիստանի ԱԳՆ-ը բացառել է նոր երկրների ներառումը Մեքքայի համաձայնագրում
Կարևոր
Նոր կալանավորվածներ կան․ Նոր մանրամասներ՝ Մեղրու համայնքապետի գործով
Բեսենթն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել
Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել Թրամփի նեղուց
Իրանի Սիրիկ քաղաքը հարձակման է ենթարկվել
CBS. Իրանը մի քանի կործանիչներ է խոցել Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում
«Հրապարակ»․ Ինչու են ԱՄՆ-ն ու Ադրբեջանն առանց Հայաստանի քննարկում TRIPP-ի հարցը
Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»
«Հրապարակ»․ Տիգրան Ավինյանը ընդլայնում է իր լիազորությունների շրջանակը
Գործուղումների պայքար է սկսվել առողջապահության համակարգում․ «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Եվ մեղադրում են, եւ աջակցում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»
«Հրապարակ»․ ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի
«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մոտ գտնվող զենքերը հնարավորինս հավաքելու որոշում է կայացվել․ «Ժողովուրդ»
15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել. Hraparak.am
Սոչիի նավամատույցում հրդեհ է բռնկվել անձնակազմ չունեցող մոտորանավակների հարձակումից հետո․ կա տուժած

Լրացուցիչ նորություններ

...

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)