Նիգերիայի հյուսիսում գտնվող Զամֆարա նահանգի Յար’Տաշա-Դանսադաու մայրուղում տեղի է ունեցել անհայտ սարքի պայթյուն։
Նախնական տվյալներով՝ բազմաթիվ մարդիկ են զոհվել, հաղորդում է Punch թերթը՝ հղում անելով ականատեսներին։
Դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի ստացվել։ Սկսվել է հետաքննություն։








