Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Համոզված եմ՝ կհասնենք ՀՀ-Թուրքիա սահմանների բացման կետին, որը նշանակում է ուղիղ կապ ԵՄ-ի հետ. Փաշինյան


Հայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ։ Այս մասին Գերմանիայի կանցլերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իր այցը որակելով պատմական։


«Այս այցը, հիրավի, պատմական է, քանի որ այսօր Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ, ինչը քիչ առաջ արձանագրվեց Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին հռչակագրի ստորագրմամբ։ Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության, մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա», - նշել է Փաշինյանը։


Նա հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների և կայուն զարգացման գործում, ինչը հերթական անգամ ամրապնդվեց հոկտեմբեր ամսին Բեռլինում կայացած Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունների արդյունքում։


«Կանցլերի հետ քննարկեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը։ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, Եվրոպական Միությունում` առաջինը, և մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա շարունակման ու զարգացման հարցում։ Կարևորեցինք Գերմանիայի հետ ակտիվ զարգացող համագործակցությունը կրթության և գիտության բնագավառում, այս առումով գոհունակությամբ արձանագրեցինք, որ հայկական կրթական նախաձեռնություններից Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները մեծ հաջողություն են գրանցում Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում՝ երիտասարդներին հնարավորություն տալով հրաշալի միջավայրում ստանալու տեխնոլոգիական կրթություն», - նշել է վարչապետը։


Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն առավելություն է բերում ոչ միայն ՀՀ-ին, Ադրբեջանին, Հարավային Կովկասին, այլև ԵՄ-ին։


«Հույս ունեմ և համոզված եմ, որ կհասնենք ՀՀ-Թուրքիա սահմանների բացման կետին, դա նշանակում է ուղիղ կապ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի հետ»,- նշել է նա։

Լրահոս

6,35 միլիարդ դոլար՝ համաշխարհային ֆուտբոլի զարգացման համար
Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)
Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ
Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր
Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր
Մեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերությունները
ԵՄ-ն քննարկում է Starlink-ը կապի շուկայից դուրս մղելու ծրագրերը. Politico
ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում
Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը
Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին
Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․Աբովյան
Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան
Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները
Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
Պալասիո Դոմինգոն Հայաստանում է

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ

Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր

ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Մենք կախարդական փայտիկ չունենք․ եթե թվում է՝ իրենց փոխարեն պետք է խնդիրներ լուծենք, սխալվում են

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ

Ադրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ Աբովյան

Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը

Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին

Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ

Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունը

Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ

Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն

Տասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասին

Մոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով

Մուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ Զարոկյան

ՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞ր

ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստ

Աշխատավարձերի բարձրացման աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հարձակմանը

Չեմ թաքցնում՝ նպատակը մեր աշխատավարձերի բարձրացնելն է. Գալջյան