Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ․ Վահե Հովհաննիսյան


Ակնհայտ է, որ վարչապետի փոփոխությունը շարժման հիմնական պահանջն է, պրոցեսի առաջին տրամաբանական հանգրվանը։ Եվ միանգամայն հասկանալի է լայն շրջանակների ու տարբեր խմբերի բնական հավաքական պահանջը՝ լսել (ձևակերպել, ընտրել, որոշել) նոր վարչապետի թեկնածուի անունը։ Այս մասին իր հերթական հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:Նա, մասնավորապես, նշել է. «Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը։
Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ՝ անկախ նրանից, թե գործող իշխանությունն ինչ տեխնիկական խնդիրներ կստեղծի գրանցման շուրջ։ Գուցե մենք սա հիմա լավ չենք պատկերացնում, բայց դա լինելու է, և նոր իրավիճակը մեզ համար նոր խնդիրներ է ձևակերպելու ու նաև աշխատանքի նոր հնարավորություններ տալու։ Այն է՝ իշխանությունը միայն վարչապետը չէ, և խորքային փոփոխությունները, որոնց մասին է հենց այս շարժումը, հնարավոր չէ իրականացնել մեկ հոգու փոփոխությամբ։ Իսկ հարցի մյուս, նույնքան կարևոր կողմը պետական ներքին կայունության ապահովումն է, պետության ներքին հոմեոստազի ապահովումը։
Առաջին փուլի փոփոխությունները չեն կարող սահմանափակվել միայն վարչապետի փոփոխությամբ։ Դա չի տա բավարար արդյունք։ Ոչ ոք չի չեղարկել արտաքին ռիսկերը, և մենք դա 24 ժամ պետք է հիշենք։ Արագ փոփոխությունների ծավալը պետք է ներառի.Վարչապետի փոփոխությունԱնվտանգության խորհրդի կազմի փոփոխություն (որպես կոլեկտիվ պատասխանատվության մարմին պետք է ներառի գիտելիք ու փորձ ունեցող գործիչների՝ կարևորագույն հարցերը քննարկելու համար, ու որպես հակակշիռ «նորերի» իշխանության)Նախագահի փոփոխություն (չափազանց կարևոր է պետական կարևորագույն ինստիտուտի վերակենդանացման ու ներքին հաշտության  ու այլ կարևոր պրոցեսների երաշխավորը լինելու համար)ԱԺ նախագահի փոփոխությունԿայունության ապահովումՎերը նշված կետերի իրականացման պարագայում.ա.  Աժ-ն պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը, և ՔՊ խմբակցությունը պետք է շարունակի իր բնականոն աշխատանքը։բ.  Փոխնախարարների մակարդակով՝ ցանկության և ունակությունների դեպքում, պետք է շարունակվի բնականոն աշխատանքը։ Այսինքն պետք է ոչ թե խնդիր չդնել, այլ առավելագույնս բացառել փոխնախարարների կադրային ջարդը։գ.  Պետական համակարգը, քաղծառայողների համակարգը շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Դա պետության համակարգն է, և ոչ՝ փոփոխվող իշխանությունների։դ.  Բացառվում է ուժային և իրավապահ համակարգերում պատահական, անգամ՝ վաստակած «շարժման տղերքի» նշանակումը։ Մենք 1991-ից դա գիտենք՝ ինչ է դա և ինչի է բերում։ Միայն մասնագետներ, պրոֆեսիոնալներ՝ համակարգի ներսից կամ համակարգերում աշխատած։Նոր խաղի կանոններԱ/ Պետական համակարգ պետք է վերադառնան փորձառու մասնագետները, ովքեր անարդարացիորեն հեռացվել են կամ չեն ցանկացել աշխատել այս կառավարության հետ (դիվանագետներ, սպաներ և այլն)։Բ/ Բացառել «արհեստական քվոտավորված մասնակցության» սկզբունքը՝ էսքան մարդ այսինչի կողմից, այսքան՝ այնինչի։ Եթե փոփոխությունները կատարվում են համաժողովրդական ճնշման տակ, ապա «ֆորմալ ազդեցիկների» ինստիտուտը  կորցնում է իր գինը։ Պետությունը կարիք ունի գրագետ, ունակ մարդկանց, այլ ոչ թե՝ սրա կամ նրա ներկայացուցիչների։Բ/ Կոշտ ձևով պետք է կասեցվի ֆեյքերի ֆաբրիկայի գործունեությունը և սկսվի լուրջ բաց հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչ մեխանիզմներով, ինչ փողերով, ինչ կազմերով է իրականացվել մեդիա տեռորը հայ հասարակության հանդեպ։ Սա շատ կարևոր է՝ հասարակության սթափ բանականությունը վերականգնելու, ներքին հաշտության մթնոլորտի և առողջանալու պրոցեսի համար։ Գ/ Պետք է բացառել որևէ անհատական կամ ինստիտուցիոնալ վրեժ, անձնական քինախնդություն, անձնական հողի վրա վատություն՝ նոր «նախկինների» դեմ։ Սա պետք է լինի գերիշխող մթնոլորտը ու նաև՝ ուժայինների հստակ պարտականությունը։

Լրահոս

ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարությանը․ Մարագոս
ԻՀՊԿ-ն հայտարարել է խոցված F-15-ի օդաչուին որոնող ամերիկյան ինքնաթիռի ոչնչացման մասին
ՈՒՂԻՂ. Սուրբ Հարության տոնի Հայրապետական Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մահացել է Զորի Բալայանը
Այսօր եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը
Թրամփը հայտարարել է, թե Իրանում խոցված ինքնաթիռի երկրորդ օդաչուին վտանգ չի սպառնում
Ապրիլի 5-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր
Գիտնականները պարզել են, որ նստակյաց գործունեությունը պաշտպանում է ուղեղը դեմենցիայից
Զելենսկիի գրասենյակը հայտարարել է, որ Ուիտկոֆը և Քուշները Կիև կժամանեն ապրիլի 12-ից հետո
Իսրայելը հայտարարել է, որ միաժամանակ հարվածներ է հասցրել Իրանում և Լիբանանում գտնվող ավելի քան 200 թիրախների
Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը
Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան
Թայվանի ափերի մոտ 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Իրանի հետ կապված գործընթացը գնում է փակուղի․ Էրդողանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ
Իրանին տրված վերջնաժամկետի ավարտին 48 ժամ է մնացել. Թրամփ
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
Ինչքա՞ն կշարունակվեն տեղումները
Երևանյան սուպերմարկետներից մեկում հրդեհ է բռնկվել

Լրացուցիչ նորություններ

...

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան