Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Էլինա Դանիելյան. Մշտապես ձգտելու ենք հասնել ավելիին


ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանը նախօրեին ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին, շնորհակալություն հայտնել հաջող մրցելույթների համար և շնորհավորել նրանց գրանցած արդյունքների առթիվ:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ շախմատն առանձնահատուկ նշանակություն ունի հանրության շրջանում, հատկապես այն ժամանակից ի վեր, ինչ շախմատը՝ որպես առարկա, սկսել է դասավանդվել հանրակրթական դպրոցներում:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև պատանի շախմատիստների հաջող մրցելույթներին, որոնք բարձր արդյունքներ են գրանցել արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում. «Սա նշանակում է, որ նաև արդյունքների կայունություն ու շարունակականություն ունենք: Մեր երեխաների արդյունքները ցույց են տալիս, որ մեծ վստահությամբ կարող ենք այդ մասին խոսել»:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Ժաննա Անդրեասյանը Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին ու մարզիչներին շնորհավորել է նաև ՖԻԴԵ-ի կողմից 100-ամյակի լավագույն թիմ ճանաչվելու առթիվ:«Սա մեծ պատասխանատվություն ու պատիվ է: Վստահ եմ՝ դարի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը հետագայում յուրաքանչյուրիդ համար լրացուցիչ պատասխանատվություն է լինելու:

Մյուս կողմից՝ կարևոր է, որ շարունակական աշխատանքը գնահատվում է ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգայնորեն ճանաչելի է դարձնում Հայաստանը՝ որպես շախմատային երկիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հետագա հաջողություն մաղթել մարզիկներին:

Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը, անդրադառնալով արդյունքներին, հավաստիացրել է՝ մշտապես ձգտելու են հասնել ավելիին:

Հիշեցնենք՝ Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը համաշխարհային 45-րդ օլիմպիադայում բրոնզե մեդալներ էին նվաճել առանձին խաղատախտակներին:

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել էր 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն օլիմպիադայում կիսել էր 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:

Լրահոս

Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ Նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով
Տրդատ Սարգսյան. Կուսակցությունը պետք է լինի հասարակության և պետության միջև արդյունավետ կապի օղակ
ԻՀՊԿ․ Հորմուզի նեղուցում ականի վրա պայթել է գազատար նավը
Չեխիան կարող է Ուկրաինային մատակարարել 16 Skyfox ուսումնական ինքնաթիռ
Թրամփը չի բացառել Կուբայի դեմ ռազմական գործողությունը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը
Քուշները նշել է, որ շուտով կհայտարարվի նոր բանակցությունների ժամանակացույցը
Թրամփ. ԱՄՆ-ը կխուսափի Իրանի դեմ ավելի խիստ միջոցներ ձեռնարկելուց
Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը. «Հրապարակ»
Արսեն Գեւորգյանի մահը ծանր տրամադրություններ է առաջացրել Ստեփանավանում. «Հրապարակ»
Բնապահպան Լենա Նազարյանի ամուսինը՝ Թեղուտի հանքում․ նոր պաշտոն՝ խոշոր աշխատավարձով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը
«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ
«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է
«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել
Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել
Կարևոր
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի

Լրացուցիչ նորություններ

...

Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը

Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց

Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին

Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները

Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում

Ավարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ)

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին

Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում

Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն

Հաջորդիվ ձգտելու եմ պահել աշխարհի առաջնության չեմպիոնությունը. Ասլանյան

Կարենից ավելի շուտ էի ոսկե մեդալ սպասում, բայց ամեն անգամ մի բան միշտ նրան խանգարում էր

Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց

«Փյունիկը» և «Ուրարտուն» դուրս են եկել Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ

Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին