Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը



«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, կարծես թե, որոշել է այլևս չլռել։ Պաշտոնից անակնկալ հեռանալուց մոտ երեք ամիս անց նա հրապարակային խոսք է հնչեցրել, որը բավականին անհարմար դրության մեջ է դրել իշխանական թիմին։Գրիգորյանի վերջին հոդվածը ոչ միայն կասկածի տակ է դնում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, այլև փաստացի քննադատության թիրախ է դարձնում Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած արտաքին քաղաքականությունը։

Նոյեմբերի 11-ին հրապարակված «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում Արմեն Գրիգորյանը բավական կոշտ գնահատականներ է տվել եվրաինտեգրման գործընթացին։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում իրատեսական չէ, իսկ այդ նպատակին ուղղված քայլերը կարող են ոչ թե նվազեցնել, այլ հակառակը՝ խորացնել Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի կախվածությունը։Նախկին պաշտոնյան, մասնավորապես, արձանագրել է, որ ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և արդյունքում հայտնվել Մոսկվայի ավելի ամուր ազդեցության ներքո։

Գրիգորյանը զգուշացրել է նաև, որ առանց Արևմուտքի իրական անվտանգային երաշխիքների՝ ԵՄ անդամակցության անիրատեսական օրակարգը կարող է Հայաստանին կանգնեցնել տնտեսական, քաղաքական և անվտանգային նոր խնդիրների առաջ։ Նա անդրադարձել է նաև Իրանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ եվրոպական օրենսդրությանը համապատասխանեցումը կարող է սահմանափակել իրանական գազից օգտվելու Հայաստանի հնարավորությունները։Փաստացի, նախկին ԱԽ քարտուղարը կասկածի տակ է դրել այն քաղաքական ուղեգիծը, որը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայացնում է որպես Հայաստանի ապագայի կարևորագույն ուղղություններից մեկը։

Ուշագրավն այն է, որ Գրիգորյանը չի թաքցրել՝ այս հարցում իր դիրքորոշումը նորություն չի եղել նաև իշխանական թիմի համար։ Նա հոդվածում ուղղակիորեն նշել է, որ իր նախկին գործընկերները տեղյակ են եղել իր տեսակետներին։ Այս հանգամանքն էլ ավելի է սրել հարցը՝ եթե այդ տարաձայնությունները հայտնի էին, ապա ինչո՞ւ են դրանք հրապարակային հնչում հենց հիմա՝ պաշտոնից հեռանալուց հետո։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականներն էլ երեկ ստիպված են եղել խորհրդարանում արդարանալ։ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը, փորձելով մեղմել իրավիճակը, հայտարարել է, որ Արմեն Գրիգորյանը լավ գործընկեր է, նաև լավ ընկեր, և որ նրա դիրքորոշումն իրենց համար անակնկալ չի եղել։Ղազարյանը փորձել է ներկայացնել, թե թիմում այլակարծությունը բնական է, իսկ Գրիգորյանի հոդվածը կարող է առողջ բանավեճի հիմք դառնալ։

Սակայն լրագրողների հարցերին նրա պատասխաններում ևս ակնհայտ էր, որ թեման հեշտերից չէ իշխանականների համար։ Երբ նրան հարցրել են՝ արդյոք Գրիգորյանը քաղաքական հայտ է ներկայացնում, պատգամավորը չի բացառել այդ հնարավորությունը՝ նշելով, որ խնդիր չի տեսնում, եթե նախկին պաշտոնյան նման հայտ ներկայացնի։Առավել ուշագրավ է, որ Ղազարյանը չի կարողացել պատասխանել նաև այն հարցին, թե ինչու է Գրիգորյանն իր տեսակետները հրապարակայնացնում հենց հիմա։ Նա խորհուրդ է տվել այդ հարցը ուղղել հենց նախկին պաշտոնյային։Իսկ այստեղ արդեն հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։Մեր տեղեկություններով՝ Արմեն Գրիգորյանը շատ խիստ նեղացած է թիմից՝ իր անակնկալ պաշտոնանկության պատճառով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն ազատվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, իսկ այդ պաշտոնում նշանակվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։Ընդ որում, պաշտոնի փոփոխության հանգամանքներն ինքնին ուշագրավ էին։ Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Գրիգորյանի հեռացմանը, չէր ցանկացել գնահատական տալ այն հանգամանքին, որ վերջինիս պաշտոնից ազատելու մասին տեղեկացրել էին վերջին պահին։ Նա միայն ընդգծել էր, որ Գրիգորյանն իրենց ընկերն է, և հույս հայտնել, որ նա հետագայում պետական ծառայության կվերադառնա։Իշխանական կուլիսներում տեղի ունեցածի վերաբերյալ հարցերը, սակայն, այդպես էլ չփակվեցին։ Քաղաքական շրջանակներում Գրիգորյանի հեռացումը դիտարկվում էր որպես անակնկալ փոփոխություն։ Մինչդեռ հիմա նրա հրապարակային խոսքը նոր ենթադրությունների տեղիք է տալիս։Տպավորություն է ստեղծվում, որ նախկին պաշտոնյան իշխանություններից հեռացել է ոչ այնքան հանգիստ ու հաշտ մթնոլորտում։

Նրա վերջին հոդվածում առկա շեշտադրումները, նախկին գործընկերներին ուղղված անուղղակի քննադատությունն ու հատկապես այն հանգամանքը, որ նա իր դիրքորոշումը հրապարակայնացնում է պաշտոնը կորցնելուց հետո, կարող են վկայել նաև անձնական դժգոհության մասին։Իհարկե, Գրիգորյանն ինքը հրապարակավ չի հայտարարել, թե իշխանություններից նեղացած է կամ որ իր պաշտոնանկությունը կապված է ԵՄ-ի և Ռուսաստանի հարցում ունեցած տարաձայնությունների հետ։ Սակայն նրա այսօրվա խոսքն ու պաշտոնից հեռանալու պատմությունը միասին քաղաքական հարցերի բավական հետաքրքիր շրջանակ են առաջացնում։Մի բան ակնհայտ է. իշխանությունը նախկին ԱԽ քարտուղարի այս հրապարակումից հետո ստիպված է բացատրել՝ որքանո՞վ է իր թիմում իրականում ընդունելի այլակարծությունը, հատկապես երբ խոսքը վերաբերում է արտաքին քաղաքականության առանցքային հարցերին։Եվ ամենակարևորը՝ արդյոք Արմեն Գրիգորյանը պարզապես իր տեսակե՞տն է հրապարակայնացրել, թե՞ սա իր քաղաքական վերադարձի առաջին քայլն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Լրահոս

«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանը խառնել է ՔՊ-ի խաղաքարտերը․ պաշտոնից հեռացված նախկին ԱԽ քարտուղարը բացեց փակագծերը
«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ
«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է
«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել
Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել
Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել
Կարևոր
ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ
Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր
Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի
Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ)
Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ)
Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար
Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ)
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ
Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչո՞ւ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվել

Լրացուցիչ նորություններ

...

«Հրապարակ»․ Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ

«Ժողովուրդ». Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված նահանջել է

«Ժողովուրդ» . «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել

Իշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը

Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Հրապարակ»․ Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները

Փաշինյանը ցանկանում է որոշ քաղաքացիների դատավոր դարձնել․ մանրամասներ ՔՊ փակ նիստից․ «Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»

«Հրապարակ»․ ՔԿ-ն խուսափում է հանրային աղմուկից

«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»

ԱԺ ծեծկռտուքի գործով ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն»․ «Ժողովուրդ»

ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ Սկանդալային վարույթ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

«Իրավունք». Ապօրինության դեմ պայքա՞ր, թե՞ սոցիալական հարված

Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»

«Իրավունք». ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի՝ Ավինյանին ուղղված քննադատական կարճ տեսանյութը

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել

«Հրապարակ»․ Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն»