Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Խաղաղությունը՝ լոզունգ, թե՞ արտաքին քաղաքականություն. հանդուրժողականությունը պետք է ձեւավորվի դպրոցական տարիքից


Ադրբեջանական մամուլում տարածվող հրապարակային տեսանյութերը լույս են սփռում այն իրականության և տրամադրվածութան վրա, որը տիրում է այդ երկրի հասարակության ներսում։

Դպրոցական լսարաններում, մանկահասակ դասարաններում, երեխաներին սովորեցնում են ոչ թե գիտելիք, այլ ատելություն հայերի նկատմամբ՝ որպես «թշնամի», «սպառնալիք», «ոչնչացման արժանի հասարակություն»։ 

Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքական օրակարգում շարունակում է հնչել խաղաղության գաղափարը․ միակողմանի, միաձայն, առանց փոխադարձության հույսի։ Խաղաղություն՝ որպես հայտարարություն, որպես ուղերձ, անգամ՝ որպես ներքին քաղաքականություն։ 
Բայց այստեղ առաջ է գալիս գլխավոր հակասությունը։
Ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ ձգտել խաղաղության, երբ մյուս կողմում նույն պահին խաղաղության սերունդը դաստիարակվում է ատելության հիմքով։

Այս ֆոնին պարզ հարց է առաջանում․ հանդուրժողականությունն արդյո՞ք պետք է մնա քաղաքական լոզունգ, թե՞ վերածվի կրթական ծրագրի, եվ վերջապես՝ ինչու չձեռնարկել գործուն քայլեր՝ երկու հասարակությունների միջև դարեդար եկած ատելությունը գոնե մեղմելու նպատակով։

Օրինակ՝ խաղաղության պայմանագրի կետերում հստակ ամրագրել մի դրույթ, որ դպրոցական ծրագրերում ներմուծել պարտադիր դասաժամեր, որտեղ երեխաներին կսովորեցնեն ոչ թե մնալ անպաշտպան, այլ՝ գիտակցել մարդու արժանապատվությունը, տարբեր մշակույթների գոյության իրավունքը, հակամարտությունը լուծելու ոչ բռնի ձևերը և հանդուրժողականություն միմյանց նկատմամբ․

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, անդրադառնալով այս դիտարկմանը նշում է, որ, իհարկե, այս առաջարկը գոյություն ունենալու իրավունք ունի, բայց մյուս կողմից էլ գործող իշխոնոթյունների օրոք՝ այն կարող է և հակառակ ազդեցությունն ունենալ․ 

«Այս իշխանությունը, որը հիմա խաղաղության քարոզ է տանում, ցածր վարկանիշ ունի, հատկապես կրթության ոլորտում նրանց բոլոր նախաձեռնությունները հակակրանքի են արժանանում, այսինքն՝ այս իշխանության դեպքում կարող է այդ նախաձեռնությունը հակառակ էֆեկտ ունենալ, նույնը կարող ենք ասել նաև Ալիևի մասին՝ այնպես չէ, որ բոլորը ընդունում են նրա ասածը»,-ասում է Ատոմ Մխիթարյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանն էլ նշում է, որ խաղաղության պայմանագրի կետերն այլևս փոփոխության ենթակա չեն․
«Մենք հստակ գնալու ենք խաղաղության գործընթացի ուղղությամբ որդեգրած մեր սկզբունքով՝ առանց շեղվելու»,-ասում է իշխանական պատագամավորը։

Ի վերջո, հայ և ադրբեջանցի ժողովրուրդների միջև եղած ատելությունը գալիս է վաղուց և ավելի սաստկացել է 44-օրյա պատերազմից հետ, իսկ մի քանի օրում այս վերաբերմունքը ձևոփոխել՝ անհնար է, բայց հարցը սուր է ու բաց․

Եթե այսօր չենք սովորեցնում հանդուրժողականություն, ապա ինչո՞վ ենք պատրաստվում ապահովել վաղվա խաղաղությունը։
 
Ի վերջո՝ խաղաղությունը չի կառուցվում սոսկ հայտարարություններով։ Այն ձևավորվում է դպրոցում՝ դասարանում, ուսուցչի խոսքում, դասագրքի բովանդակության մեջ։

Լրահոս

Նոր կաթողիկոսը լինելու է Թուրքիայի մարդը՝ Կոստանդնուպոլսի պատրիարքը. Հայկ Մարտիրոսյան
Ադրբեջանը նույն Ադրբեջանն է, որը շարունակում է Հայաստանի դեմ ռազմարշավը՝ այլ ձևերով. Արզումանյան (տեսանյութ)
Ի՞նչ իրավիճակ է Տավուշում․ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Բախվել են «Ford»–ը և «Hyundai»–ը․ կա տուժած
Բայրամովը հանդիպել է Հռոմի պապի հետ
Եվրոպայի համար արդեն շատ ուշ է. Զելենսկին համաձայն է Թրամփի ծրագրի կետերի մեծ մասի հետ (տեսանյութ)
Ամեն ինչ լսողության մասին` աուդիոլոգ Գայանե Սարգսյան
Ուիթքոֆը Ուկրաինան կվաճառի Ռուսաստանին․ Թրամփը թվարկել է Ռուսաստանի զիջումներն Ուկրաինայի հարցում (տեսանյութ)
Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է
Խաղաղությունը՝ լոզունգ, թե՞ արտաքին քաղաքականություն. հանդուրժողականությունը պետք է ձեւավորվի դպրոցական տարիքից
Հունաստանում վառվել է 2026 թվականի Օլիմպիական խաղերի կրակը
Կարևոր
Կամո Ցուցուլյանի որդին վնասվածք է ստացել օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով․ նոր մանրամասներ
Թուրքիայում հայտարարել են, որ շարունակելու են ռուսական գազ գնել
Շտապ
Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենան․ զոհվել է փրկարար
Հրդեհները կարող են արհեստածին լինել, պետությունը չի վերահսկում գործընթացը․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանի որդին փորձել է կյանքին վերջ տալ․ նրա վիճակը ծանր է․ «MakaryanNews»
Քննարկվել և դրական եզրակացություն է ստացել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը
Մակրոնը հանդես է եկել Ռուսաստանի մասին հայտարարությամբ․ Զելենսկու համար իրավիճակը չափազանց
Հրդեհները տարբեր մարզերում աննախադեպ են, ոչ կապակցված, սա մտորումների պատճառ է. Ադամյան
Այդ երեխան մերն էր ու մեր մեջ նմանատիպ խոսակցություն երբեք չի եղել. Խեղդամահ արված Տիգրանի մայրը չի հավատում, որ որդուն ամուսինն է սպանել. Առավոտ

Լրացուցիչ նորություններ

...

Նոր կաթողիկոսը լինելու է Թուրքիայի մարդը՝ Կոստանդնուպոլսի պատրիարքը. Հայկ Մարտիրոսյան

Ադրբեջանը նույն Ադրբեջանն է, որը շարունակում է Հայաստանի դեմ ռազմարշավը՝ այլ ձևերով. Արզումանյան (տեսանյութ)

Բայրամովը հանդիպել է Հռոմի պապի հետ

Ուիթքոֆը Ուկրաինան կվաճառի Ռուսաստանին․ Թրամփը թվարկել է Ռուսաստանի զիջումներն Ուկրաինայի հարցում (տեսանյութ)

Կամո Ցուցուլյանի որդին վնասվածք է ստացել օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով․ նոր մանրամասներ

Հրդեհները կարող են արհեստածին լինել, պետությունը չի վերահսկում գործընթացը․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանի որդին փորձել է կյանքին վերջ տալ․ նրա վիճակը ծանր է․ «MakaryanNews»

Ես պատրաստվում եմ ինչ-որ հարմար պահի այցելել Ադրբեջան. Սիմոնյան

Զուտ քաղաքական դրդապատճառներով Դավիթ Համբարձումյանը այսօր կալանքի տակ է․ փաստաբան

Խաղաղությունը՝ լոզունգ, թե՞ կրթական ծրագրի մաս. հանդուրժողականությունը պետք է ձեւավորվի դպրոցում

Ոչ մեկ իր խոսքի, իր քաղաքական հայացքների համար ՀՀ-ում չպիտի՛ բանտարկվի. Դանիելյան

Մարդկանց անտարբերությունը եւ լռությունը ծնում է քաղբանտարկյալներ. Արմեն Աշոտյան

Չարիքը պիտի պարտվի, այն չի կարող հաղթել արդարությանը. Քրիստինե Վարդանյանը ԱԺ-ում ընթերցեց Բագրատ սրբազանի ուղերձը

Մենք ունենք միայն 1 թիրախ, դա այս չարիքի իշխանությունն է. Սաղաթելյանի առաջարկը՝ ընդդիմադիրներին

Ինչպես են Բաքվի դպրոցում ստորացնում հային. աղմկահարույց տեսանյութի հետեւանքը. Նաիրա Զոհրաբյան

ՈՒՂԻՂ․ «Ազատե՛լ քաղբանտարկյալներին»․ ընդդիմադիր խմբակցությունները լսումներ են անցկացնում

Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ՔՊ ցուցակում չեն լինի

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ (տեսանյութ)

«Խնդրում ենք խուճապի չմատնվել»․ Դիլիջանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել

Դոմինանտ դեր ունեք եպիսկոպոսաց դասի մեջ, Փաշինյանի՞ց եք վախենում, որ կարծիք չեք հայտնում․ հարց՝ Արտակ Սրբազանին (տեսանյութ)