Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը լավ հիմք է աշխատանքի համար, սակայն այն պետք է «վերանայվի», հաղորդում է Reuters-ը։
«Այն լավ է նրանով, որ առաջարկում է խաղաղություն և ճանաչում է ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքների հարցերում կարևոր տարրեր։ Սակայն դա աշխատանքի հիմքն է, որը պետք է վերանայվի, ինչպես մենք արեցինք անցյալ ամռանը, քանի որ, նախ, այս ծրագիրը համաձայնեցված չէր եվրոպացիների հետ», - ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Թրամփի ծրագրում նշված շատ հարցեր հիմնականում վերաբերում են եվրոպացիներին։ Դրանց թվում են սառեցված ռուսական ակտիվները և Ուկրաինայի եվրոպական ինտեգրացիան, պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը։ Մակրոնը ընդգծել է, որ որոշ հարցեր «չեն կարող պարզապես լինել ամերիկյան առաջարկ» և պահանջում են ավելի լայն խորհրդակցություններ։








