Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երևանի Թևոսյան փողոցում ասֆալտը քերել ու մոռացել են փոսը լցնել, ինչը դարձել է 15 ավտոմեքենաների վթшրի պատճառ


Երևանում վերջին օրերին շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները, որը կատարվում է ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում, այլև ծայրամասերում։ Ողջունելի է, որ ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ այդ աշխատանքները իրականացվում են, սակայն որոշ դեպքերում, չգիտես ինչու, ասֆալտապատումը կատարվում է կիսատ-պռատ․ հին ու անորակ ասֆալտը քերում են, դրանից հետո փորված հատվածը պետք է շատ արագ լցվի, սակայն ցուցաբերում են անպատասխանատու մոտեցում, ինչի պատճառով էլ այդ փոսերը վարորդների համար դառնում են իսկական պատուհաս, հայտնում է Shamshyan.com-ը։

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում` դեպի Ջրվեժ տանող ճանապարհին, 15-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են Երևանի քաղաքապետարանի կողմից փորված փոսում, ինչի հետևանքով բոլոր ավտոմեքենաների անվահեծանները կոտրվել են, և վարորդները ավտոքարշակով են վնասված ավտոմեքենաները տեղափոխել ավտովերանորոգման կետեր։ Նույնիսկ փոսը շրջանցելու պատճառով 3 ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, բարեբախտաբար, առանց զոհերի և վիրավորների։

Մի քանի դեպքերում էլ վարորդները, չսպասելով ԱՊՊԱ-ին, ավտոմեքենաները հեռացրել են դեպքի վայրից։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե ցերեկվա ժամերին վարորդների համար տեսանելի է այդ փոսը, ապա գիշերային ժամերին հնարավոր է՝ չտեսնեն, և հերթական վթարը տեղի ունենա։

Ավելին` այդ հատվածով է իրենց ավտոպարկ մեկնում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված` Երևանը սպասարկող քաղաքային տրանսպորտի մեծ մասը, և չկա երաշխիք, որ ավտոբուսները նույնպես չեն հայտնվի փոսում։ Քիչ առաջ նշված վայրով իր ավտոմեքենայով անցնում էր Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը, որը, ի դեպ, ամրակապված էր։ Նա հենց տեղում կապվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, որպեսզի վերջինս իր հսկողության տակ վերցնի և արագ վերացնի վարորդների համար պատուհաս ու խոչընդոտ դարձած փոսը։

Իսկ թե ով է փոխհատուցելու վարորդներին պատճառված վնասը, դեռևս անհայտ է։

Իրավիճակի մասին տեղեկանալով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի հանձնարարականով պարեկներն ու քաղաքացիները հարցի ժամանակավոր լուծում գտան՝ անվադողի վրա փաթաթեցին ոստիկանության լուսանդրադարձող ժապավեն և տեղադրեցին փոսի վրա, իսկ պարեկներն էլ այդ հատվածում կիրականացնեն ծառայություն, մինչև Երևանի քաղաքապետարանը խնդիրը կվերացնի։

Լրահոս

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան հայտնվել է մայթին
Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև. եղնակը՝ մարտի 23-ից 27-ը
Երևանում 18-ամյա վարորդն անցել է կանաչ խոտածածկի վրայով, բախվել 2 մեքենայի. կա զոհ
ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատարն այցելել է Իրաքի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմաններ
Մեքենան ամբողջությամբ այրվել է․ մանրամասներ
Սաուդյան Արաբիայով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից ՀՀ է վերադարձել 16 անձ
Մոսկվայից թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևո օդանավակայանում. ի՞նչ է կատարվել
Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան
Պլեխանովի անվան ՌՏՀ երևանյան մասնաճյուղի թիմը զբաղեցրել է Ունիվերսիադայի ֆուտզալի առաջին տեղը (տեսանյութ)
Մարգարիտա Սիմոնյանի երեխաներից մեկը ծանր հիվանդ է
Ստամբուլում երկու բնակելի շենք է փլուզվել
«Հպարտ քաղաքացի» ասելով Դուք ո՞ւմ եք հասկանում՝ այն մարդուն, ով լուռ համաձայնում է ամեն ինչի հետ․ Դավիթ Սանասարյան
Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին
Իրանը սպառնացել է հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին
«Պեյո Յավորովի անվան» դպրոցում 8-ամյա տղայի են ծեծի ենթարկել
Ազատության և ազատագրության ճանապարհը գին ունի, առանց զրկանքների այն ձրիաբար չի տրվի․ Բագրատ Սրբազան
Իսրայելի երկինքը ժամերով լուսավորված կմնա. ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար
Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն
Իսրայելի պաշտպանության բանակը hարվածներ է hասցրել Իրանի և Լիբանանի ավելի քան 200 օբյեկտի
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են հրատապ միջազգային հարցեր

Լրացուցիչ նորություններ

...

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան հայտնվել է մայթին

Երևանում 18-ամյա վարորդն անցել է կանաչ խոտածածկի վրայով, բախվել 2 մեքենայի. կա զոհ

Մեքենան ամբողջությամբ այրվել է․ մանրամասներ

Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն

Երեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն

Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել․ Երևանի ավտոբուս ՓԲԸ

Խոշոր ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ կա 4 վիրավոր

Արտառոց դեպք՝ Երևանում․ թիվ 91 միջնակարգ դպրոցի տարածքում երիտասարդը մոտենում է երեխաներին և ցուցադրում իր սեռական օրգանները

«Արմավիր» ՔԿՀ–ում մահացած կալանավորը 4 օր առաջ էր ազատազրկվել․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը․ կա վիրավnր

Հրազդանում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը ջրասուզակը հայտնաբերեց ջրահեղձ եղած կնոջ մարմինը

Ինչպե՞ս է Վանաձորում ավտոաշտարակը բшխվում գազատար խողովակներին, խողովակներն էլ ընկնում են ավտոմեքենաների վրա (տեսանյութ)

Ողբերգական ու առեղծվածային դեպք Կոտայքում. Ջրամբարում փնտրում են մի կնոջ

Քարաթափում Կարբիի ձորում

Զինկոմիսարիատում հաշվառելու հանգամանքը բացահայտել է 16 տարի առաջ մահացած երեխայի դեպքը. մանրամասներ

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը

Քաղաքացին փորձել է հրկիզել ԱԱԾ շենքը․ 1 անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր

Արարատի մարզում ամուսինը ծեծել է կնոջը․ աղջկա հայրն ու եղբայրը օգնության են հասել

Հայտնաբերվել է զինծառայողի դի. Ինքնությունը հայտնի է