Իրանը չի հանի հարստացված ուրանը ավերված միջուկային օբյեկտների փլատակներից մինչև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ համաձայնության չհասնի, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին բրիտանական The Economist ամսագրին տված հարցազրույցում։
«Ամբողջ հարստացված նյութը փլատակներում է։ Այն դեռ չի հեռացվել, և մենք մտադրություն չունենք այն վերականգնելու, մինչև գործակալության հետ համապատասխան համաձայնության չհասնենք»,-ասել է նախարարը։
Նա նաև կտրականապես մերժել է այն տեսությունը, որ Իրանի միջուկային օբյեկտի աշխատակիցները հարստացված ուրանը հանել են ԱՄՆ հարվածներից առաջ։ «Ոչ։
Դա տեղի չի ունեցել»,-նշել է Արաղչին։








