Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եկեք տանեմ ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին։

«ՍՍ–ն ասել է, թե չի հասկանում, թե ինչպես էր հնարավոր 44–օրյա պատերազմի հենց առաջին ժամերին կորցնել ՀՕՊ միջոցների կեսը։ Ի՞նչ կա չհասկանալու․ ձեր թողած ՀՕՊ համակարգը, ոչ թե առանձին վերցրած միջոցները, այլ ընդհանուր առմամբ ՀՕՊ համակարգը մետալալոմ էր։ Բառիս բուն իմաստով մետալալոմ։ Իսկ դաշնակիցները մեզ երեք մատի կոմբինացիա էին ցույց տալիս դրանք նորացնելու հայցերին ի պատասխան (ձեզ էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տվել, հակառակ դեպքում 2018 թվականի դրությամբ մետալալոմի փոխարեն այլ բան առկա կլիներ)։

Ու որ հանկարծ իրենց կողմից մեզ երեք մատի կոմբինացիա ցույց տալը շատ աչք ծակող չլիներ, դաշնակիցները սիմվոլիկ մեկ–երկու բան էին մեզ գցում, անհրաժեշտի 0․1 տոկոսը, որ հետո թեմա բացվելու դեպքում մատնացույց անելու բան ունենան։ Ոչ դաշնակիցներն էլ էին երեք մատի կոմբինացիա ցույց տալիս, մատնացույց անելով երկու հանգամանք․

1․ ՀՀ ՀԱՊԿ անդամ լինելը։ 2․ Այն, որ տրամադրվող միջոցները կարող էին տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքներում։ Մենք էլ որտեղից ինչ հնարավոր էր, դա էինք փորձում ձեռքբերել, փորձում արդիականացնել, ի դեպ՝ այդ պահին ՀՀ–ում գործող ամենաբարձրաստիճան (ձեր նշանակած) զինվորականների խորհուրդներին ու ռեկոմենդացիաներին ի պատասխան։ Հիմա ի՞նչ ես գնացել փեսուդ ձեռքից կերակրվողների դիմաց նստել, հետս բանավիճում։ Բանավիճելու բան ունես, արի գնանք բանավիճենք ուղիղ եթերում։ Թե չէ Միշիկի դիմաց նստել ինձ հետ բանավիճելը ո՞րս է։ ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ կբերես հետդ»,– գրել է նա։ Հաջորդ գրառման մեջ ասվում է. «ՍՍ–ն էլի խոսել է բանակցային փաստաթղթերի մասին։ Հեչ չնեղվես․ բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչեւ տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաեւ մի քանի հրապարակային թղթեր։ Նաեւ քո գրած մի նամակ եմ մեջը դնելու, որ չմտածես առ եմ համարում։


Որ զարթնես, ՏՊԼ–ին ու ՔՌ–ին էլ խաբար արա»։ Փաշինյանի երրորդ գրառումը. «ՍՍ–ն փորձել է տպավորություն ստեղծել, թե 2018–2020 թվականների ընթացքում մենք բանակը կազմաքանդել ենք, դրա համեր էլ եղել է այն, ինչ եղել է։ Հիմա մի մեջբերում ՍՍ–ի հայտարարությունից, որ նա արել է 2018թ․ ապրիլի 17–ին ԱԺ ամբիոնից, որպես վարչապետի թեկնածու, նախորդիվ խոսելով այն մասին, որ Ադրբեջանը մեծ հավանականությամբ փորձելու է պատերազմով լուծել ԼՂ հարցը։


Մեջբերում ՍՍ–ի 2018թ․ ապրիլի 17–ի խոսքից․ «Հաջորդ դասն այն է, որ մենք շատ երկար ժամանակ պետք է ամենամեծ ուշադրությունը դարձնենք մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։ Բա եթե 2020–ից հետո բանակի մասին ասածներիդ թեկուզ մի փոքր մասը ճիշտ էր, դու 2018–ին ուրիշ բան պիտի ասեիր։ Պիտի ասեիր, «մենք շատ երկար ժամանակ ամենամեծ ուշադրությունն ենք դարձրել մեր զինված ուժերի բարեփոխմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանը, սեփական սպառազինություններ արտադրելուն և որ ամենակարևորն է՝ հայկական զինվորի ու սպայի ոգին միշտ բարձր պահելու, առօրյայում նրա կենցաղային խնդիրները լուծելու և ապագայի նկատմամբ որևէ իրադարձության պայմաններում նրանց վստահությունը ամրապնդելուն»։


Բա ինչու՞ էդպես չես ասել, որովհետեւ իմացել ես, որ բանակի փոխարեն բաքից շլանգով բենզին ու սալյարկա քաշելու համակարգ ունես 2018 թվականի դրությամբ եւ ոչ թե բանակ։ Հ․Գ․ Չարթնացնեք, թողեք հանգիստ քնի»»։


Փաշինյանը եւս մեկ գրառմամբ է արձագանքել Սարգսյանին. «Լավ, բանավեճի չեք գալիս, չեք գալիս։ Եկեք տանեմ ցույց տամ բանակի վերջին տարիների սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերումները, կատարված ինժեներական աշխատանքները, զինվորների աշխատավարձերը։ Մենակ էն ամենապինդ դիմակներից կհագնեք, որ չանեքդ հանկարծ չընկնի։

Լրահոս

«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգները
Պուտինը` ԱՄՆ-ից հրավեր է ստացել. Ռուբիո
Ֆինանսական հաջողություն կժպտա Կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կհարստանա
Պետական դավաճանության գործը նորից կքննվի. Ինչ ցանես, այն էլ կհնձես. Իսրայելի պատասխանը Էրդողանին (տեսանյութ)
Աննախադեպ իրադարձություն է համաշխարհային մասշտաբով. Ալիևը` Հայաստանի և Ադրբեջանի մասին
Ռուսաստանից Հայաստան և Վրաստան. զբոսաշրջիկների համար կգործարկվի նոր երկաթուղային կրուիզ
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար
Թրամփը՝ Փաշինյանի մասին․ TRIPP, 70 հազար չիպ ու նոր ատոմակայան
Bloomberg-ը հաղորդել է ֆոն դեր Լայենի և Զելենսկու միջև լարված հանդիպման մասին
Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ հետաքրքրված է ԱՄՆ զորքերի տեղակայմամբ
Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում նախատեսված է Մոսկվայի ժամանակով 16:00-ին
Թուրքիայում դպրոցի վրա հարձակման մեջ կասկածվողը նախապես պատրաստվել էր
Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան․ Պուտինը մարտի դաշտում չի հաղթում. Զելենսկի
Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի
Կրակոցներ Թուրքիայում, թայֆուն՝ Ճապոնիայում, վտանգավոր ցլամարտ՝ Իսպանիայում․ անհավանական կադրեր
Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը
Սի Ծինփինը 11 տարվա ընթացքում առաջին անգամ է այցելում Միացյալ Նահանգներ
Սկզբում 22 միլիարդ էին ուզում, հետո 32 միլիարդ, հետո իջեցրին 1.7 միլիարդ, կողմնորոշվե՛ք. Օրբելյան
Փաշինյանը փնտրում է մեր հաշվին իշխանությունը պահելու հնարավորություններ. Քրիստինե Վարդանյան
Նիկոլ Փաշինյանը Փարիզում, Նյու Յորքում կոշիկի խանութ է ման գալիս․ Քրիստինե Վարդանյան

Լրացուցիչ նորություններ

...

«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգները

Աննախադեպ իրադարձություն է համաշխարհային մասշտաբով. Ալիևը` Հայաստանի և Ադրբեջանի մասին

Թրամփը՝ Փաշինյանի մասին․ TRIPP, 70 հազար չիպ ու նոր ատոմակայան

Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան․ Պուտինը մարտի դաշտում չի հաղթում. Զելենսկի

Կրակոցներ Թուրքիայում, թայֆուն՝ Ճապոնիայում, վտանգավոր ցլամարտ՝ Իսպանիայում․ անհավանական կադրեր

Սկզբում 22 միլիարդ էին ուզում, հետո 32 միլիարդ, հետո իջեցրին 1.7 միլիարդ, կողմնորոշվե՛ք. Օրբելյան

Փաշինյանը փնտրում է մեր հաշվին իշխանությունը պահելու հնարավորություններ. Քրիստինե Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը Փարիզում, Նյու Յորքում կոշիկի խանութ է ման գալիս․ Քրիստինե Վարդանյան

Եթե դատախազին հրահանգեն Օրբելյանին գնդակահարել, նույն հանցագործությունն է. Արամ Օրբելյան

Քոչարյանն ուղիղ առնչություն չունի այդ ձեռնարկությունների հետ, նա դրանք չի ղեկավարել. Սևակ Խաչատրյան

Ալիևը չի՞ պահանջում՝ Ռոբերտ Քոչարյանը անազատության մեջ գտնվի. Արամ Օրբելյան

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը

ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ պատգամավորների և պաշտպանի ասուլիսը

TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար․ Փաշինյանը՝ «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկմանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահարավային մարզ

Հիմա դուք ձեզ իրավունք եք վերապահում այլոց քննադատելո՞ւ... Հարութ Ուլոյանը՝ Նարեկ Կարապետյանին

Այսօր Բաքուն փակում է իրանական օդանավերի թռիչքները դեպի Ադրբեջան, իսկ ի՞նչ կանի վաղը, եթե ԹՐԻՓ-ի միջոցով ձեռք գցի Հայաստանի հարավային հատվածին. Արմեն Այվազյան

Աշխատավարձը բարձրացնում են, որ ավելի լավ տարածքներ հանձնի.Դանիելյան (տեսանյութ)

Քաղաքացին՝ գնաճի տակ, պաշտոնյան՝ բարձր աշխատավարձով․ Սուրենյանցի մեկնաբանությունը (տեսանյութ)