Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը


Նոյեմբերի 4-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։


«Ժողովի սկզբում ԳՀԽ անդամներն աղոթեցին Մայր Աթոռի միաբան նորոգ հանգուցյալ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի հոգու հանգստության համար: Նիստերը վարեց Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։


Տ․ Միքայել արք․ Աջապահյանի, Տ․ Բագրատ արք․ Գալստանյանի, Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի, Տ․ Գարեգին քհն․ Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և ապօրինաբար ազատազրկված մյուս հայորդիների նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների, իրականացված դատավարական գործողությունների, կայացված դատավճռի, դրանց իրավական անհիմն և խտրական բնույթի, միջազգային հարթակներում եկեղեցու ու եկեղեցականների իրավունքների պաշտպանության, ազատ խոսքի և այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության ու տեղեկատվական դաշտում եկեղեցուն և եկեղեցականներին թիրախավորելու հաճախացող դեպքերի մասին զեկույցներով հանդես եկան ի․գ․թ․ Արա Զոհրաբյանը, իրավաբան, միջազգային փորձագետ Արա Ղազարյանը, փաստաբաններ Արամ Վարդևանյանը, Հովհաննես Խուդոյանը և ի․գ․թ․ Արման Թաթոյանը։


Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտեց եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները, ինչպես նաև հակաեկեղեցական հռետորաբանությամբ ատելության խոսքի ու անհանդուրժողականության տարածումը՝ ընդգծելով, որ նման երևույթները խաթարում են ինչպես խղճի ու խոսքի ազատության սկզբունքը, այնպես էլ հանրային համերաշխությունը։ Արձանագրվեց նաև, որ եկեղեցականներին առաջադրված մեղադրանքները և խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և հակասում են արդար դատաքննության իրավունքի ու անձի ազատության սահմանափակման միջազգային չափանիշներին:


Խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը՝ աջակցել արդարադատության հաստատմանը և պաշտպանել եկեղեցու սպասավորների ու հավատացյալ ժողովրդի իրավունքները՝ վերստին կոչ անելով իրավապահ մարմիններին հանուն արդարության դադարեցնել ապօրինի քրեական վարույթները և ազատ արձակել ազատազրկված հոգևորականներին ու քաղաքացիական անձանց։ Անհրաժեշտ նկատվեց նաև Հովհաննավանքի նկատմամբ Մայր Աթոռի իրավունքների և ծիսաարարողական կյանքի վերականգնմանը, հավատացյալների հոգևոր-կանոնական կյանքի պաշտպանությանն ու եկեղեցականների բնականոն ծառայության ապահովմանն ուղղված քայլերը։


Բաքվում պահվող զինվորական և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող դատական գործընթացների, արցախահայերի իրավունքների պաշտպանության մասին զեկուցեց իրավաբան Արա Ղազարյանը։ Ներկայացվեցին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքերը, ընդգծվեց, որ իրականացվող, այպես կոչված, դատավարությունները որևէ կապ չունեն արդարադատության հետ և հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար դրույթներին։


Բանախոսը կարևորեց ինչպես եկեղեցու և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունը, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի իրավապաշտպան մարմինների միջոցով գերիների ազատ արձակմանն ուղղված իրավական քայլերի իրականացումը։


Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծեց գերիների հարցի նկատմամբ շարունակական ուշադրության և համակարգված քայլերի անհրաժեշտությունը։ Վերահաստատվեց եկեղեցու պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը քույր եկեղեցիների ու միջազգային կրոնական կառույցների հետ համագործակցությամբ նպաստելու գերիների վերադարձին և մարդու իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների կիրառմանը։


Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների մասին զեկուցեց ԳՀԽ անդամ, ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը՝ ներկայացնելով փաստեր, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից իրականացվող համակարգված քաղաքականության մասին՝ միտված հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացմանը և յուրացմանը։ Նշվեց, որ ադրբեջանական իշխանության կողմից հովանավորվող պատմական զեղծարարության նպատակն է ջնջել տարածաշրջանի հայկական ինքնության հետքերը և փորձել օրինականացնել իրենց հավակնությունները հայկական ժառանգության նկատմամբ։


ԳՀԽ-ն կարևորեց միջազգային ամենալայն շրջանակների աջակցության ապահովումը և, մասնավորաբար, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը։


Պ․գ․թ․, դոց. Միքայել Մալխասյանն իր զեկույցում անդրադարձավ հանրակրթական ծրագրերում և Հայոց պատմության դասագրքերում տեղ գտած մտահոգիչ դրույթներին։ Բանախոսը ներկայացրեց օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են աղճատվում Հայոց պատմության տարբեր փաստերը և խեղաթյուրվում իրադարձությունները՝ նսեմացնելով պատմական դեմքերի ու դեպքերի, եկեղեցական և պետական գործիչների պատմական դերը։


Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ մտահոգությամբ նկատեց, որ նման մոտեցումները վտանգում են սերունդների ազգային ինքնության և պատմական հիշողության շարունակականությունը՝ կարևորելով ազգային խորհրդանիշների արժևորման և դրանց հանդեպ հարգանքի ու պատշաճ վերաբերմունքի ձևավորման անհրաժեշտությունը, նաև ընդգծելով եկեղեցու առաքելությունը ժողովրդի ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր արժեքների պահպանման գործում։


ԳՀԽ քննարկեց և որոշեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի վախճանման 1700-ամյակին նվիրված հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման և Կոմիտաս վարդապետի սրբադասման հարցի քննության նպատակով ձևավորել հանձնախմբեր։ Քառօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին նաև եկեղեցու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական խնդիրներին և եկեղեցու առաքելության արդյունավորմանը առնչվող հարցեր: Ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության և գնահատանքի խոսքով»,- ասվում է հաղորդագրությունում։

Լրահոս

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Օդի ջերմաստիճանը կնվազի
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր
Ինչ իրավիճակ է Լարսում
Բրազիլիայում ավտոմեքենան ընկել է լիճը. զոհվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ երեխա
Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը. Հայրապետյան
Կարևոր
«Ժամանակներն ու իշխանավորները փոխվում են». Եզրաս արքեպիսկոպոսը հանդես է եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու
Կարևոր
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հայաստան է ժամանել Իրանի փոխնախագահը
Մահացած 3-ամյա աղջկա մայրը կատարվածում մեղադրում է բժիշկներին
ՌԴ դեսպան․ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի պայմանները բացառիկ բարենպաստ են Հայաստանի համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բարո. Ֆրանսիան Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Եգիպտոսում երկու գնացք է բախվել․ տուժել է մոտ 60 մարդ
Հարցում․ Գերմանիայի բնակիչների 71%-ը կողմ է բենզինի և դիզելային վառելիքի գների սահմանափակմանը
Կարևոր
Կրակովում զանգվածային սպանության հետևանքով հինգ երկրի քաղաքացիներ են զոհվել և տուժել
Սերբիայի հատուկ դատախազությունը կստուգի Վուչիչի՝ հրաժարականից առաջ ներում շնորհած 49 անձանց գործերը
Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հրամանատարը քաղաքացիներին կոչ է արել ջրի և սննդամթերքի պաշարներ կուտակել
Ադրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Լրացուցիչ նորություններ

...

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան

Օդի ջերմաստիճանը կնվազի

Ինչ իրավիճակ է Լարսում

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում

Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակ

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)

Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է

Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է

Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Հայ Առաքելական Եկեղեցին․ Gallup

5-ամյա երեխան ընկել է 3-րդ հարկից. 11-ամյա երեխային կոնֆետ են հյուրասիրել, գիտակցությունը կորցրել է

Ոչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալ

«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն է

Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ

Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում

ՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասին

8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում