ԱՄՆ-ի պահանջը, որ Չինաստանը միանա միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններին, խելամիտ չէ և անիրագործելի է այս փուլում, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը հերթական ճեպազրույցի ժամանակ։
«Չինաստանի միջուկային ներուժը համեմատելի չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներուժների հետ, և այս փուլում Չինաստանից միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններին միանալու պահանջն անարդար է, ոչ խելամիտ և անիրագործելի», - ասել է նա։








